Կորեական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չխանդոկկուն

Կորեական այգի, այգի, որը միավորում է բնության և կորեական մշակույթի տարրեր։ Այն հասարակ է և ավելի մոտ է բնությանը[1]։ Կորեական այգին ունի երկու հազար տարվա պատմություն[2]։ Ավելի վաղ գրությունները, թվագրված կորեական երեք պետությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա 57 թվական - մ. թ 668 թվական), պատմում են այդ ժամանակաշրջանի այգիների պալատային և ճարտարապետական առանձնահատկությունների մասին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական այգու մշակույթը գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Վերջին տարիներին հայտնաբերվել են 300 գրություններ, գրված դեռևս Գորյոյի (918—1392) և Չոսոնի դինաստիայի (1392—1910) ժամանակաշրջանում, որոնք մանրամասն բնութագրում են ավանդական կորեական այգիները, որոնցից շատերը պահպանվել են մինչև մեր օրերը և ներկա պահին այնտեղ ակտիվորեն այցելում են զբոսաշրջիկները։

Նախապատմական ժամանակաշրջաններում Կորեայում գոյություն են ունեցել ավանդական համոզմունքներ արևի, աստղի, ջրի, սարի, քարի և ծառի հանդեպ։ Հատկապես, այդ ժամանակաշրջանի մարդիկ հավատացել են քարերին, որոնք ունեցել են ավելի շատ ուժ, քան ջուրը և բնության այլ երևույթները։ Ինչպես նաև նրանք հավատացել են, որ քարերը ծնել են Աստծու բարի կամքը։ Այդ պատճառով քարերի տեղը համարվել է ավանդական կորեական այգու նախագծման հիմնական տարրերից մեկը։ Վերջերս կորեացիները կրկին բացահայտել են իրենց համար այգու ավանդույթները քարերի վրա եղած զոհասեղաններում, որոնք արտահայտում են կլոր երկինքի և քառակուսի երկրի հասկացությունը։ Նաև այգիներում հանդիպում են «susok» կամ «քարերի դասավորություն»։ Վերջին տարիներին մեծացել է հետաքրքրությունը այգիներում քարերի դասավորության հանդեպ։ Ընդհանուր առմամբ, կորեական այգու «susok» մշակույթը կարող է վտանգավոր լինել նրա զարգացման փուլերով։ Նույնիսկ հասարակ գյուղատնտեսության ժամանակաշրջանում, քարերը եղել են այգիների կառուցման հիմնական տարրը։ Այդ ամենի հետ կապված շամանների ծիսակատարությունների համար քարերը դասավորվել են սրբավայրի կամ երկնքի զոհասեղանի ձևով։

Կորեական երեք պետությունների ժամանակաշրջանում (մ.թ.ա 57 թվական - մ. թ 668 թվական) պալատական այգիները կառուցվել են խոշոր քարերի վրա։ Իսկ IV դարում, Կորեական թերակղզում բուդդիզմի տարածման շնորհիվ, հայտնվել են տաճարային այգիները։ Գորյոյի դինաստիայի վաղ շրջաններում, երբ բուդդիզմը դարձել է ազգային կրոն, այգիները սկսել են կառուցել «hwagye» (այգիները քարե պատշգամբաձև շինվածքների վրա) ոճում, որի իրենից ներկայացրել է բուդդայական Son (Zen) քարերի դասավորությունը։ Գորյոյի ժամանակաշրջանի կեսերին նորաձև է դարձել քարե այգիների նոր ոճը՝ «imchon», որը ունեցել է տաղավարներ և քարե լճակներ, շրջապատված գեղեցիկ անտառներով։ Չոսոնի դինաստիայի ժամանակ մի շարք տների բակերում այգիները եղել են «hwagye» ոճում, իսկ այգիները, կառուցված առանձնատնների մոտ, եղել են «imchon» ոճում։

Կորեական այգու ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրյոնգսի տաճարը

Նման լինելով բնապատկերային այգու՝ կորեական այգին բնական է և հասարակ։ Այգու բնական լանդշաֆտի ձևավորումը չի պարունակում մարդկային ջանքեր։

Ընդհանուր առմամբ կորեական այգիները կարելի է բաժանել 8 կատեգորիայի՝ պալատներ, մասնավոր բնակավայրեր, Byolso (գյուղական), տաղավարներ, տաճարներ, սովոններ, թագավորական գերեզմանատներ և գյուղեր։

