Կորյուն Ռոստոմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռոստոմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կորյուն Ռոստոմյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1918[1] Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ |
Մահացել է | փետրվարի 24, 2002[1] (83 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ռոստոմյան Կորյուն Եզեկի (ապրիլի 16, 1918[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ - փետրվարի 24, 2002[1], Երևան, Հայաստան[2]), գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1967)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1946)։ 1956-1960 թվականներին եղել է ՀԽՍՀ անասնապահության, ապա ՀԽՍՀ գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ-ների բաժնի, 1960-1966 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և էլեկտրիֆիկացման, 1966-1979 թվականներին՝ էլեկտրատեխնիկայի ամբիոնների վարիչ։ 1979 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ամբիոնի վարիչն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են էլեկտրաէներգիայի արտադրման, բաշխման և գյուղատնտեսության մեջ կիրառելու հարցերին։ Ստեղծել է նոր ավտոմատ փոխադրամիջոցներ անասնապահական ֆերմաների համար, որոնք լայնորեն կիրառվում են ԽՍՀՄ տարբեր գոտիներում։ Ռոստոմյանը մշակել է մաթեմատիկական մոդելավորման կիրառման մեթոդիկա՝ գյուղատնտեսական բարդ համակարգերի (գյուղատնտեսական համալիրներ, կաթի արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ) ֆունկցիոնալ դինամիկայի հետազոտման համար։ Ռոստամյանը եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի էներգիայի ու էլեկտրիֆիկացման, Լենինի անվան ԳԳԱ և դրա Անդրկովկասի բաժանմունքի, ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության գլխավոր վարչության և այլ գիտությունների խորհուրդների անդամ։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկերի փոխադրական աշխատանքների հոսքային գծերը անասնապահական ֆերմաներում, Երևան, 1962։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 24 մահեր
- 2002 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ գյուղատնտեսներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ գիտնականներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