Կոստան-նստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստան-նստանը հունական ազգային հագուստով (19-րդ դարի գրքից)

Կոստան-նստան[1], մանկական խաղալիք, որի գործողության սկզբունքը հետևյալն է․ փոքր խտության ծավալի ներսում կա սուզագնդիկ, ինչի արդյունքում խաղալիքը կարողանում է պահպանել կառուցվածքով խստորեն նախատեսված դիրքը (օրինակ՝ գլուխը վեր բարձրացրած տիկնիկ)[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստան-նստանը համարվում է երեխաների ավանդական խաղալիք։ Խորհրդային շրջանի մի քանի սերունդների համար այն առաջին խաղալիքն էր իրենց կյանքում։ Համատեղում է չխկչխկանն ու կայունացուցիչ սարքավորումը։ Գրավում է գույնի պայծառությամբ։ Ձևը հարմար և անվտանգ է երեխայի համար։ Զարգացնում է լսողությունը, երևակայությունը, գունային ընկալումը, շարժումների կոորդինացումը։ Վաղ տարիքում երեխաներին դուր է գալիս հայտնաբերել նոր հետաքրքիր առարկաներ, այդ պատճառով նրանք հաճույքով խաղում են այս խաղալիքով։ Բավական է, որ երեխան գցի խաղալիքը, այն անմիջապես ինքնուրույն ընդունում է կանգուն վիճակը[3]։

Այս արձանիկը ունի ցածր զանգվածների կենտրոն, քանի որ այն դատարկ է և լցված միայն ներքևի հատվածում։
Այն հավասարակշռությունից հանելու դեպքում մեծանում է զանգվածների կենտրոնի բարձրությունը (կանաչ գծից դեպի նարնջագույն), և վերջինս հեռանում է գետնին դիպչելու կետից, ինչի հետևանքով խաղալիքի վրա ներգործող ուժը այն վերադարձնում է մեկնարկային դիրքին։

2012 թվականին Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում կանգնեցվել է խաղալիքին նվիրված հուշարձան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ванька-встанька // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. Kyburz, Josef A., " Omocha': Things to Play (or Not to Play) With" Asian Folklore Studies, Vol. 53, No. 1 (1994), p. 15.
  3. Fisher-Price - All About Play ... stages, toys & tips: Roly-poly bat-at toys

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]