Չնայած նրան, որ յուրաքանչյուր այգին ունի իր յուրահատուկ առանձնահատկությունները, բայց նրանք բոլորը, որպես կանոն, իրենց մեջ ներառում են հետևյալ տարրերը՝ նմանատիպ ծառեր, բլուրներ, որոնք հիշեցնում են սարեր, տարբեր չափսերի գետեր և առվակներ, փոքր կլոր ջրամբարներ, խոշոր ջրամբարներ կղզիներով, բամբուկ, քարերի այգի, ջրվեժներ, որտեղ հնարավոր է, ինչպես նաև գրանիտե քառակուսի կամ կլոր լողավազաններ, տանձենիներ և խնձորենիներ և այլ մրգերի ծառեր։ Ներդաշնակությունը կախված չէ ոչ մի առանձնահատկությունից կամ կատարյալ տեսքից, որը ընդհանուր առմամբ գերակշռում է։

Առավել ներկայացուցիչ կորեական այգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել ներկայացուցիչ և չօգտագործված դասական կորեական այգիները գտնվում են երեք համալիրներում՝

  • Պեկչե ժամանակաշրջանի ամրոց Իսոնգ սարին Սեուլի մոտ, որտեղ հայտաբերվել են քարերի բազմաթիվ այգիներ, որոնք պատկերել են կրիաների, վիշապների և փյունիկների։
  • Անակ պալատի Կոգուրյոկական այգին Փհենյանի մոտ, որտեղ հայտաբերվել են Այգու համալիրի երեք քարեր։
  • Անապչի (Սիլլայի ժամանակաշրջան) այգին Գյոնջուում, ավելի հայտնի է լճում գտնվող երեք կղզիներով, ձեռակերտ ջրվեժները երկու թևերով, կլոր և քառակուսի ձևերով գրանիտե լողավազաններով, ինչպես նաև հարույրավոր քարեր իրենց կորացված ափին։

Առավել կարևոր այգինները, հիմնականում հանգստի վայրեր, հայտնաբերվել են՝

  • Չխանդոկկուն պալատի հետևի այգում, հատկապես, Բույոնգ ջրամբարը տիեզերական կապի տաղավարներով։
  • Չոնգփյոնգսա տաճարը Չխունչխոնում։

Վերականգնողական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայի գիտնականները ներկայումս փորձում են ստեղծել տվյալների արխիվ նկարներով, լուսանկրաներով և ազգային կորեական այգիների լանդշաֆտների ուսումնասիրություններով, այն բանի համար, որպեսզի, արդյունքում, վերականգնեն դրանք (կորեական այգիները)։

Լուրեր են տարածվել, որ Հյուսիսային Կորեայում փորձում են վերստեղծել ոչ մեծ դասական կորեական այգի, բայց այդ ամենը դեռ հաստատված չէ։

Ծառեր, բույսեր և կորեական այգիների լանդշաֆտային նիշերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգի Ջեջու կղզում

Հասարակ կորեական այգիները իրենց մեջ ներառում են մշտադալար ծառեր, օրինակ, մեծ քանակով կորեական մայրի տեսակները, որպես պարտադիր տարրեր, ինչպես նաև գարնանը ծաղկող տանձենիներ, տաճարների և պալատների երկրորդ մուտքի մոտի պարիսպների մոտ հիմնականում լինում են բամբուկե թփուտներ, որոնք ուղիղ գնում են և սահմանափակված մանրախիճի անկայուն ձևի խոշոր չափսերով, որոնք խորհրդանշում են հավատարմությունը և ազնվությունը։ Նման յուրահատկությունները շատ նկատելի են վերականգնված այգիներում։

Կորեական այգիների տեղանքը ավելի հակված է դեպի բնությունը, ի տարբերություն չինական ավանդական այգիներին։ Այգում ուղիղ ճանապարհների առկայությունը արգելված չէ, բայց հազվադեպ է հանդիպում։ Այգու վերականգնման ժամանակ օգտագործվում են Փունգսու (կորեական ֆեն շույ)՝ գեոմանտիյա, որով որոշվում է, թե ինչպես ճիշտ տեղակայեն կոթողները, դահլիճները և շինությունները։

Տարօրինակ յուրահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեական այգին հետաքրքիր է նրանով, որ այնտեղ ապրում են տարբեր տեսակի թռչուններ։ Կենդանիները եղել են կարևոր տարրերից մեկը, որպեսզի այգիներին տրվի բնական տեսք։ Քարե կենդանիներ և նրանց մոտիվներ, ինչպես նաև կենդանի ձկներ, թռչուններ և այլ արարածներ եղել են սովորական երևույթներ այգու համար։

