Կոտ դ'Արմոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Կոտ դ'Արմոր
Côtes-d'Armor
Զինանշան
Blason22.PNG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Բրետան
Վարչկենտրոն Սեն-Բրիյո
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2009) 576 049
Խտություն 84 մարդ/կմ²
Տարածք 6 878 կմ²
Կոտ դ'Արմոր վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Կոտ դ'Արմոր (ֆրանսերեն` Côtes-d'Armor), դեպարտամենտ Ֆրանսիայի արևմուտքում: Բնակչությունը 2009թ. տվյալներով 576 049 մարդ, ինչը 43-րդ ցուցանիշն է:

Պատմությունը[խմբագրել]

«Կոտ դյու-Նորը» (Côtes-du-Nord) եղել է 1790թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական դեպարտամենտներից մեկը։ Ստեղծվել է նախկին Բրետան գավառի տարածքի մի մասից։ 1990թ. անունը դարձել է Côtes-d'Armor (բրետոներեն ar mor նշանակում է «ծովը», , իսկ Côtes` ֆրանսերեն` «ափ»։)
Անունը պատմականորեն կապված է նաև Հռոմի Արմորիկա գավառի հետ։

  • Կոտ դ'Արմոր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 22։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Կոտ դ'Արմոր դեպարտամենտի ռելիեֆային քարտեզը:

Կոտ դ'Արմորը ներկայիս Բրետան երկրամասի մի մասն է, երեք կողմերից շրջապատված է Ֆինիստեր, Մորբիան և Իլ և Վիլեն դեպարտամենտներով, իսկ հյուսիսից՝ Լա Մանշ նեղուցով։
Տարածքը 6 878 կմ2 է։ Իր մեջ ներառում է 4 օկրուգ, 52 կանտոն և 373 համայնք։

Բրետան երկրամասի շատ տեղերում բրետոներենն ունի լայն տարածում և շատ են հանդիպում երկլեզու դպրոցները։ Արևելյան մասերում գործածական է նաև գալլո լեզուն։

Տուրիզմ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]