Կոստա Աբրաշևիչ
Կոստա Աբրաշևիչ սերբ.՝ Коста Абрашевић, Kosta Abrašević մակեդոներեն՝ Коста Абраш, Коста Абрашевиќ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 29, 1879 |
Ծննդավայր | Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա[1] |
Վախճանվել է | հունվարի 20, 1898 (18 տարեկան) |
Վախճանի վայր | Շաբաց, Սերբիա[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | սերբերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կոստա Աբրաշևիչ Վիքիդարանում | |
![]() |
Կոստա Աբրաշևիչ (սերբ.՝ Коста Абрашевић, Kosta Abrašević, մակեդոներեն՝ Коста Абраш, Коста Абрашевиќ, մայիսի 29, 1879, Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա[1] - հունվարի 20, 1898, Շաբաց, Սերբիա[1]), սերբ բանաստեղծ։ Համարվում է սերբական պրոլետարական գրականության նախահայրը։ Մակեդոնիայի Հանրապետության ազգային բանաստեղծ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստա Աբրաշևիչը ծնվել է 1879 թվականի մայիսի 29-ին Օսմանյան կայսրության Մանաստիր վիլայեթում՝ Օխրիդում (ներկայիս Մակեդոնիայի տարածք) առևտրականի ընտանիքում։ Հայրն ազգությամբ սերբ է, մայրը՝ հույն։ Հունական դպրոցում երեք տարի ուսանելուց հետո Կոստան տեղափոխվում է Սերբիա, որտեղ շարունակում է կրթությունը Շաբացի գիմնազիայում։ Այստեղ, 1894 թվականին, ապագա բանաստեղծն առաջին անգամ ծանոթանում է սոցիալիզմի գաղափարներին։ Հետո Աբրաշևիչը հիմնադրում է գրական-քաղաքական խմբակ, որը թողարկում էր երկու ձեռագիր թերթեր. գրական՝ «Омиров венац» և երգիծական՝ «Грбоња»[3]:
1897 թվականին Կոստա Աբրաշևիչը ծանր հիվանդանում է։ Բուժումն անցկացնում է Բանյա-Կովիլյաչում, սակայն ապարդյուն։ Նա վերադառնում է Շաբաց, որտեղ 1898 թվականի հունվարի 20-ին կնքում է մահկանացում։ Հուղարկավորվում է քաղաքային գերեզմանատանը։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոստա Աբրաշևիչի շատ բանաստեղծություններ նվիրված են բանվորների կյանքին։ Դրանցից մի քանիսն առաջին անգամ հրապարակվել են «Социјалдемократ» (1895) և «Врач» (1896) թերթերում։ Մի շարք ստեղծագործություններում նկարագրված են սերբ պրոլետարների ծանր աշխատանքի ու կենցաղի մասին՝ «Радник на раду» (ռուս.՝ Աշխատավորը բանում է, 1893), «Лопов» (ռուս.՝ Գողը, 1896), «У руднику» (ռուս.՝ Հանքահորում, 1897): Բանաստեղծի մոտ երևում են լավատեսական մոտեցումներ հեղափոխական պայքարում հետևյալ ստեղծագործություններում՝ «Црвена» (ռուս.՝ Կարմիրը, 1894), «Звижди ветре», (ռուս.՝ Քամի, փչի՛ր, 1897) և այլն[4]։
Բացի ստեղծագործելուց, Կոստա Աբրաշևիչը զբաղվում էր նաև թարգմանությամբ։ Թարգմանել է գերմանացի բանաստեղծներ Հայնրիխ Հայնեի, Մաքս Կեոգելի, Վալտեր Հազենկլեվերի, Հոֆման ֆոն Ֆալերսլեբենի, Էռնեստ Օբենհալդի ստեղծագործությունները սերբերենով։
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Песме» (ռուս.՝ Երգեր), լույս է ընծայվել 1903 թվականին, մահվանից հինգ տարի հետո, այն տպագրվել է ուսանողների ջանքերով։
Կոստա Աբրաշևիչի շատ բանաստեղծություններ թարգմանվել են ռուսերեն, հունգարերեն, ալբաներեն, ռումիներեն։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբրաշևիչների ընտանիքի տան տեղում՝ մակեդոնական Օխրիդ քաղաքում, տեղադրվել է հուշարձան։
- 1905 թվականին Բելգրադում ստեղծվել է Աբրաշևիչի անվան մշակութային-ճանաչողական խորհուրդ։ Նրա պատվին են անվանակոչվել նաև Սերբիայի և Մակեդոնիայի շատ մշակութային կոլեկտիվներ[5]։
- Բելգրադի Մենեժ (սերբ.՝ Manjež) այգում տեղադրվել է բանաստեղծի կիսանդրին։
- 1979 թվականին, Կոստա Աբրաշևիչի 100-ամյակին, թողարկվել է փոստային նամականիշ Հարավսլավիայի կողմից[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Абрашевич Коста // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Тоциновски Васил, Стојановска-Друговац Јованка, Наумов Никола, Миронска-Христовска Валентина. Коста Абраш: (125 години од раѓањето), (материјали од научниот собир одржан во домот на културата «Григор Прличев» Охрид, 6 јуни 2004). Скопје: Институт за македонска литература, 30 стр. (մակեդ.).
- ↑ IZ KALENDARA ŠABAČKIH DOGAĐANJA: 133 GODINE OD ROĐENJA KOSTE ABRAŠEVIĆA (սերբ.)
- ↑ «Краткая литературная энциклопедия»
- ↑ [«Сајт Kултурно-уметничког друштва Абрашевић из Панчева (սերբ.) (անգլ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2017-03-21 Сајт Kултурно-уметничког друштва Абрашевић из Панчева (սերբ.) (անգլ.)]
- ↑ Philatelia.ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.dlib.mk:8080/jspui/html/68275/76/84423434.html#/2 Archived 2011-05-14 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոստա Աբրաշևիչ կատեգորիայում։ |