40-150 սմ բարձրությամբ ճյուղավոր ցողունով, խոշոր, երկարավուն-նշտարաձև, ամբողջաեզր տերևներով, մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, ցողունայինները՝ նստադիր։ Հուրաններում հավաքված են մանր և սպիտակ ծաղիկները։ Կլորավուն-օվալաձև պտուղները պատիճակներ են[1]։