Կորաբ
Կորաբ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ և գագաթ |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Ալբանիա և Հյուսիսային Մակեդոնիա |
Լեռնաշղթա | Korab? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2764 մետր |
Հարաբերական բարձրություն | 2169 մետր |
Երկարություն | 40 կմ |
Կորաբ, Կորաբի (մակեդոներեն՝ Кораб, Голем Кораб, ալբ․՝ Korabi), լեռ Բալկանյան թերակղզում, գտնվում է Ռադիկա և Սև Դրին գետերի հովիտների միջև[1]։ Նույնանուն լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է։
Ծովի մակերևույթից բարձր է 2764 մետր[2]։ Սարը գտնվում է Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի սահմանին, Մավրովո ազգային և Կորաբ-Կորտնիկ բնական պարկում[3][4] և համարվում է այդ երկու երկրների ամենաբարձր կետը (ի դեպ, ամբողջ Եվրոպայում ընդամենը երկու լեռ կա, որ ամենաբարձր կետ են համարվում մեկից ավելի պետությունների համար[5]): Երկրաբանական տեսակետից պատկանում է Շար լեռնային համակարգին</ref>; Բացի այդ, Կորաբը բարձրությամբ երրորդն է ողջ Բալկանյան թերակղզում և տասնութերորդը՝ ամբողջ Եվրոպայում[6]։ Կազմված է կրաքարերից; Լանջերը պատված են անտառներով, որոնցում գերակշռում են կաղնին, հաճարենին, սոճին, ներառյալ բոսնիական սոճին և եվրոպական հաճարենին[7]։ 2000 մետրից վեր բարձրության վրա տարածվում են լեռնային արոտավայրերը[1]։
Սարն ունի 2000 մետրը գերազանցող բացարձակ բարձրությամբ տասը գագաթ՝ երկու հարևան երկրներում։ Լանջերին կան սառցադաշտային լճեր։ Ուշագրավ տեսարժան վայրերից է նաև Կորաբ ջրվեժը, որ ամենաբարձրն է Բալկաններում։
Կորաբ լեռը պատկերված է Հյուսիսային Մակեդոնիայի զինանշանի վրա։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Кораби հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ «Македония» (չաշխատող հղում)
- ↑ «Korab-Koritnik Nature Park»։ akzm.gov.al (English)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2019-04-17
- ↑ «Adventure tourism at the Natural Park of Korab and Jezina cave»։ ata.gov.al։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-18-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2015։ «Jezina Cave is one of the treasures of the Korab-Koritnik Natural Park. It is located on the south-western part of Kërcula Peak up 850 m above sea level.»
- ↑ «The King of the Mountains» (PDF)։ dmwcorg.tk (English)։ էջ 24։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-02-ին։ Վերցված է 2019-04-17։ «At 2764 meters Korab peak is one of only two summits in Europe which are the highest point for more than one country.»
- ↑ «EUROPE ULTRA-PROMINENCES 99 Peaks with Prominence of 1,500 meters or greater»։ peaklist.org (English)
- ↑ «Korab - Koritnik Natural Park Management Plan»։ researchgate.net (English)։ էջ 13։ «Most of these areas are dominated by Bosnian pine (Pinus heldreichii) and European Beech (Fagus sylvatica).: - The sustainable zone includes Oak (Quercus) wood land, coppiced oak forest, beech (Fagus) forest and beech coppice, Alder (Alnus) forest along streams, rocky areas with little vegetation and extensive production of walnuts and chestnut.»
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կորաբ Վիքիպահեստում |
---|
|