Կոտա Կինաբալու ( մալայերեն՝ Kota Kinabalu ), մինչև 1968 թվականի սեպտեմբերի 30-ը՝ Ջեսելտոն (անգլ.՝ Jesselton ), [1] քաղաք Մալայզիայում, Սաբահ նահանգի մայրաքաղաքը : Գտնվում է Կալիմանտան կղզու հյուսիսարևելյան մասում՝ Հարավչինական ծովի ափին : Քաղաքի մերձակայքում տարածվում է «The Tunku Abdul Rahman National Park» ծովային ազգային պարկը, հանդիպակաց կողմում վեր է խոյանում Կինաբալու լեռը, որի անունը տեղ է գտել քաղաքի անվան մեջ: 2024 թվականի սկզբի տվյալներով Կոտա Կինաբալուն ունի մոտավորապես 601 հազար բնակիչ[2]. այդ ցուցանիշով առաջինն է Սաբահ նահանգում և 6-րդը՝ Մալայզիայում:
Կոտա Կինաբալուն զբոսաշրջային կարևոր կենտրոն է, ուր այցելում է Սաբահ և Կալիմանտան եկող ճանապարհորդների զգալի մասը: Զբոսաշրջային բազմաթիվ գրավչություններ ունի հատկապես Կինաբալու ազգային պարկը, որը տարածվում է քաղաքից 90 կիլոմետր հեռավորության վրա: Կոտա Կինաբալուն նաև Արևելյան Մալայզիայի արդյունաբերական և առևտրային կենտրոններից է։ Այս երկու գործոնները ևս որոշակի դեր են խաղացել, որ քաղաքը դառնա Մալայզիայի ամենաարագ զարգացող բնակավայրերից մեկը[3]:
Джесселтон // Краткая географическая энциклопедия : в 5 т. / глав. ред. А. А. Григорьев. — М. : Советская энциклопедия, 1960. — Т. 1 : Ааре — Дятьково. — С. 538. — (Энциклопедии. Словари. Справочники.). — 62 000 экз.