Jump to content

Կոստաս Ստաֆիլիդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստաս Ստաֆիլիդիս
հուն․՝ Κώστας Σταφυλίδης
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 2, 1993(1993-12-02)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Սալոնիկ, Հունաստան
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կոստաս Ստաֆիլիդիս (հուն․՝ Κώστας Σταφυλίδης, դեկտեմբերի 2, 1993(1993-12-02)[1][2][3], Սալոնիկ, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, «Հանզա» հունական ակումբի պաշտպան։ Խաղացել է Հունաստանի ազգային հավաքականի կազմում:

Ստաֆիլիդիսը սկսել է խաղալ տեղի «Աեթոս Ակրոպոտամու» թիմում։ 12 տարեկանում «ՊԱՕԿ-ի» սկաուտները նկատել են նրա տաղանդը, և Կոստասը միացել է ակումբի ակադեմիային։ Խաղացել է «ՊԱՕԿ-ի» բոլոր երիտասարդական թիմերի կազմում։

2011/12 մրցաշրջանում ակումբի կազմում խաղացել է 16 խաղ։

Եվրոպայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնությունում հաջող ելույթից հետո նրան նկատել է «Բայեր 04» հունական ակումբը, որտեղ էլ նա տեղափոխվել է 2012 թվականի հուլիսի 23-ին 1,5 մլն եվրոյի դիմաց[4]։ Այդպես էլ «Բայերեի» կազմում չխաղալով՝ 2012/13 մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվել է հունական «ՊԱՕԿ», որի կազմում խաղացել է 21 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։ 2014 թվականի հուլիսի 9-ին վարձավճարով տեղափոխվել է Անգլիայի Չեմպիոնշիփի «Ֆուլհեմ» ակումբ[5], որի կազմում խաղացել է 38 խաղ։ 2015 թվականի օգոստոսի 20-ին 1,8 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Աուգսբուրգ»[4]։

2018 թվականի հունվարին միչև 2017/18 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Սթոկ Սիթի»[6]։ 2019/20 մրցաշրջանում տեղափոխվել է «Հաֆենհայմ»՝ ակումբի հետ կնքելով պայմանագիր մինչև 2023 թվականը։

2022 թվականին ամառային արտամրցաշրջանում մշտական պայմանագիր է կնքել «Բոխումի» հետ[7]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստաֆիլդիսը մեծ դեր է խաղացել Եվրոպայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնությունում․ ազգային հավաքականի հետ նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով Իսպանիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականին[8]: 2012 թվականի նոյեմբերի 14-ին Իռլանդիայի դեմ ընկերական խաղում Կոստասը նորամուտն նշել է Հունաստանի ազգային հավաքականի կազմում[9]:

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական[10]
Տարի Խաղ Գոլ
2012 1 0
2014 2 0
2015 3 1
2016 2 0
2017 7 0
Ընդամենը 15 1

ՊԱՕԿ

  • Հունաստանի առաջնության արծաթե մեդալակիր 2012/13[11]

Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական (մինչև 19 տարեկան)

  • 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր (մինչև 19 տարեկան)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 «Ελλάδα — K. Stafylidis — Προφίλ με νέα, στατιστικά καριέρας και ιστορία». Soccerway (հունարեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  5. «Konstantinos Stafylidis: Fulham sign Greece international on loan». BBC Sport. 2014 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  6. Stafylidis auf Leihbasis zu Stoke City. (18.01.2018)
  7. «"Die Nummer 16 ist zurück": Bochum verpflichtet Stafylidis fest». kicker (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Spain make it six of the best in Estonia». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Jose Holebas scored the winner as Greece beat Republic of Ireland in Dublin». skysports.com. 2012 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «Kostas Stafylidis - National Football Teams». National Football Teams. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  11. «Summary — Super League — Greece — Results, fixtures, tables and news — Soccerway». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 8 (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստաս Ստաֆիլիդիս» հոդվածին։