Կոստան Զարեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոստան Զարեան
Ծնվել է 1885
Ծննդավայր Շամախի
Մահացել է 1969

Կոստան Զարեան (Եղիազարեան) (2 Փետրվար 1885, Շամախի - 11 Դեկտեմբեր 1969, Երեւան), հայ գրող։

Ծնած՝ Պաքուի մօտ, Շամախի մէջ։ Դեռ մանուկ, կը կորսնցնէ հայրը՝ բարձրաստիճան զինուորական ռուսական բանակին մէջ։ Կը տարուի Պաքու, ապա՝ Փարիզ, ուր կը սորվի ռուսերէն եւ ֆրանսերէն։ Գրական առաջին էջերը լոյս կ՛ընծայէ ֆրանսերէն լեզուով։ Կը գրէ նաեւ իտալերէն, որուն կը տիրապետէր։ 1910 թուականին կ՛երթայ Ս․ Ղազար կղզի, գրական հայերէն սորվելու բուռն փափաքով։

1920 թուականին կ՛անցնի Պոլիս, ուր կը մնայ մինչեւ 1915, գրական կեանքին մասնակցելով։ Դ. Վարուժանի եւ Յակոբ Օշականի հետ կը հրատարակէ «Մեհեան» գրական պարբերաթերթը։ Պատերազմի սկիզբը կը մեկնի Եւրոպա, ուր որոշ մասնակցութիւն կը բերէ հայկական հարցի քարոզչութեան։ 1919 թուականին կրկին Պոլիս է, ուր՝ մինչեւ 1922 թուական, վերջնական մեկնումը կ՛ունենայ գրական-հրապարակագրական գործունէութեան, Վահան Թէքէեանի եւ ուրիշ գրագէտներու հետ միասին հիմնելով ու խմբագրելով «Բարձրավանք» թերթը։ Կ՛արտադրէ յատկապէս բանաստեղծութիւններ։

Պոլիսէն Խորհրդային Հայաստան անցած՝ քանի մը տարի կը դասախօսէ Երեւանի համալսարանին մէջ։ 1925 թուականին կը մեկնի Ֆրանսա, ապա Միացեալ Նահանգներ։ Հոս կը հրատարակէ իր մեծ վէպերը եւ տպաւորոկան-մտածողական ծաւալուն փորձերը, գլխաւորաբար՝ «Հայրենիք» ամսագիրին մէջ, մինչ «Հայրենիք»ի հրատարակչականէն լոյս կը տեսնէր իր «Նաւը Լերան Վրայ» վէպը։

Մինչեւ 1952 թուականը, Զարեան շրջուն գործունէութեան մէջ է՝ Միացեալ Նահանգներ, Միջին Արեւելք ու Եւրոպա։ Կը դասախօսէ «Քոլոմպիա» համալսարանին (Նոր-Եորք) ու Պէյրութի ամերիկեան համալսարանին մէջ։ Կը հիմնէ եւ կամ կը վարէ թերթեր՝ Փարիզ եւ Պոսթըն։

1961 թուականին կը հաստատուի Երեւան, ուր եւ կը մահանայ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրերու պսակը, Կ. Պոլիս, 1922, 192 էջ:
  • Երեք երգեր, Վիեննա, 1931, 144 էջ:
  • Նաւը լերան վրայ, Պոսթըն, 1943, 549 էջ:
  • Նավը լեռան վրա, Երևան, 1963, 544 էջ:
  • Օրերու պսակը, Պէյրութ, 1971, 174 էջ:
  • Երկեր, Անթիլիաս, 1975, 646 էջ:
  • Գիրք դիւցազներգութեանց, Երուսաղէմ, 1978, 280 էջ:
  • Երկեր, Երևան, 1985, 576 էջ:
  • Բանկոպը եւ մամութի ոսկորները, Անթիլիաս, 1987, 652 էջ:
  • Երկրներ և աստվածներ: Սպանիա, Երևան, 1999, 378 էջ:
  • Նավատոմար, Երևան, 1999, 670 էջ:
  • Դեպի Արարատ, Երևան, 2001, 417 էջ:
  • Նաւը լերան վրայ, Անթիլիաս, 2002, 554 էջ:
  • Միացյալ Նահանգներ: Երկրներ և աստվածներ, Երևան, 2002, 498 էջ:
  • Գիրք դիւցազներգութեանց, Երեւան, 2003, 361 էջ:
  • Բառերի ոսկին (բանաստեղծություններ), Երևան, 2009, 686 էջ:
  • Անցորդը և իր ճամբան, Երևան, 2010, 620 էջ:
  • Նաւը լերան վրայ, Երեւան, 2015, 780 էջ: