Կոստաս Ֆորտունիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստաս Ֆորտունիս
հուն․՝ Κωνσταντίνος (Κώστας) Φορτούνης
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կոնստանտինոս Ֆորտունիս
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 16, 1992(1992-10-16)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Տրիկալա, Trikkaion Municipality, Trikala Regional Unit, Thessaly Region, Decentralized Administration of Thessaly and Central Greece, Հունաստան
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կոնստանտինոս (Կոստաս) Ֆորտունիս (հուն․՝ Κωνσταντίνος Φορτούνης, հոկտեմբերի 16, 1992(1992-10-16)[1][2][3], Տրիկալա, Trikkaion Municipality, Trikala Regional Unit, Thessaly Region, Decentralized Administration of Thessaly and Central Greece, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, Օլիմպիակոսի և Հունաստանի հավաքականի հարձակվող կիսապաշտպան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորտունիսը հունական «Օլիմպիակոսի» սան է Պիրեյոս քաղաքից։ 2008 թվականին տեղափոխվել է «Տրիկալա» երիտասարդական թիմ, իսկ 2009 թվականի հուլիսին կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր։ 2009-2010 թվականների մրցաշրջանում հույն ֆուտբոլիստը «Տրիկալայի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում։ Արդյունքում, նրա թիմը, հանդես գալով Հունաստանի երրորդ կարևորագույն լիգայում՝ Gamma Ethniki-ում, զբաղեցրել է 2-րդ տեղը հարավային դիվիզիոնում, որը նրան իրավունք է տվել մտնել Beta Ethniki։

Երիտասարդ կիսապաշտպանի խաղը «Տրիկալա»-ում, ինչպես նաև Հունաստանի երիտասարդական հավաքականում գրավել է «Աստերաս» ակումբի գլխավոր մարզչի ուշադրությունը։ 2010 թվականի հուլիսին Ֆորտունիսը տեղափոխվել է «Աստերաս» ակումբ, գործարքը գնահատվում էր 40 հազար ֆունտ ստերլինգ։ Սեպտեմբերի 11-ին ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է Հունաստանի Սուպերլիգայում։ Նա փոխարինման է դուրս եկել ՊԱՕԿ-ի հետ հանդիպման 85-րդ րոպեին, որն ավարտվել է ոչ-ոքի[4]։ Այդ ժամանակ Ֆորտունիսը 17 տարեկան էր։ Հույն խաղացողը նոր թիմի կազմում իր դեբյուտային գոլը խփել է մեկ շաբաթ անց՝ Աթենքի ԱԵԿ ակումբի հետ հանդիպման ժամանակ։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի (2:2)[5]։ 2010-2011 թվականների մրցաշրջանի ավարտին կիսապաշտպանը 24 հանդիպում է անցկացրել Հունաստանի բարձրագույն դիվիզիոնում (1 գոլ), ինչպես նաև մի քանի խաղ Հունաստանի գավաթում։ «Աստերասը» մրցաշրջանն ավարտել է անկման գոտուց մեկ քայլ հեռավորության վրա՝ վերջնական հաշվարկում զբաղեցնելով 13-րդ տեղը։

Նույնիսկ 2010-2011 թվականների մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանում Ֆորտունիսի ծառայություններով հետաքրքրված էր իտալական «Յուվենտուսը»՝ առաջարկելով «Աստերասին» վարձակալել խաղացողին գնման տարբերակով, սակայն հունական ակումբի ղեկավարությունը մերժել է առաջարկը։ Սակայն 2011 թվականի հունիսին պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոնստանտինոսի՝ գերմանական «Կայզերսլաուտերն» տեղափոխության շուրջ։ Տրանսֆերի գումարը, ըստ Transfermarkt կայքի, կազմել է 220 հազար ֆունտ ստերլինգ[6]։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված էր 4 տարով։ «Կայզերսլաուտերն»-ի գլխավոր մարզիչ Մարկո Կուրցը գործարքի մասին ասել է.

