Կոտոր (բերդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կոտոր (այլ կիրառումներ)

Կոտոր, Կոտորաց բերդ, Կոտորն, Կոտորոց, Կոտորոց ամրոց, Կոտորք, Կոտուր, բերդ (ամրոց) Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Անձախիձոր գավառում, Կոտուր գետի ափին, Խոյ քաղաքից արևմուտք, համանուն ավանում։

Թովմա Արծրունին վկայում է «բերդն Կոտորոց», իսկ Ստեփանոս Ասողիկ Տարոեցին՝ «Կոտորոց բերդն» ձևով։ Վկայում է նաև Շապուհ Բագրատունին։

Հետագայում կոչվել է Կոտու։ Ըստ ոմանց՝ Կոտորը ծագում է աքքադերեն kudurru բառից, որը նշանակում է «սահման»։ Կոտորը նորոգել են Բագրատունի իշխանները՝ դարձնելով այն սահմանային զորակայան իրենց և Արծրունիների տիրապետությունների միջև։

972 թվականին այստեղ վախճանվել է Ստեփանոս Գ Սևանցի կաթողիկոսը, որին բերդում բանտարկել էր Ապուսահլ Արծրունին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 227 — 992 էջ։