Կովկաս (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կովկաս (այլ կիրառումներ)
Կովկաս
ռուս.՝ Кавказ
Տեսակթերթ
Լեզուգրաբար
Հիմնադրվել է1846
Երկիր Ռուսական կայսրություն
ԳրասենյակԹիֆլիս, Թիֆլիսի գավառ
Լուծարվել է1918
 Kavkaz (newspaper) Վիքիպահեստում

«Կովկաս», քաղաքական և բանասիրական շաբաթաթերթ, հայերեն առաջին պարբերականը Կովկասում։ Լույս է տեսել 1846-1847 թվականներին Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Հ. Արզանյան, Հ. Կարենյան։ «Կովկասը» «Kaвказ» («Կավկազ») թերթի տարբերակն էր[1][2]։

Նպատակն էր ծանոթացնել Կովկասի պատմությանը, աշխարհագրությանը, տեղաբնիկների կենցաղին ու սովորություններին։ Տպագրել է պետականպաշտոնական որոշումներ, Կովկասի փոխարքայի հրամաններն ու հրահանգները, ինչպես և առևտրական, տնտեսական, քաղաքական, բնույթի ինքնուրույն ու թարգմանական նյութեր, բանասիրական ուսումնասիրություններ։

Կարևոր տեղ է հատկացրել Հայաստանի և հայ ժողովրդի պատմության, մշակույթի ու գրականության, կրթության բնագավառներին վերաբերող նյութերին, հայ հեղինակների ստեղծագործություններին։ Տպագրել է նաև թարգմանություններ ռուս և արևմտաեվրոպական գրողներից։ Աշխատակցել են Գալուստ Շերմազանյանը, Համբարձում Էնֆիաճյանը, Ռոստոմ Երզնկյանը, Գաբրիել Պատկանյանը, Գևորգ Տեր-Ալեքսանդրյանցը, Հովհաննես Լորիս-Մելիքյանը, Կարապետ Շահնազարյանը, Միքայել Պատկանյանը և ուրիշներ։

Լեզուն հիմնականում գրաբար էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԿՈՎԿԱՍ». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 630