Կովկասի գենետիկական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կովկասի գենետիկական պատմությունն ուսումնասիրում և վերարտադրում է Կովկասի պատմությունը՝ պոպուլյացիոն գենետիկայի ուսումնասիրությունների հիման վրա։

Վրացական Ձուձունա քարանձավի երկու բնակիչների գենոմները, որոնք այդտեղ բնակվել են 26 հազար տարի առաջ, խորապես կապված են արևմտաեվրոպական նեանդերթալյան որսորդ-հավաքիչների գենոմների հետ, որոնք սերում էին «Վիլաբրունի» կլաստերից[1]։

Վրացական Սացուրբլիա քարանձավի պալեոլիթյան դարաշրջանի բնակչի մոտ, որը բնակվել է 13,3 հազար տարի առաջ, հայտնաբերվել է Y-քրոմոսոմային J և միտոքոնդրիալ K3 հապլոխմբեր։ Արևմտյան Վրաստանում գտնվող Կոտիաս Կլդե քարանձավում բնակված մեզոլիթի դարաշրջանի որսորդի մոտ, որը բնակվել է 9,529–9,895 տարի առաջ, հայտնաբերվել է Y-քրոմոսոմային J2a և միտոքոնդրիալ H13c հապլոխմբեր[2]։

Հին ԴՆԹ-ն ցույց է տալիս էնեոլիթի դարաշրջանի Կովկասի և Պոնտոսից Կասպից ծով ընկած հատվածում առկա բնակչության խորը գենետիկական տարբերությունները կամ դիֆերենցիան, հատկապես հորական գծով։ Մոտ 7000 տարի առաջ Կովկասի հյուսիսային հատվածը բնակեցված է եղել Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներից ծագած ժողովուրդներով։ Այդ օրվանից Հյուսիսային Կովկասի բնակչությունը գենետիկական տեսանկյունից միասեռ էր, ընդհուպ մինչև մ․թ․ա․ 500-ական թվականներ։ Բրոնզի դարում Կովկասի մշակութային բազմազանությունը գերազանցել է գենետիկական բազմազանությանը։ Գենետիկական տվյալները չեն հաստատում հնագիտական վարկածներից և ոչ մեկը, որոնք վկայում են Արևմտյան Եվրոպայից Կովկաս իրականացված ներգաղթի մասին, որի արդյունքում ի հայտ էին եկել մեգալիթյան գերեզմանները կամ դոլմենները[3][4][5]։

Պատմականորեն Կովկասի բնակեցումը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքից տեղի ունեցող ներգաղթի արդյունքում, որը հաստատվում է գենետիկական տվյալների միջոցով։ Կովկասի մի շարք բնիկ ժողովուրդների մոտ առկա է J2 հապլոխումբը։ Ինգուշների մոտ այն կազմում է 88 %[6] (J2a1b ենթախումբ), չեչենների մոտ՝ 57 %, աբխազների մոտ՝ 10 %[6], ադրբեջանցիների մոտ մինչև 31 %, վրացիների մոտ՝ 27 %[6]-29 %, հայերի մոտ՝ 22 %[6]։

J1 հապլոխումբը բնորոշ է չամալալներին (66 %[6]), բագուլալներին (21 %), անդիացիներին (37 %), դարգինցիներին (84 %[6]), թաբասարաններին (50 %[7]) և լեզգիններին (43 %[6])։ Հապլոխումբը հիմնական է համարվում նաև կումիկների (21 %[6]), ադրբեջանցիների (11 %[6]) և հայերի (10 %[6]) համար։

Այդուհանդերձ Կովկասում ամենատարածված հապլոխումբը G2 հապլոխումբն է, որը հենց այստեղ է հասնում ամենաբարձր կոնցենտրացիայի․ 90 % սվանների մոտ, 86 %՝ շապսուգների մոտ, 70 %` օսերի մոտ, 54 %՝ ադըղեների մոտ[6], 47 %՝ աբխազների մոտ[6], 38 %՝ կաբարդինների մոտ, 37 %՝ վրացիների մոտ, 19 %՝ Թերեքի կազակների (կաբարդինների մետիսացիայի հաշվին) մոտ։ Գիտնականների հաշվարկներով կովկասցիների մեկ երրորդն ունի այս հապլոխումբը։ Հայտնի է, որ նեոլիթի դարաշրջանում այս հապլոխումբը մեծապես տարածված է եղել Եվրոպայի հողագործ բնակչության շրջանում (էցի)։ Այս հապլոխմբի կրողների տարածումն սկսվել է երկաթի դարում Կոլխիդայից (Կոբանյան մշակույթ)։ Այս հապլոխումբն անհրաժեշտ է բաժանել G2a3, որը տարածված է Ադըղեա-աբխազական ժողովուրդների մոտ և Արևմտյան Վրաստանում և G2a1 ենթախմբերի, որը տարածված է օսերի մոտ, ինչպես նաև Վրաստանում և Աբխազիայում։