Նա շատ տաղանդավոր հարձակողական խաղացող է։ Նա լավ ապագա ունի։ <…> Մենք շահագրգռված ենք նրա հետագա զարգացմամբ։ Համոզված ենք, որ մեր թիմում նա կկարողանա ավելին ավելացնել և շատ օգուտներ բերել խաղում[7]։

Գերմանական ակումբի ճամբար տեղափոխվելուց հետո Ֆորտունիսը իր նորամուտը նշել է Բունդեսլիգայում 2011 թվականի օգոստոսի 6-ին Բրեմենի «Վերդերի» հետ խաղում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Խաղն ավարտվել է իր ակումբի պարտությամբ՝ 0։2 հաշվով[8]։ Ֆորտուիսն իր առաջին հանդիպումն անցկացրել է հոկտեմբերի 26-ին Գերմանիայի գավաթում՝ Մայնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։ 2011-12 մրցաշրջանի վերջում Ֆորտունիսը Բունդեսլիգայում անցկացրել է 28 հանդիպում։ Սակայն, դա չօգնեց «Կայզերսլաուտեռնին» մնալ Գերմանիայի բարձրագույն դիվիզիոնում։ Զբաղեցնելով վերջին տեղը՝ ակումբն իջել է Երկրորդ Բունդեսլիգա։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի երիտասարդական հավաքականի կազմում Ֆորտունիսի հաջող ելույթները պատճառ են հանդիսացել խաղացողին այլ տարիքի թիմեր հրավիրելու համար։ 2010 թվականի մայիսի 3-ին ֆուտբոլիստն առաջին խաղն է անցկացրել իր երկրի հավաքականի կազմում մինչև 19 տարեկան խաղացողների համար։ Այն հունգարացիների հետ խաղն էր։ 2011 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնությունում հույն կիսապաշտպանը ռումինացիների հետ խաղում դարձել է միակ գոլի հեղինակը[9]։ 2011 թվականին երիտասարդական հավաքական կանչվելով՝ Հունաստանից մի խաղացող սկսել է մասնակցել Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլին։ Սեպտեմբերի 2-ին նա գոլ է խփել կիպրոսցիների հետ խաղում, իսկ նոյեմբերի 11-ին գոլային շռայլությունում, երբ Հունաստանը սեփական հարկի տակ ընդունել է Գերմանիային և պարտվել 4:5 հաշվով, Ֆորտունիսը խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում և հեռացվել խաղադաշտից՝ կոպիտ խախտում անելով 93-րդ րոպեին[10]։

2012 թվականի փետրվարի 29-ին Ֆորտունիսն իր նորամուտը նշել է երկրի հիմնական հավաքականում՝ խաղադաշտ մտնելով Բելգիայի հետ ընկերական խաղում առաջին խաղակեսից հետո[11]։ Մայիսի 17-ին Կոնստանտինոսն ընդգրկվել է Եվրո-2012-ի նախնական կազմում[12], իսկ մայիսի 29-ին ընդգրկվել այս մրցաշարի վերջնական հայտացուցակում[13]։ 2012 թվականի հունիսի 8-ին Վարշավայի Ազգային մարզադաշտում կայացած Եվրոպայի առաջնության առաջին խաղում Լեհաստանը հյուրընկալել էր Հունաստանի հավաքականին, իսկ Կոստաս Ֆորտունիսը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 68-րդ րոպեին[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հունաստանի Սուպերլիգա (5)։ 2014/15, 2015/16, 2016/17, 2019/20, 2020/21
  • Հունաստանի գավաթակիր՝ 2014/15, 2019/20
  • Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2015/16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
  4. Ast. Tripolis — PAOK Saloniki
  5. AEK FC — Ast. Tripolis
  6. «Konstantinos Fortounis: transfers»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է 2012-06-07 
  7. «Кайзерслаутерн» подписал контракт с хавбеком молодёжной сборной Греции
  8. Werder Bremen — 1.FC K´lautern
  9. Rumänien U19 —Greece U19
  10. Greece U21 — Germany U21
  11. Greece — Belgium
  12. Сборная Греции назвала предварительный состав на Евро-2012
  13. «Стал известен состав сборной Греции на Евро-2012»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-06-07 
  14. Greece fightback foils Poland

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]