Կորեական այգին հիմնականում շրջապատված է եղել զարդարուն տաղավարներով։ Հայտնի յանբան գիտնականները նստել են այդ տաղավարներում, որոնք կառուցված են եղել այգու ամեն անկյունում կամ բնությամբ շրջապատված տարածքում դեպի լեռները և լանդշաֆտները նայող տեսարանով։ Դրանք օգտագործվել են որպես հանգստի և հաճույքի վայր կամ վայր, որտեղ զվարճացրել են տղամարդկանց, կամ քննարկել են տարբեր թեմաներ։ Այդ տաղավարներում խաղացել են շախմատ, նկատել են, հանգստացել և կարդացել են աղոթքներ՝ հիանալի տեսարանների և շրջապատող գեղեցկության շնորհիվ։

Կորեական այգին հաճախ է ունենում լճեր և տարբեր ջրամբարներ, դրանք համարվում են այգու կարևոր տարրերից մեկը, քանի որ նրանք հարկավոր են, որպեսզի ոռոգեն բույսերը և այգում զովություն լինի։ Ջուրը կարևոր է եղել նաև Կորեայի հնադարյան ժամանակներում, քանի որ այն օգտագտագործել են, որպես հրդեհից պաշտպանվելու միջոց։ Կորեական այգում գնահատվում է ջրի մուգ կանաչ գույնը, ի տարբերություն արևմուտքի, որտեղ ավելի նախընտրելի է, որ ջուրը ունենա կապույտ գույն։ Այգում մաքուր ջուրը հիմնականում հանդիպում առուների և ջրի բնական աղբյուրների տեսքով, բայց ոչ լճերում, որոնք ունեն արհեստական ծնունդ։ Երբեմն ջուրը կարող է ունենալ սև գույն։ Ջուրը ունենում է սև գույն, երբ լճում լինում են քարեր։ Լոտուսները լճերի հիմնական բույսերն են, չնայած կարող են նաև լինել այլ տեսակներ։

«Huwon» պալատը, որը գտնվում է Չխանդոկկունում, հսկա այգի է, որը ցուցադրում է կայսերական ընտանիքի կատարյալ ոճը։ Այս ագում շատ են ծառերը, որոնք գոյատևում են արդեն հարյուրավոր տարիներ, միայն թե, նրանց ուշադիր հետևում են և մարդկանց չեն թողնում մոտ գնալ։ «Huwon»-ի ոճը տարբերվում է յաբան գիտնականների այգիներից, ինչպես նաև ավելի կատարյալ է։ Միայն թե, ինչպես բոլոր կորեական այգիները, այն նույնպես ունի բնական գեղեցկություն, որտեղ թագավորական ընտանիքը կարող էր հանգստանալ իրենց անձնական տարածքներում։

Կորեական այգին Կորեայի սահմաններից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական կորեական այգիներ այժմ գոյություն ունի Ֆրանսիայի Նանտ քաղաքում։ «Սունչխոն այգի»՝ 5 000 քառ. մետր չափսով տարածք, տեղակայված Գրան Բլոտրո այգում, որտեղ տոնվել է Կորեայի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 120 ամյակը։ Ավանդական կորեական այգի կա Մեխիկոյի Չապուլտեպեկ (Zoológico de Chapultepec) կենդանաբանական այգում, Անկարայի (Թուրքիա) Gençlik այգում, Կահիրեում (Եգիպտոս), Փարիզի Jardin d’Acclimatation այգում, Բեռլինի Erholungspark Marzahn այգում, Ֆրանկֆուրտի «Գրյունեբուրգ» (Grüneburgpark) այգում, Վանկուվերի Վան Դուսենի բուսաբանական այգում, Լոս Անջելեսի արբախտում և բուսաբանական այգում։ Վաշինգտոնում կորեայի դեսպանի նստավայրում գտնվող այգին դասական կորեական այգու օրինակներից է։

Կորեական այգու հասարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեուլում ավանդական կորեական այգու հասարակությունը հաճախ է հովանավորում կորեացի այգեպանների դասախոսությունները և շրջագայությունները, պրոֆեսոր Շիմ Ու Կյունգի հետ միասին, ով հաճախ է ելույթ ունենում, որպես հյուրերի և լանդշաֆտների մեկնաբանների ընդունող։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Korea: An Introduction - Google Book Search. books.google.com. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեական այգի» հոդվածին։