Jump to content

Կոստիս Հաձիդակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստիս Հաձիդակիս
հուն․՝ Κωστής Χατζηδάκης
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1965(1965-04-20) (60 տարեկան)
ԾննդավայրՌեթիմնո
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի համալսարան և Քենթի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր, Հունաստանի խորհրդարանի անդամ, Minister of Transports and Communications of Greece?, Minister of Development of Greece?, Minister of Development od Competitiveness?, Minister of Development, Competitiveness, Infrastructure, Transport and Networks?, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր և Minister for Labour and Social Affairs?
ԿուսակցությունՆոր ժողովրդավարություն
🌐
 Kostis Chatzidakis Վիքիպահեստում

Կոնստանտինոս (Կոստիս) Հաձիդակիս (հուն․՝ Κωνσταντίνος (Κωστής) Χατζηδάκης, ապրիլի 20, 1965(1965-04-20), Ռեթիմնո), հույն քաղաքական գործիչ, 1994-2007 թվականներին Եվրոպական խորհրդարանի անդամ, տարբեր նախարարությունների նախարար, Հունաստանի խորհրդարանի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաձիդակիսը սովորել է իրավաբանություն Աթենքի Ազգային և Կապոդիստրական համալսարանում, ապա կրթությունն ավարտել Քենթի համալսարանում։ Եղել է «Նոր ժողովրդավարություն» երիտասարդական կազմակերպության գլխավոր քարտուղարը[1]։

1994, 1999 և 2004 թվականներին ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից։ Եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ։ 1999-2002 թվականներին ղեկավարել է տարածաշրջանային քաղաքականության, տրանսպորտի և զբոսաշրջության հանձնաժողովը[2]։

2007 թվականին ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր և արդյունքում լքել Եվրախորհրդարանը։ Նույն թվականի սեպտեմբերին Կոստաս Կարամանլիսի կառավարությունում դարձել է տրանսպորտի և կապի նախարար։ 2009 թվականի հունվարին զբաղեցրել է զարգացման նախարարի պաշտոնը, որը զբաղեցրել է մինչեւ նույն թվականի հոկտեմբերը։ Նա վերընտրվել է նաև 2009 թվականի խորհրդարանական ընտրություններում[1]։ 2010 թվականի դեկտեմբերին, տնտեսական ճգնաժամի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, խորհրդարանից դուրս գալու ժամանակ ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից[3]։ 2012 թվականի հունիսին զբաղեցրել է զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի և ցանցերի նախարարի պաշտոնը Անտոնիս Սամարասի կառավարությունում՝ ծառայելով որպես նախարար (պատասխանատվության փոփոխված շրջանակով) մինչև կառավարության լիազորությունների ավարտը՝ 2015 թվականը։ Նա վերընտրվել է ազգային խորհրդարանում 2012 թվականի երկու ընտրություններում և 2015 թվականի երկու ընտրություններում[4]։

2016 թվականի հունվարին դարձել է «Նոր ժողովրդավարությանն»փոխնախագահ[5]։ 2019 թվականին պահպանել է նաև պատգամավորական մանդատը[6]։ Նույն թվականի հուլիսին վերադարել թ Հունաստանի կառավարություն, Կիրիակոս Միցոտակիսը նրան նշանակել է շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար[7]։ 2021 թվականի հունվարին ստացել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը[8]։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2023 թվականի մայիսը, ինչպես նաև վերընտրվել է Հունաստանի խորհրդարանում այդ տարվա մայիսի ընտրություններում[9] (վերընտրվել է հաջորդ ամսին նոր ընտրություններում[10]

2023 թվականի հունիսին Կիրիակոս Միցոտակիսի երկրորդ կառավարությունում ստանձնել է Ազգային էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը[11][12]։

2014 թվականին պարգևատրվել է Լեհաստանի Հանրապետության Արժանիքի շքանշանով[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Биографическая справка на частном сайте» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
  2. «Профиль на сайте Европейского парламента» (անգլերեն).
  3. «Former Greek minister attacked by mob as riots break out in Greece». telegraph.co.uk (անգլերեն). 2010 թ․ դեկտեմբերի 15.
  4. «Chatzidakis Konstantinos (Kostis)». hellenicparliament.gr (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  5. «Kostis Hatzidakis and Adonis Georgiadis appointed New Democracy VPs». tovima.gr (անգլերեն). 2016 թ․ հունվարի 18.
  6. «Οι 300 της νέας Βουλής». kathimerini.gr (հունարեն). 2019 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
  7. «Full list of Greece's new cabinet». ekathimerini.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
  8. «Cabinet reshuffle seen as limited, subtle». ekathimerini.com (անգլերեն). 2021 թ․ հունվարի 5.
  9. «Εκλογές 2023: Ποιοι εκλέγονται βουλευτές». ot.gr (հունարեն). 2023 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
  10. «Εκλογές 2023: Αυτοί είναι οι 300 της νέας Βουλής». kathimerini.gr (հունարեն). 2023 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
  11. «New Greek government sworn in». ekathimerini.com (անգլերեն). 2023 թ․ հունիսի 27.
  12. «Υπουργικό Συμβούλιο: Η ακτινογραφία της νέας κυβέρνησης». Οικονομικός Ταχυδρόμος (հունարեն). 2023 թ․ հունիսի 27.
  13. «Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 13 lutego 2014 r. o nadaniu orderów» (PDF). isap.sejm.gov.pl (լեհերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստիս Հաձիդակիս» հոդվածին։