Jump to content

Կորենտեն Ժան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորենտեն Ժան
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1995(1995-07-15)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Բլուա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կորենտեն Ժան (ֆր.՝ Corentin Jean, հուլիսի 15, 1995(1995-07-15)[1][2], Բլուա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող:

Ակումբային կարիրեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանը «Տրուա» ակումբի սան է։ Առաջին թիմում նորամուտն է նշել 2012 թվականի նոյեմբերի 29-ին Ֆուտբոլի Ֆրանսիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Ռենի» դեմ խաղում։ Ժանը խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեներից, խաղացել է հարձակվողի դիրքում և աչքի ընկել խփած գոլով[3]։ Մի քանի օր անց՝ դեկտեմբերի 2-ին, նորամուտն է նշել Ֆրանսիայի առաջնությունում՝ խաղալով նույն «Ռենի» դեմ։ Այդ խաղում Ժանը դուրս է եկել փոխարինման, խաղադաշտում գտնվելու 11 րոպեի ընթացքում ստաել է երկու դեղին քարտ և հեռացվել է խաղից[4]։ 2013 թվականի մարտի 9-ին Ժանը բացել է իր գոլերի հաշիվը Ֆրանսիայի առաջնությունում «Ռեյմսի» հետ խաղում աչքի է ընկել դուբլով[5]։ Ընդհանուր առմամբ, իր առաջին մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ Ֆրանսիայի առաջնությունում:

Առաջին լիգայից դուրս մնալուց հետո «Տրուան» 2013/2014 մրցաշրջանում հանդես է եկել Երկրորդ լիգայում։ Այս մրցաշրջանում Ժանը մասնակցել է 21 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ, ինչպես նաև 5 խաղի է մասնակցել Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկությունում, որտեղ նրա թիմը հասել է կիսաեզրափակիչ: 2014/2015 մրցաշրջանը «Տրուայի» և Ժանի համար հաջող էր։ Ակումբը վստահորեն հաղթել է Երկրորդ լիգայում, իսկ Ժանը 28 խաղում դարձել է 10 գոլի հեղինակ: 2015 թվականի հուլիսին Ժանը 5 տարվա պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ: Տրանսֆերմարկտ կայքի տվյալներով՝ նրա տեղափոխության համար վճարվել է 4 միլիոն եվրո[6]։ Գործարքի պայմաններով ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան վարձավճարով մնացել է «Տրուայում»[7]։ 2015/2016 մրցաշրջանում «Տրուայի» կազմում Ժանը Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ: Թիմը մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը և կրկին դուրս է մնացել առաջին լիգայից:

2016 թվականի ամռանը Ժանը միացել է «Մոնակոյին»: 2016 թվականի օգոստոսի 20-ին նորամուտն է նշել նոր ակումբում՝ ամբողջությամբ խաղալով «Նանտի» դեմ Ֆրանսիայի առաջնության խաղը[8]։ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին Ժանն առաջին անգամ մասնակցել է եվրագավաթային հանդիպմանը՝ մեկնարկային կազմում դուրս գալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ «Բայերի» դեմ խաղին[9]։

