Կոստանդին (մանրանկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանդին (այլ կիրառումներ)
Կոստանդին
Ծնվել էանհայտ[1]
Վախճանվել էանհայտ[1]
Քաղաքացիություն Կիլիկիայի Հայկական Թագավորություն[1]
Մասնագիտությունմանրանկարիչ

Կոստանդին, հայ մանրանկարիչ, ծննդյան և մահվան ամսաթվերը անհայտ են։ Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի ականավոր ներկայացուցիչ։ Ստեղծագործել է XIII դարի 2-րդ կեսին, հավանաբար Հռոմկլայում։ Պահպանվել է զորավար Օշինի պատվերով 1274 թվականին Կոստանդինի ծաղկազարդած Ավետարանը (Նյու Յորք, Մորգանի հավաքածու, ձեռ. № 740)։ Հիշատակման արժանի են խորանները, որտեղ բուսական ու կենդանական մոտիվները (թռչուններ, բազմապիսի բույսեր, հուշկապարիկներ, վայրի այծին հոշոտող հովազ և այլն) միահյուսվելով՝ ստեղծում են ինքնատիպ հորինվածքներ։ Հատկապես ուշագրավ են խորաններից մեկի վերին քառանկյունու երկու կողմերում պատկերված երկու մերկ կանանց ֆիգուրները։ Հստակ գծանկարը, կանանց մարմինների համաչափ ձևերն ու պլաստիկ կերպավորումը, շարժման բնական վերարտադրությունը վկայում են նկարչի բարձր վարպետությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 612