Կորել է Պետյա աքաղաղը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորել է Պետյա աքաղաղը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Արբեկով
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԵֆիմ Կացիրով, Ալեքսանդր Սոլովյով, Մարիա Վինոգրադովա, Natalya Gurzo?, Լյուդմիլա Գնիլովա և Լյուբով Սոկոլովա
ԵրաժշտությունՎլադիմիր Դավիդենկո
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն577 վայրկյան
Թվական1986[1][2]

Կորել է Պետյա աքաղաղը (ռուս.՝ Пропал Петя-петушок), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ[3] այն մասին, թե ինչ վտանգավոր է չլսող լինելը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը փոքրիկ և շատ հետաքրքրասեր ճուտիկ Պետյան է։ Նրան այնքան էր հետաքրքրում շրջակա աշխարհը, որ նա հաճախ էր իր մայրիկ-հավիկից և քույրիկ-ճուտիկներից հեռանում։ Մի անգամ նա այնքան է տարվում մի գեղեցիկ թիթեռնիկին հետապնդելով, որ ամբողջովին մենակ է մնում խիտ, մութ անտառում։ Հավիկը, տեսնելով, որ իր ճուտիկներից մեկը պակասում է, մյուսներին թողնում է պատասխանատու բադիկի հսկողության տակ, իսկ ինքը գնում է որոնելու կորածին։ Անտառի միջով թռչող ագռավը նախ տեսնում է ճուտիկին` դաշտում, այնուհետև հավին, որը հուսահատորեն փորձում էր գտնել նրան։ Պատահաբար հիմար թռչունը պատմում է այս մասին խորամանկ աղվեսին։ Շիկակարմիր գիշատիչը շատ ուրախանում է և անմիջապես շտապում է անտառ` նախ ճուտիկին, այնուհետև` մայրիկ-հավիկին գտնելու և ուտելու համար։ Մինչ աղվեսը և հավն ամբողջ անտառում փնտրում էին ճուտիկին, նա ինքնուրույն քայլում էր արահետով և տխրում էր։ Ամենից շատ նա ուզում էր տուն վերադառնալ` մոր և քույրերի մոտ։ Բայց նա գաղափար չուներ, թե ուր գնա, որպեսզի դուրս գար մութ անտառից։ Բարեբախտաբար, փոքրիկ աքաղաղի ճանապարհին երկու ընկերներ են հանդիպում` ուրախ գորտն և ուշիմ մուկը։ Նրանք օգնում են, որ նա թաքնվի նենգ աղվեսի հետապնդումից։ Գորտը ճուտիկին իր մեջքի վրա տեղափոխում է անտառային գետակի մյուս կողմը, իսկ մկնիկը սոված աղվեսին քշում է բարձր, ծակող սուլոցով։ Այնուհետև ընկերները ճուտիկին պաշտպանում են անձրևից մկնիկի բնի մեջ, և այնտեղ նա սպասում է իր մայրիկին։ Հավը նախատում է հետաքրքրասեր փոքրիկին անհնազանդության համար և պատվիրում է այլևս այդպես չանել։ Դրանից հետո մայրն ու որդին ապահով կերպով հասնում են այն տունը, որտեղ հայրիկ աքաղաղը և հավերը սպասում էին նրանց։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վլադիմիր Արբեկով
Սցենարի հեղինակ Վլադիմիր Սուտեև
Բեմադրող նկարիչներ Գելի Արկադև, Ե. Գոլոլոբովա
Նկարիչներ Նիկոլայ Միտրոխին, Պյոտոր Կորոբաև, Գ. Բիրյուկով
Անիմատորներ Օլեգ Սաֆրոնով, Հովսեփ Կուրոյան, Օլգա Օռլովա, Ֆյոդոր Ելդինով, Վլադիմիր Շևչենկո, Ալեքսանդր Պանով
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Վ. Դավիդենկո
Հնչյունային ռեժիսոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Պյոտոր Ֆրոլով
Մոնտաժող Գ. Սմիրնովա
Տնօրեն Լիլիանա Մոնախովա
Դերերը հնչյունավորել են Իրինա Բորդուկովա` Պետյա աքաղաղ, Եֆիմ Կացիրով` Աքլոր, Ալեքսանդր Սոլովյով` գորտ, Մարիա Վինոգրադովա` ագռավ, Նատալյա Գուրզո` Աղվես, Լյուդմիլա Գնիլովա` մուկ, Լյուբով Սոկոլովա` Հավիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Титова Т. Пропал Петя-петушок. — Яблоко, 2013. — (Мультсказка). — ISBN 978-5-94707-096-5 , 5-947070-021-9 . Художник Арбеков В.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]