2017 թվականի հունվարի 23-ին Ժանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության է տրվել «Թուլուզ» ակումբին՝ առանց գնման հնարավորության[10]։ 2017 թվականի հուլիս 3 -ին քառամյա պայմանագիր է կնքել «Թուլուզի» հետ[11]։ 2020 թվականի հունվարին «Լանս» ակումբը վեց ամսով վարձակալել է Ժանին[12]։ 2020 թվականի հունիսի 8-ին եռամյա պայմանագիր է կնքել «Լանսի» հետ[13]։ 2022 թվականի հունիսի 29-ին տեղափոխվել է Ֆուտբոլի բարձրագույն լիգայի «Ինտեր Մայամի» ակումբ՝ կնքելով պայմանագիր մինչև 2024 թվականի մրցաշրջանի ավարտը՝ 2025 և 2026 մրցաշրջաններին վերակնքման տարբերակներով[14][15]։ Տրանսֆերի արժեքը կազմել Է 1,2 եվրո[16]։ 2022 թվականի հուլիսի 30-ին Ամերիկյան լիգայում նորամուտն է նշել «Ցինցինատիի» դեմ խաղում՝ աչքի ընկնելով գոլային փոխանցմամբ[17]։ 2023 թվականի մարտի 4-ին «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը MLS-ում [18]։ 2023 թվականի հունիսի 10-ին «Նյու Ինգլենդ Ռեվյուշնի» դեմ խաղում ձախ ծնկի առաջի խաչաձև կապանների վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց է թողել 2023 թվականի մրցաշրջանի մնացած հատվածը[19][20]։ 2024 թվականի փետրվարի 20-ին «Ինտեր Մայամին» գնել է Ժանի պայմանագիրը[21][22]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանը հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 16, 17, 18, 19, 20 և մինչև 21 տարեկանների հավաքականներում[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 As (իսպ.)(untranslated): PRISA, 1967. — ISSN 1888-6671
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Stade Rennais FC - ES Troyes AC, Nov 29, 2012 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին. Վերցված է 2016-12-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «ES Troyes AC - Stade Rennais FC, Dec 2, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին. Վերցված է 2016-12-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «ES Troyes AC - Stade Reims, Mar 9, 2013 - Ligue 1» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին. Վերցված է 2016-12-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Corentin Jean - Transfer history» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին. Վերցված է 2016-12-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «France U21 star Croentin Jean joins Monaco while Ricardo Carvalho signs new deal with the club» (անգլերեն). Goal.com. 2015-07-02. Արխիվացված է օրիգինալից 2016-07-27-ին. Վերցված է 2016-12-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «FC Nantes - AS Monaco, Aug 20, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին. Վերցված է 2016-12-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Bayer 04 Leverkusen - AS Monaco, Dec 7, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2016-12-20-ին. Վերցված է 2016-12-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Corentin Jean rejoint le TFC». Toulouse FC (ֆրանսերեն). 2017-01-24. Արխիվացված է օրիգինալից 2022-09-09-ին. Վերցված է 2022-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Corentin Jean est Toulousain». Toulouse FC (ֆրանսերեն). 2017-07-05. Արխիվացված է օրիգինալից 2022-09-09-ին. Վերցված է 2022-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Corentin Jean prêté au Racing Club de Lens». Toulouse FC (ֆրանսերեն). 2019-12-21. Արխիվացված է օրիգինալից 2021-11-22-ին. Վերցված է 2022-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Mercato. Corentin Jean s'engage avec Lens». Ouest-France (ֆրանսերեն). 2020-06-08. Արխիվացված է օրիգինալից 2022-09-09-ին. Վերցված է 2022-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Inter Miami CF Signs French Attacker Corentin Jean». Inter Miami CF (անգլերեն). 2022-06-29. Արխիվացված է օրիգինալից 2022-06-30-ին. Վերցված է 2022-06-30-ին.
  15. «Inter Miami CF sign forward Corentin Jean from Ligue 1's RC Lens». MLSsoccer.com (անգլերեն). 2022-06-29. Արխիվացված է օրիգինալից 2022-08-18-ին. Վերցված է 2022-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Christophe Schaad (2022-06-29). «[ Mercato ] Corentin Jean quitte officiellement le RC Lens pour l'Inter Miami». Lensois.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-08-11-ին. Վերցված է 2022-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Michael Franca (2022-07-30). «MATCH RECAP: Inter Miami CF Earns Thrilling Point in 4-4 Draw With FC Cincinnati». Inter Miami CF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-09-09-ին. Վերցված է 2022-09-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Mauricio Venegas (2023-03-04). «MATCH RECAP: Inter Miami CF Earns 2-0 Win Over Philadelphia Union to Extend Winning Start to Season». Inter Miami CF (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-08-ին. Վերցված է 2023-05-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Injury Update: Corentin Jean». Inter Miami CF (անգլերեն). 2023-06-13. Արխիվացված օրիգինալից 2024-04-18-ին. Վերցված է 2024-04-18-ին.
  20. «Inter Miami winger Corentin Jean suffers ACL injury». MLSsoccer.com (անգլերեն). 2023-06-13. Արխիվացված օրիգինալից 2024-04-18-ին. Վերցված է 2024-04-18-ին.
  21. «Inter Miami CF Exercises Offseason Buyout on Attacker Corentin Jean». Inter Miami CF (անգլերեն). 2024-02-20. Արխիվացված օրիգինալից 2024-02-26-ին. Վերցված է 2024-04-18-ին.
  22. «Inter Miami use buyout on Corentin Jean». MLSsoccer.com (անգլերեն). 2024-02-20. Արխիվացված օրիգինալից 2024-02-24-ին. Վերցված է 2024-03-18-ին.
  23. «Joueur - Corentin JEAN» (ֆրանսերեն). FFF. Արխիվացված է օրիգինալից 2016-08-06-ին. Վերցված է 2016-12-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորենտեն Ժան» հոդվածին։