Կորդիլլերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորդիլլերա, լեռների կամ լեռնաշղթաների լայնածավալ համակարգ։ Տերմինը վերցված է իսպաներենից՝ նույն նշանակությամբ։ Այն ծագել է կորդիլա բառից`cuerda (պարան) կամ rope (պարան) կրճատ ձևերից։ Ամենաշատը օգտագործվում է ֆիզիկական աշխարհագրությունում[1]։

Տերմինը հատկապես վերաբերում է Հարավային Ամերիկայի Անդերի լեռնաշղթային և հազվադեպ այլ լեռնաշղթաներին, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսի եզերքով։ Կոլոմբիայում և Վենեսուելայում կորդիլլերաները անվանված են ըստ իրենց աշխարհագրական դիրքի՝ Կենտրոնական և Արևելյան։ Տարբեր տեղական կորդիլլերայի անուններ կան Էկվադորում, Պերուում, Չիլիում և Արգենտինայում։

Սովորաբար այս տեսակի լեռնաշղթաները ունեն բարդ կառուցվածք՝ ծալքավոր և խզումային խախտումների արդյունքում, որոնք ուղեկցվում են հրաբխային ակտիվությամբ։ Հարավային Ամերիկայում շղթանները ներառում են բազմաթիվ հրաբխային գագաթներ։ Անդերի կորդիլլերայում է գտնվում Օջոս Դել Սալադոն, որը համարվում է աշխարհում ամենաբարձր ակտիվ հրաբուխը և երկրորդ ամենաբարձր կետը Արևմտյան կիսագնդում (չնայած Արգենտինայի Ակոնկագուան (հրաբուխ չէ) 6,960 մետր (22,834 ոտնաչափ) բարձրությամբ Արևմտյան կիսագնդի[2] ամենաբարձր կետն է)։

Պատմական շրջանում մի շարք հրաբուխներ ակտիվ են եղել։ Բացի հրաբխային գագաթներից, կատարները ներառում են շատ նեղ եզրեր, որոնցից որոշները հասնում են մշտական ձյան գոտի։ Լեռնաշղթաների միջև կան բազմաթիվ բնակեցված հովիտներ, ծովածոցեր, բարձրավանդակներ` բարձրությունների լայն լեռնաշղթայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Encyclopedia Americana: a library of universal knowledge, page 687 (Encyclopedia Americana Corp., 1918): "It is used particularly in physical geography, although in geology also it is sometimes applied...."
  2. «Informe científico que estudia el Aconcagua, el Coloso de América mide 6960,8 metros» [Scientific Report on Aconcagua, the Colossus of America measures 6960,8m] (Spanish). Universidad Nacional de Cuyo. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)