Կովկաս (տիրակալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կովկաս (այլ կիրառումներ)

Կովկաս տիրակալ (հուն. Kaijxaaog), համանուն լեռնաշխարհի առասպելական տիրակալն ու անվանադիրը։ «Կովկաս տիրակալ» անունն առաջին անգամ հիշատակվում է Հեսիոդոսի (մ.թ.ա. VIII դար) Թեոգոնիայում։ Հին հույների պատկերացմամբ աշխարհի եզրին գտնվող Կովկաս «երկնաքեր լեռանը» Զևսի հրամանով գամվել է Պրոմեթեոսը։ Վրացական ավանդության համաձայն, Թորգոմ նահապետի ժողովուրդը, բազմանալով «Մասիսի և Արագածի երկրում»՝ Հայաստանում, տարածվել է Կովկասյան լեռների, Սև և Կասպից ծովերի միջև։ Թորգոմի դյուցազն որդիներ Հայոսը, Քարթլոսը, Բարդոսը, Մովականը, Լեկոսը, Հերոսը, Կովկասը, Եգերոսը, ապստամբելով աշխարհի առաջին բռնակալ Նեբրովթի դեմ և սպանելով նրան, միմյանց միջև բաժանել են հայրենի կալվածները և անկախորեն իշխել իրենց երկրներում, որոնք իբր, կոչվել են նրանց անուններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 630