Կոստա Մանոյլովիչ
Կոստա Մանոյլովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1890 Կրալևո, Սերբիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 2, 1949 (58 տարեկան) Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար, երաժշտագետ, երաժշտական ազգագրագետ և դիրիժոր |
![]() |
Կոստա Մանոյլովիչ (Կոստա, սերբ.՝ Коста Манојловић, նոյեմբերի 22, 1890, Կրալևո, Սերբիա - հոկտեմբերի 2, 1949, Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն), սերբ կոմպոզիտոր, էթնո-երաժիշտ, մանկավարժ, երգչախմբային դիրիժոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստա Մանոյլովիչը ծնվել է 1890 թվականին Կրնևոյում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սուրբ Սավա սեմինարիայում, որն ավարտել է 1910 թվականին[1]։ Այնուհետև սովորել է սերբական երաժշտական դպրոցում (այժմ՝ Մոկրանյաց երաժշտական դպրոց), որտեղ աշակերտել է Ստեվան Մոկրանյացին[2]։ 1910-1912 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ նախ Չուպրիայում, ապա՝ Բելգրադում։ 1912 թվականին ուսումը Մոսկվայում և Մյունիխում շարունակելու համար կրթաթոշակ է ստացել։ Ուսումը երկու անգամ կիսատ է թողել Բալկանյան պատերազմի պատճառով։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, 1916 թվականին հիմնել է ռազմական երգչախումբ Կերկիրայում[3]։ 1917-1919 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանում[4]։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանոյլովիչն ստեղծել է Liturgija za muški hor («Լիտուրգիա տղամարդկանց երգչախմբի համար») Կրագուևացում Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց և այն ավարտել է 1916 թվականին Ալբանիայի Ֆիերի քաղաքի ռազմական հոսպիտալում ապաքինվելիս[5][6]։ 1919-1931 թվականներին ղեկավարել է Բելգրադի երգչախմբային ընկերակցության երգչախումբը[7]։
Եղել է Բելգրադի առաջին երաժշտական ընկերակցության դիրիժորը[8], 1923-1940 թվականներին՝ Բելգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հարավսլավիայի երգչախմբային միության գլխավոր քարտուղարը[9]։ Մասնակցել է Հարավսլավիայի երաժիշտ հեղինակների ընկերակցության ստեղծմանը, մեծ դեր է ունեցել Բելգրադի երաժշտական ակադեմիայի ստեղծման գործում[10], 1937-1939 թվականներին եղել է ակադեմիայի առաջին ռեկտորը և դասավանդել է այնտեղ մինչև 1946 թվականը։ Քաղաքական դրդապատճառներով անցել է հարկադիր թոշակի[11]։
Մանոյլովիչը, Մոկրաբյաչը, Կոռնելի Ստանկովիչը, Պետար Կոնյովիչ, Միլոյե Միլոևիչը և Խրիստիչ Ստեվանը սերբական կրոնական երաժշտության առաջին կոմպոզիտորներից են[12]։ Մանոյլովիչի ժամանակակիցները նրան բնորոշել են որպես ավանդապահ[13]։ Մանոյլովիչի 1933 թվականին ստեղծած 6 երգչախմբային երգերի ժողովածուն՝ հիմնված ալբանական ժողովրդական երգերի վրա, անվանվել է «Սկենդերբերգի երգերը» (սերբ.՝ Песме земље Скендербегове)[2]:
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Casiday Augustine (2012)։ The Orthodox Christian World։ Routledge։ ISBN 978-1-136-31484-1
- Đurić-Klajn Stana (1972)։ A Survey of Serbian Music Through the Ages։ Association of Composers of Serbia
- Koço Eno (հունվարի 1, 2004)։ Albanian Urban Lyric Song in the 1930s։ Scarecrow Press։ ISBN 978-0-8108-4890-0
- Kokole Metoda, Zupančič Maruša (2012)։ Nacionalna glasbena zgodovina: preobrazbe v drugi polovici 20. stoletja : [ob stoletnici rojstva akademika Dragotina Cvetka (1911-1993)]։ Založba ZRC։ ISBN 978-961-254-377-8
- Milojković-Djurić Jelena (հունվարի 1, 1988)։ Tradition and Avant-Garde: Literature and Art in Serbian Culture, 1900-1918։ East European Monographs, Boulder։ ISBN 978-0-88033-131-9
- Muzička škola "Կոստա Մանոյլովիչ" (1989)։ Muzička škola "Կոստա Մանոյլովիչ", Zemun: 1939-1989։ Muzička škola "Կոստա Մանոյլովիչ"
- North American Society for Serbian Studies (2002)։ Serbian Studies։ Chicago, Illinois: North American Society for Serbian Studies
- Rōmanou Kaitē (2009)։ Serbian and Greek Art Music: A Patch to Western Music History։ Intellect Books։ ISBN 978-1-84150-278-6
- Samson Jim (մայիսի 23, 2013)։ Music in the Balkans։ BRILL։ ISBN 978-90-04-25038-3
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «U rodnom mestu Koste Manojlovića» (Serbian)։ Կոստա Մանոյլովիչ School։ Վերցված է նոյեմբերի 2, 2013։ «1910. je maturirao na Bogosloviji „Sveti Sava“ u Beogradu. Bio je učenik Stevana Mokranjca u Srpskoj muzičkoj školi»
- ↑ 2,0 2,1 Đurić-Klajn, 1972, էջ 145
- ↑ «U rodnom mestu Koste Manojlovića» (Serbian)։ Կոստա Մանոյլովիչ School։ Վերցված է նոյեմբերի 2, 2013։ «Na Krfu je obrazovao vojnički hor.»
- ↑ Đurić-Klajn, 1972, էջ 143
- ↑ Milojković-Djurić, 1988, էջ 175
- ↑ North American Society for Serbian Studies, 2002, էջ 375
- ↑ Đurić-Klajn, 1972, էջ 144
- ↑ Rōmanou, 2009, էջ 42
- ↑ Samson, 2013, էջ 339
- ↑ Rōmanou, 2009, էջ 45
- ↑ Kokole, Zupančič, էջ 117
- ↑ Casiday, 2012, էջ 53
- ↑ Rōmanou, 2009, էջ 65
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Սերբիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 2 մահեր
- 1949 մահեր
- Բելգրադ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Սերբ կոմպոզիտորներ
- Մանկավարժներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Սերբ երաժիշտներ
- Երաժշտագետներ
- Սերբ ազգագրագետներ