R1a հապլոխումբը Կովկասի ժողովուրդների մոտ թույլ է արտահայտված։ Առավելապես բարձր է այն չերքեզների (20 %[6]), կարաչայների մոտ (27,5 %[6] ф), ինչպես նաև բալկարցիների մոտ (26 %)[8]։ Օսերի մոտ, որոնց լեզուն համարվում է սկյութերենի ժառանգորդը, «սկյութական գեներն» ամենաքիչն են արտահայտված։ Ադրբեջանցիների մոտ այս հապլոխմբի առկայությունը (7 %) կարող է վկայել իրանական ենթախմբի առկայության մասին (Շիրվան), իսկ վրացիների մոտ (9 %)՝Դավիթ Շինարարի արքունիքում ղփչաղական քոչվորների առկայության։

Միջնադարում Կովկասը ենթարկվել է թյուրքական ասպատակությունների։ Ադրբեջանում, մինչ թյուրքական արշավանքները, բնակվել են աղվաններ, որոնք ազգակից էին լեզգիններին, հայեր, իրանական ժողովուրդներ, կասպեր, թաթեր և, նույնիսկ, արաբներ։ Սակայն, գենետիկական տեսանկյունից Կովկասի թյուրքախոս բնակչությունն ունեն տեղական գեներ (ադրբեջանցիների մոտ ողջ պոպուլյացիայի 30 %-ի մոտ տարածված է J2 հապլոխումբը, իսկ կումիկների մոտ՝ 25 %[6])։ Բացառություն են կազմում նոգայցիները, որոնց մոտ տարածված է Կովկասին բնորոշ N հապլոխումբը (9 %[6])։ Խառը ծագում ունեն բալկարցիները։ Սակայն «թյուրքական» գենի առանձնացումը համարվում է կոնկրետ խնդիր։ Թյուրքալեզու կումիկների (20 %[6]) և նոգայցիների (18 %[6]) մոտ տարածված է R1b հապլոխումբը, որը Եվրոպայում համարվում է «կելտական»։ Սակայն այս հապլոխմբի ամենամեծ կոնցենտրացիան առկա է թաբասարանների մոտ (40%[9]), армян (25 %[10]-30 %[6]), ինչպես նաև լեզգինների, լակերի և ավարների մոտ (հատկապես՝ բագուլալների)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Iosif Lazaridis et al. Paleolithic DNA from the Caucasus reveals core of West Eurasian ancestry, 2018
  2. Jones, E. R. et al. Upper Palaeolithic genomes reveal deep roots of modern Eurasians, 2015
  3. Chuan-Chao Wang et al. Ancient human genome-wide data from a 3000-year interval in the Caucasus corresponds with eco-geographic regions, 04 February 2019
  4. Кавказ в бронзовом веке был не столько барьером, сколько мостом, 11.02.2019
  5. Дольмены древнего Северного Кавказа строили без посторонней помощи
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 Distribution of European Y-chromosome DNA (Y-DNA) haplogroups by country in percentage
  7. «Описание гаплогруппы J1-M267». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. Огромное генетическое влияние карачаевцев на черкесов и абазин исторически прослеживается. О генетической структуре балкарского народа и некоторые исторические параллели(չաշխատող հղում)
  9. ЮНУСБАЕВ БАЯЗИТ БУЛАТОВИЧ [http://haplogroup.narod.ru/YunusbaevBB.pdf ПОПУЛЯЦИОННО-ГЕНЕТИЧЕСКОЕ ИССЛЕДОВАНИЕ НАРОДОВ ДАГЕСТАНА ПО ДАННЫМ О ПОЛИМОРФИЗМЕ Y-ХРОМОСОМЫ И ALU-ИНСЕРЦИЙ] // 2006.
  10. High-Resolution Phylogenetic Analysis of Southeastern Europe Traces Major Episodes of Paternal Gene Flow Among Slavic Populations

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]