Կորեական Նոր տարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կորեական Նոր տարի
Korea Traditional Game Tuho.jpg
Ենթադաս East Asian New Year
Ամսաթիվ Chinese lunar new year

Կորեական Նոր տարի, Կորեայի լուսնային օրացույցի առաջին օրն է։ Սա Կորեայի ամենանշանավոր ավանդական տոներից մեկն է։ Տոնը տևում է երեք օր՝ Նոր Տարվա նախորդ օրը, Նոր Տարվա օրը և Նոր Տարվա հաջորդ օրը։ «Սեուլնալ»-ը վերաբերվում է Իունյոկ Սեուլնալին (음력 설날, լունային նոր տարի), ավելի հայտնի է որպես՝ Գուջիյոնգ (구정)։

Նոր Տարին Կորեայում ընկնում է Նորալուսնի երկրորդ օրը, Ձմեռային առևադարձից հետո։ Որոշ դեպքերում Նոր Տարին ընկնում է երրորդ Նորալուսնին, արևադարձիձ հետո, հաջորդ անգամ դա պետք է լինի 2033-ին։ Ընդհանրապես Կորեայի և Չինաստանի Նոր Տարիները նշվում են նույն օրը, բացառությամբ երբ Նորալուսին լինում է 15:00 UTC (Կորեայի կեսգիշերը) և 16:00 UTC (Չինաստանի կեսգիշերը)։ Որոշ դեպքերում (մեկ անգամ 24 տարվա ընթացքում), Նորալուսինը լինում է «հաջոր օրը» Կորեայում՝ համեմատած Չինաստանի, և Նոր Տարին Կորեայում լինում է Չինաստանի Նոր Տարվա հաջորդ օրը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեացիների Լուսնային Նոր Տարվա մասին կա Չինական գրականության Սուիի գրքերում և Թենգի հին գրքերում, որոնք պարունակում են Սիլլայի Նոր Տարվա մասին գրառումներ։[1] Ջոսյոնի դինաստիայի (1392 - 1897), բոլոր պետական պաշտոնյաները հավաքվել էին Հինգ Գրանդ Պալատում, որպեսզի ողջունեին Ամանորին։[2]

Սովորույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն, Կորեայի Նոր Տարին ընտանեկան տոն է։ Եռորյա տոնը օգտագործվում է նրա համար, որպեսզի մարդիկ այցելեն իրենց հարևաններին, ծնողներին և հարազատներին, որտեղ նրանք կատարում են փոքրիկ ծիսակատարություն, որն անվանում են «չեյրի»։ Շատ Կորեացիներ հագնում կորեական ավանդական գունավոր շորեր, որն անվանում են «հանբոկ»։ Բայց մեր օրերում փոքրիկ ընտանիքները հագնում են ինչ-որ ձևական շորեր «հանբոկի» փոխարեն։

Կորեացիները ունեն տարբեր տոներ՝ Սեուլլալ, Լուսնային Նոր Տարի։ Չուսոկը, Կորեայի Երախտագիտության օրը երկու հիմնական տոներն են, երբ ընտանիքները հավավում են նշելու։ Սեուլլալը շատ կարևոր տոն է Կորեայում։ Սա նախնիներին հարգելու ժամանակն է և այն հնարավորություն է տալիս ճամփորդել ամբողջ աշխարհով և եռորյա տոնը անցկածնել իրենց ընտանիքի անդամների հետ, ովքեր գտնվում են երկրից դուրս։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ ճամփորդում են մեքենայով, ավտոբուսով, գնացքով կամ ինքնաթիռով իրենց հարազատ քաղաքները նշելու Լուսնային Նոր Տարին իրենց ընտանիքների հետ։ Մինչդեռ մեքենայով ճամփորդելը տոնի ընթացքում՝ ծանր երթևեկության պատճառով, կարող է խլել 2-4 ժամ ավել ժամանակ՝ նորմայից։

Նվերները սովորաբար տալիս են ընտանիքի անդամները։ Ավանդական ուտելիքները պատրաստում են այն մարդկանց համար, ովքեր տոնին գալիս են իրենց տուն։ Տոնին մրգերը թանկ են լինում։ Սեուլլալի տոնի մեկ ամսին ուտելիքի գները բարձր են լինում։ Շատ ընտանիքներ պետք է երկար ժամանակ խնայեն իրենց գումարները, որպեսզի կարողանան մթերքներ գնել ավանդական կերակուրները պատրաստելու համար։ Մյուսները պետք է հրաժարվեն որոշ ավանդույթներից, որովհետև նրանք այդքան գումար չունեն։ Այս ընտանիքները պետք է պատրաստեն համեստ տոնական կերակուրներ Սեուլլալի համար անհրաժեշտ մթերքներով։

Ամանորյա ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոգաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոգաքը ավանդական Կորեական ուտելիք է, որը ըստ սովորույթի ուտում են Ամանորին։ Ըստ Կորեական տարիքային հաշվարկի, Կորեայի Նոր Տարին նման է Կորեացիների ծննդյան տոներին և ծննդյան տոներին նույնպես թեոգաք են հյուրասիրում։ Եվ երբ որ դու ուտում, վերջացնում ես թեոգաքը ուրեմն դու մեկ տարով մեծացար։

Կորեայի Նոր Տարվա օրը մարդիկ պատրաստում են տարատեսակ ուտելիքներ և ծախսում են շատ ժամանակ իրենց ընտանիքների հետ։

Ջեոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեոն կամ երբեմն ասում են Բուչիմեյջ, ավանդական Կորեական կերակուր, որը ուտում են Նոր Տարվա օրը։ Նրբաբլիթի տեսակ է, որը ուտում են փայտիկներով։

Ժողովրդական խաղեր

Շատ ավանդական խաղեր կապված են Կորեայի Նոր Տարվա հետ։ Ավանդական ընտանիքների խորհրդանիշ հանդիսացող խաղը «յուննորին» է, որը մեր օրերում նույնպես ճանաչված խաղ է, հատկապես Նոր Տարվա ընթացքում։ Այն խաղում են տղամարդիկ։ Կորեացի կանայք ու աղջիկները խաղում են «նեոլտվիգի» և «գոնգգինորի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Lunar New Year]։ Encyclopedia of Korean culture (Korean)։ the Academy of Korean Studies։ Վերցված է հունվարի 8, 2014 
  2. [Lunar New Year]։ Doopedia (Korean)։ Doosan Corporation։ Վերցված է հունվարի 8, 2014 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]