Կովոլոռ
| Ենթակատեգորիա | • օրգանիզմ • բույսեր • useful plant | |
|---|---|---|
| Կիրառությունը | դեղաբույսեր, անասնակեր, բանջարեղեն | |
| Միջազգային գիտական անվանում | Vigna unguiculata | |
| Taxon rank | տեսակ | |
| Parent taxon | • Phaseoleae • Phaseolinae • մաշ | |
| Has basionym | Dolichos unguiculatus | |
| This taxon is source of | cowpea | |
| Water footprint | 6906 cubic metre per ton | |
| Taxon range | Պեկին, Ֆուցզյան, Տիբեթի ինքնավար շրջան, Գուանդուն, Մարանյան, Անգոլա, Գաբոն | |
| Taxon author citation | L. Walp., (L.) Walp. | |
Կովոլոռ (Vigna inguiculata), դկուղ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի վիգնա ցեղի միամյա խոտաբույսերի տեսակ։

Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանջարեղենային և կերային մշակաբույս է։ Վայրի վիճակում չի հանդիպում։ Մշակում են եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ուկրաինայի հովտում, Հյուսիսային Կովկասում, Այսրկովկասում, Միջին Ասիայում։ Սերմերն օգտագործում են սննդի մեջ և որպես կեր, «ծնեբեկանման» սորտերի խակ պտուղները՝ որպես բանջարեղեն՝ հում և պահածոյացված վիճակում, կանաչ զանգվածը՝ արածեցման, սիլոսի, խոտի և կանաչ պարարտացման համար։ 100 կգ կանաչ զանգվածը պարունակում է 12 կերային միավոր և 2 կգ մարսելի պրոտեին, 100 կգ սերմը՝ համապատասխանբար՝ 115,8 և 18,2 կգ։ Ուտում են բոլոր կենդանիները՝ ձիերից բացի։ Ցանում են առանձին կամ եգիպտացորենի, սորգոյի, սուդանի խոտի և այլ մշակաբույսերի հետ խառնած։ Ցանքի չափաքանակներն են (կգ/հա). սերմի համար՝ 35–40, կանաչ կերի՝ 50, սիլոս՝ խառնուրդի ձևով՝ 25–30, խորությունը՝ 4–9 սմ։ Բերքատվությունը (ց/հա). սերմինը՝ 15–19 (խոնավ մերձարևադարձային շրջանում՝ մինչև 30), կանաչ զանգվածինը՝ 120–300, խոտինը՝ 45–60։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Գյուղատնտեսական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |