Կովկասի Ալեքսանդրիա
| Լեռնաշղթա | Հինդուկուշ | |
|---|---|---|
| Կոչվել է ի պատիվ | Ալեքսանդր Մակեդոնացի | |
| Մշակույթ | Հելլենիզմ | |
| Երկիր | Աֆղանստան | |
| Մայրաքաղաքն է | Indo-Greek Kingdom | |
| Վարչատարածքային միավոր | • Parwan Province • Բաղրամ | |
| Կոորդինատներ | 34°59′33″N 69°18′38″E | |

Կովկասի Ալեքսանդրիա ( հին հունարեն՝ Ἀλεξάνδρεια. Գանդհարան (Գանդհարա, ), հելլենիստական քաղաք, որը հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 329 թվականի մարտին պարսկական Գանդհարա սատրապության մայրաքաղաքի տեղում՝ Հինդուկուշի հարավային ստորոտին, Պարոպամիսադեում։
Հիմնադրման շրջանում քաղաքը բնակեցված է եղել յոթ հազար մակեդոնացիներով, երեք հազար վարձկաններով և մի քանի հազար տեղաբնիկներով։ Անվանումը բացատրվում է նրանով, որ հին հույները Կովկաս (Καύκασος) անվանում էին Սև, Կասպից և Արալյան ծովերի երկայնքով և դրանց միջև ձգվող բոլոր լեռնաշղթաները՝ արևելյան Պոնտոսից մինչև Պամիր (օրինակ՝ մինչև անգամ 19-րդ դարում Կոպետդաղը կոչվում էր Թուրքմենական Կովկաս, իսկ Հինդուկուշը ՝ Աֆղանական Կովկաս )[1][2] :
Մ.թ.ա. 2-1-ին դարերում Ալեքսանդրիան («Ալասանդրա» անվամբ) հնդկա-հունական թագավորության մայրաքաղաքներից մեկն էր։ Արքունիքում ծաղկում էր բուդդիզմը, շատ վանականներ խոսում էին հունարեն։ Շրի Լանկայում համարում են, որ Ալասանդրայից երեսուն հազար վանական ներկա է եղել Անուրադհապուրայի մեծ ստուպայի հիմնադրմանը։
Ալեքսանդրիայի գտնվելու ճշգրիտ վայրը հնագետները վերջնականապես չեն որոշել։ Գիտնականների մեծ մասը Ալեքսանդրիայի ավերակները փնտրում է Քաբուլից մոտ 45 կմ հյուսիս, Բեղրամի մոտ։ Պակիստանցի հնագետները կարծում են, որ Ալեքսանդրիան ժամանակակից Չարիկարն է։
Հնագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Մասոնը (1800–1853) հավաքել է Կովկասի Ալեքսանդրիային առնչվող հնագիտական որոշ վկայություններ՝ մետաղադրամներ, մատանիներ, դրոշմակնիքներ և այլն[3]: 1930-ական թվականներին Բեղրամի մերձակայքում հնագիտական պեղումները ղեկավարելիս Ռոման Գիրշմանը հայտնաբերել է եգիպտական ու սիրիական ապակեղեն, բրոնզե արձանիկներ, գավաթներ, բեղրամյան փղոսկրե իրեր և այլ առարկաներ[4]: Սա վկայում է, որ Ալեքսանդրի նվաճումները Հնդկաստանը բացել էին արևմուտքից ներմուծումներ կատարելու համար։
Այսօր պատմական քաղաքի մնացորդները ներառում են 500x200 մետր մակերեսով ուղղանկյուն մի տաճար և մոտակա շրջանաձև ամրոցը, որն ընկած է Բեղրամի ավիաբազայից մոտ 3 կմ հյուսիս-արևելք։ Հուշարձանը գտնվում է հյուսիսային գլխավոր ճանապարհի մերձակայքում և փոքր-ինչ վնասվել է 21-րդ դարի աֆղանական պատերազմի ժամանակ տեղի ունեցած հրետակոծությունների հետևանքով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բեղրամյան մեդալիոն. մ. թ. ա. 1-ին դար
-
Ալեքսանդր Մեծի բրոնզե արձանիկը՝ Բեղրամից.
-
Աֆրոդիտեի արձանը՝ Բեղրամից. մ. թ. ա. 1-ին դար (Աֆղանստանի ազգային թանգարան)
-
Հարփոկրատեսի բրոնզե արձանը՝ Բեղրամից. մ. թ. ա. 1-2-րդ դարեր (Փարիզի Գիմե թանգարան)
-
Բեղրամյան մեդալիոն. մ. թ. ա. 1-ին դար
-
Բեղրամյան մեդալիոն. մ. թ. ա. 1-ին դար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Человек и Земля Древняя история - Элизе Р. - Google Books». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Цивилизация и великие исторические реки — Лев И Мечников — Google Books». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 40 (օգնություն) - ↑ Richardson, E. (2012 թ․ հուլիսի 25). «Mr Masson and the lost cities: a Victorian journey to the edges of remembrance» (PDF). Classical Receptions Journal (անգլերեն). 5 (1): 84–105. doi:10.1093/crj/cls008. ISSN 1759-5134.
- ↑ Francine, Tissot (2006 թ․ դեկտեմբերի 31). Catalogue of the National Museum of Afghanistan, 1931-1985 (անգլերեն). Paris, France: UNESCO Publishing. էջ 354. ISBN 9789231040306.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edmund Richardson: Alexandria: The Quest for the Lost City (Bloomsbury Publishing, 2021). 978-1526603784
- «Alexandria in the Caucasus» / «Ալեքսանդրիան Կովկասում» Архивная копия ում, Livius.org կայքում։
- Эллинизм: восток и запад / под. ред. Е. Голубцовой — Институт всеобщей истории (Российская академия наук) — Наука, 1992. — С. 25. — ISBN 5-02-009062-X/ Հելլենիզմ. Արևելք և Արևմուտք։ / խմբ.՝ Ե. Գոլուբցովա — Ընդհանուր պատմության ինստիտուտ ( Ռուսաստանի գիտությունների ակադեմիա ) — Գիտություն, 1992։ — Էջ 25։ — ISBN 5-02-009062-X
- Шофман А. С. Восточная политика Александра Македонского. — Издательство Казанского университета, 1976. — С. 212 / Շոֆման Ա. Ս. Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան քաղաքականությունը: - Կազանի համալսարանի հրատարակչություն, 1976. - էջ 212
- Толстов С. П. Древний Хорезм. — «Рипол Классик», 2013. — С. 231. — ISBN 5-458-40835-7, 9785458408356 (или первое издание 1948 года, изд-во МГУ). / Տոլստով Ս. Պ. Հին Խորեզմ։ - «Ռիպոլ դասական», 2013։ - էջ 231։ - ISBN 5-458-40835-7, 9785458408356 (կամ 1948 թվականի առաջին հրատարակություն, Մոսկվայի պետական համալսարանի հրատարակչություն)։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովկասի Ալեքսանդրիա» հոդվածին։ |