Կովկասյան սալամանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կովկասյան սալամանդր
Bericht der Senckenbergischen Naturforschenden Gesellschaft in Frankfurt am Main (1897-1921.) (20179202429).jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Պոչավորներ
Տեսակ Կովկասյան
սալամանդր
Լատիներեն անվանում
Mertensiella caucasica
(Waga, 1876)
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կովկասյան սալամանդր (լատ.՝ Mertensiella caucasica), պոչավոր երկկենցաղների կարգին պատկանող սալամանդրի տեսակ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասյան սալամանդրը տարածված է Վրաստանի և Թուրքիայի լեռնային շրջաններում։ Լինում է լեռնային գետերի ափերին։

Տարածված է Արևմտյան Անդրկովկասում՝ ծովի մակարդակից 500-2800 մետր բարձրության վրա։

Տարածման ընդհանուր արեալը կազմում է 2 000 կմ²։ Բնության պահպանության միջազգային միության կողմից գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովկասյան սալամանդրի մարմնի երկարությունը կազմում է 19 սմ, ընդ որում պոչը ավելի երկար է, քան սալամանդրի մարմինը։

Գույնը դարչնագույն է և ունի դեղնավուն բծեր, փորի մասը դարչնագույն է։ Ցերեկային ժամերին թաքնվում է թփերի, քարերի տակ։ Կովկասյան սալամանդրը նման է հասարակ մողեսներին, սակայն սիրում է մտնել ծանծաղուտ ջրերը։

Ձվերը դնում է տերևների վրա, իսկ նրա սերունդները զարգանում են ջրի մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 161 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։