Jump to content

Կորթին պարտեզային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորթին պարտեզային
Կորթին պարտեզային
Կորթին պարտեզային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Կատվադաղձայիններ (Nepetoideae)
Ցեղ Կորթին (Satureja)
Տեսակ Կորթին պարտեզային (S. hortensis)
Միջազգային անվանում
Satureja hortensis

Կորթին պարտեզային (լատին․՝ Satureja hortensis), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

15-30 սմ բարձրությամբ առանցքային արմատով, ուղիղ, քառանիստ, թավոտ ցողուններով միամյա խոտաբույս է։ Կարճակոթ, խաչաձև, հակադիր, ամբողջաեզր, գեղձիկներով պատված տերևները նշտարաձև են։ Փուխր, ձգված ծաղկաբույլեր կազմող մանր, երկշուրթ, ծաղիկները վերին տերևների անութներում աճում են օղակներով։ Հինգ ատամիկներով, զանգականման բաժակը խողովակաձև է։ Երկշուրթ, բաց մանուշակագույն կամ սպիտակավուն, ուղիղ խողովակով պսակն ունի 4 երկուժ առէջ։ Պտուղը հասունանալիս բաժանվում է 4 եռանիստ ձվաձև, բաց շագանակագույն ընկուզիկների[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոլախոտ աճում է լեռնային գոտիների չոր լանջերին և այգիներում։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի և Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը ծաղիկներով։ Ցողունն ու տերևներն ունեն հաճելի սուր համ։ Կորթինը պարունակում է դաբաղանյութեր, լորձանյութեր, եթերային յուղեր, խեժ։ Տարբեր երկրներում որպես համեմունք կիրառում են ինչպես բանջարեղենային, այնպես էլ մսային և ձկնային կերակրատեսակներ պատրաստելիս[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորթին պարտեզային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորթին պարտեզային» հոդվածին։