Կոտմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոտմա
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ

Կոտմա (ծննդյան և մահվան թվերն անհայտ են), 12-րդ դարի 2-րդ կեսի և 13-րդ դարի 1-ին քառորդի հայ գրիչ և մանրանկարիչ։

1166 թվականին Հռոմկլայում Առաքել Եպիսկոպոսի համար ընդօրինակել, նկարազարդել է Ավետարան (ձեռ. № 7347, Մատենադարան)։ Կոտմայի մյուս ձեռագրերը ստեղծվել են 1205 թվականին՝ Խարբերդում (Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան) և 1219 թվականին՝ Խարբերդի Բարջանճ անապատում (ձեռ. № 7734, Մատենադարան)։ Հայտնի է ևս երկու ձեռագիր՝ Կոստանդնուպոլսում և ԱՄՆ-ում (Հ. Քյուրտյանի հավաքածու)։

Կոտման գրել է «ընտիր» երկաթագրով և բոլորգրով, ձեռագրերը նկարազարդել խորաններով, լուսանցազարդերով և ավետարանիչների պատկերներով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ով ով է Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան 2005