Կորած երեխաների միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորած երեխաների միջազգային օր (անգլ.՝ International Missing Children Day), նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 25-ին, ի հիշատակ անհետ կորած երեխաների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օր սահմանելու գաղափարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորած երեխաների հիշատակին նվիրված միջազգային օր սահմանելու գաղափարը ծագել է Ամերիկայում 1979 թվականի մայիսի 25-ին։ Այդ օրը դպրոցից տուն գնալու ճանապարհին անհետացել է 6-ամյա ամերիկացի Էվիան Փեյթսը (անգլ.՝ Etan Patz), որին հետագայում այդպես էլ չգտան։ Միայն 33 տարի անց 2012 թվականին Նյու Ջերսիի բնակիչ Պեդրո Էռնանդեսը խոստովանել է, որ ինքն է առևանգել և սպանել երեխային[1]։

Պաշտպան կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխայի անհետացումից չորս տարի անց՝ 1983 թվականի մայիսին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Միացյալ Նահանգներում մայիսի 25-ը հայտարարեց Կորած երեխաների ազգային օր։ Հաջորդ տարի՝ 1984 թվականին, ԱՄՆ-ում հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնումների ազգային կենտրոնը (անգլ.՝ National Center for Missing and Exploited Children, NCMEC)[2]։ 1997 թվականի մայիսին ամերիկյան նախաձեռնության օրինակով հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնման միջազգային կենտրոնը (ICMEC), որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1999 թվականի ապրիլին Վաշինգտոնում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությունում[3][4]։

Միջազգային օր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին որոշվեց հռչակել Կորած երեխաների միջազգային օր, որի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել առևանգումներից երեխաների պաշտպանվածության, կենսական դժվարությունների ու հակաիրավական շահագործման խնդիրներին։ Առ այժմ օրը միջազգային օրվա պաշտոնական հաստատում չի ստացել[5]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորած երեխաների օրվա խորհրդանիշն է անմոռուկը։
  • Մայիսի 25-ին աշխարհի տարբեր երկրներում ի հիշատակ կորած երեխաների երկինք են բաց թողնվում փուչիկներ։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամեն օր աշխարհում անհետ կորչում է շուրջ 22 հազար, իսկ տարեկան 8 միլիոն երեխա։
  • Եվրոպայում տարեկան միջին հաշվով անհետ կորչում են 70000 տղա և աղջիկ։
  • 2008 թվականի դեկտեմբերից գործում են Insafe ծրագրի «թեժ գծեր» Եվրախորհրդի Safer Internet Programme ծրագրի շրջանակներում, որոնց նպատակը կորած անչափահասների որոնմանը խթանելն ու երեխաների հետ դաժան վերաբերմունքի և շահագործման փաստերի լույս հանելն ու կանխարգելելն է[4]։
  • 1984 թվականից Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնումների ազգային կենտրոնի օգնությամ 250000 երեխա է գտնվել։ Գտնվող երեխաների քանակի ավելացմանը նպաստում են մարդկանց լայն զանգվածների իրազեկությունը և նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը որոնման աշխատանքների ժամանակ[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Etan Patz biography». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
  2. National Center for Missing & Exploited Children Արխիվացված 2015-03-16 Wayback Machine (անգլ.)
  3. The Creation of ICMEC Արխիվացված 2014-12-05 Wayback Machine (անգլ.)
  4. 4,0 4,1 Международный день пропавших детей (ռուս.)
  5. 5,0 5,1 Missing Children (անգլ.)