Կոտմուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոտմտուկ
Iberis-sempervirens.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ խաչածաղկավորներ
Ընտանիք Կաղամբազգիների
Տեսակ Կոտմուկ
Լատիներեն անվանում
Iberis
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

uselang=hy}}
[{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում
Վիքիպահեստում]

ITIS 23143
NCBI 190883
EOL 50937

IPNI12678-1


Կոտմուկ կամ Բուխտակ (լատ.՝ լատ.Iberis) - կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի ծաղկաբույսի ցեղ։

Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական այլ անվանումներ՝ կոտմնտուկ կամ վայրի կոտեմ ։

Անգլերեն «candytuft» անվանումը առնչություն չունի կոնֆետների հետ, այն ծագում է Կրետե կղզու[1] Իռակլիոն անվան հին տարբերակից ՝ Candia բառից։

Ծաղիկների լեզվի մեջ նշանակում է "անտարբերություն"[2]:

Տարածվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղի ներկայացուցիչները հանդիպում են Փոքր Ասիայում և Հարավային Եվրոպայում, հատկապես լեռներում։ Ռուսաստանի հարավում և Ուկրաինայում, առավելապես Ղրիմում, Դոնի գետի մոտակայկում և Կովկասում աճում են մոտ 3-4 վայրի տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոտաբույսերի կամ թփենիների ծաղիկների ողկույզները վահանաձև են ինչը շատ հազվադեպ է։ Տերևները սովորական են։ Ծաղկաբաժակը խորն է, ոչ պարկանման:. Ծաղկատերևները սպիտակ են, վարդագույն կամ բաց մանուշակագույն , երկուսն էլ արտաքնորեն մեծացած են (ծաղկապսակը զիգոմորֆ է)։ Առէջի թելուկները սովորական են, ազատ։ Առէջները երկկողմանի պատված են եռանկյունաձև նեկտար արտադրող գեղձերով։ Պտուղը ՝ ձվաձև է կամ կլոր, երկփեղկ պատյանը փոքր-ինչ սեղմված է կողքերում, իսկ գագաթը համարյա քարթ է, նեղ միջնապատով։ Փեղքերը ողնուցավոր են և հաճախ կախվող սերմաբողբոջով։ Սերմապճեղները հարթ են, սաղմը կոճղակտոր։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեգործության մեջ ամենա հայտնի տեսակներն են.

Կոտմուկ 

Iberis amara

Iberis umbellifera

Iberis sempevirens

Iberis semperflorens

  • Կոտմուկ դառը (Iberis amara) — վահանաձև և լայնարձակ ճյուղերով, սպիտակ բուրավետ ծաղիկներով։ Ծաղկում է մայիսից կամ հունիսից մինչև սեպտեմբեր – հոկտեմբեր։
  • Կոտմուկ վահանաձև (Iberis umbellifera) —գեղեցիկ ծաղկող բույս, խոշոր մանուշակագույն կամ ծիրանիով ներկված ծաղիկներով։
  • Կոտմուկ մշտադալար (Iberis sempevirens) — բազմամյա բույս է արծաթասպիտակավուն վահանաձև ծաղիկներով։
  • Կոտմուկ մշտածաղկուն (Iberis semperflorens) — կիսաթփենի է մինչև 1/2 մետր բարձրության, չթափվող բահանման տերևներով և խոշոր վառ սպիտակ ծաղիկներով։ Հարմար է աճեցնել ծաղկամաններում:։

Վերջի տեսակները բազմանում են ցողունով, իսկ ձմռանա պահպանվում են սառնամանիքից։

Դեղորայքային միջոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՄՆ-ի ֆարմակոպեայի (1918), տերևները, ցողունը և արմատը, ինչպես ասում են, ունեն բուժող հատկություններ, սակայն սերմերը ավելի էֆեկտիվ են։ Ըստ երևույթի, բույսը օգտագործվում էր հնում ռևմատիզմ, պոդագրայի և այլ հիվանդությունները դեպքում։

Մեծ չափաբաժինը կարող է առաջացնել գլխապտույտ, սրտախառնոց և լուծ։ Օգտակար է ստրային հիպերտրոֆիայի, ասթմայի և բրոնխիտի համար 1-ից 3 հատիկ չափաբաժնով (0,065-0,2 գ)։ Ներկայումս տերևները և ցողունը օգտագործվում է գերմանական բուսաբուժության մեջ իբրև դառը մարսողական տոնիկ ՝ Իբեռոգաստ անվանումով։

Կոտմուկ դառը
Կոտմուկ aurosica կամ cantabrica
Կոտմուկ մշտադալար
Կոտմուկ վահանաձև
Կոտմուկ spathulata

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր թվով 30 տեսակի են, սակայն դրանցից որոշը պատկանում են Thlaspi և Teesdalia ցեղերին[3].

  • Iberis amara L. — Կոտմուկ դառը
  • Iberis atlantica (LITARD. & MAIRE) GREUTER & BURDET
  • Iberis aurosica CHAIX
  • Iberis bernardiana GODR. & GREN.
  • Iberis carica BORNM.
  • Iberis carnosa WILLD.
  • Iberis ciliata ALL.
  • Iberis corifolia (SIMS) SWEET
  • Iberis fontqueri PAU
  • Iberis gibraltarica L.
  • Iberis grosii PAU
  • Iberis linifolia L.
  • Iberis nazarita MORENO
  • Iberis obovata L.
  • Iberis odorata L.
  • Iberis oppositifolia PERS.
  • Iberis oschtenica KHARKEV.
  • Iberis pectinata BOISS.
  • Iberis peyerimhoffii MAIRE
  • Iberis pinnata L. — Կոտմուկ փեթրավոր
  • Iberis procumbens LANGE
  • Iberis pruitii TINEO
  • Iberis runemarkii GREUTER & BURDET
  • Iberis saxatilis L. — Иберийка скальная
  • Iberis semperflorens L. — Կոտմուկ մշտածաղկուն
  • Iberis sempervirens L. — Կոտմուկ մշտադալար
  • Iberis simplex DC.
  • Iberis spathulata BERGERET
  • Iberis umbellata L.
  • Iberis umbellifera L. — Կոտմուկ վահանաձև

Պարենային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ բույսերը հանդիսանում են նաև կերակրամիջոց մի շարք միջատների համար։ Դրանց մեջ ամենահայտնին ՝ հազվագյուտ Euchloe թիթեռնակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shorter Oxford English dictionary, 6th ed.։ United Kingdom: Oxford University Press։ 2007։ էջ 3804։ ISBN 0199206872 
  2. «Language of Flowers - Flower Meanings, Flower Sentiments»։ www.languageofflowers.com։ Վերցված է 2016-11-26 
  3. По данным сайтов EOL, ITIS и NCBI (см. карточку растения).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեսրոպ Կ. Գույումճեան, Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ Հայերէն. Պէյրութ։ Կ. Տօնիկեան եւ Եղբայրք (1981)։ էջ 191