Կոսովոյի տնտեսություն
![]() | |
Արժույթ | եվրո |
---|---|
Ֆիսկալ տարի | 2014 |
Վիճակագրություն | |
ՀՆԱ | 7.387 միլիոն[1] |
ՀՆԱ տեղ | 16.920 միլիոն[2] |
Գնաճ (ՍԳԻ) | 1.8 % |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | 29.7 % |
Աշխատուժ | 1.191.630 մարդ[3] |
Գործազրկություն | 30.9 % |
Կոսովոյի տնտեսություն, Կոսովոյի տնտեսությունը, որն անցումային տնտեսություն է։ Հարավսլավիայի կազմավորումից հետո Կոսովոն եղել է նրա ամենից աղքատ նահանգը, որի տնտեսությունն արդիականացվել է 1960-70-ական թվականներին։ Կոսովոյի տնտեսությունը կախում ունի ալբանական սփյուռքի փոխանցումներից և այլ երկրների հատկացրած օգնությունից։ Մեկ շնչին բաժին հասնող գումարը գնողունակության համարժեքությամբ կազմում է տարեկան 8.000 ԱՄՆ դոլար[2]։
Չնայած Կոսովոյի զարգացմանն ուղղված նշանակալից օգնությանը` Կոսովոն եղել է Հարավսլավիայի ամենաաղքատ շրջանը։ 1990-ական թվականներին տնտեսական վատ քաղաքականությունը, միջազգային սանկցիաները, ներքին ոչ զարգացած առևտուրը, էթնիկ կոնֆլիկտները մեծապես վնասել են առանց այն էլ թույլ տնտեսությունը[4]։
1999-2007 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոսովոյի հիմնական արժույթը եղել է եվրոն, որն օգտագործվել է պետական կառույցների և UNMIK-ի կողմից[5]։ Սերբական դինարն օգտագործվել է երկրի հյուսիսային մասում սերբ բնակչության կողմից։
2008 թվականից արդի ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին միջին աշխատավարձը կազմել է մոտ 2.98 դոլար աշխատանքային մեկ ժամվա համար։
Տնտեսությունն էապես թուլացել է Կոսովոյի անլուծելի մնացած միջազգային կարգավիճակի պատճառով, ինչը դժվարացնում է ներդրումները ու վարկերի տրամադրումը[6]։ Շրջանի տնտեսական թուլությունը հնարավորություն է տվել ստվերային տնտեսության զարգացմանը, որի մեջ էական տեղ են գրավում բենզինը, ծխախոտը և ցեմենտը։
2002 թվականից Եվրոպական հանձնաժողովն ամենամյա զեկուցում է պատրաստում Կոսովոյի մասին։
Եկամտի զգալի մաս են կազմում արտասահմանում ապրող անձանց դրամական փոխանցումները. 2003 թվականին այդ ցուցանիշը կազմել է 633 միլիոն եվրո[7]։
Գործազրկություն և զբաղվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոսովոյի խնդիրներից է գործազրկության բարձր մակարդակը. պաշտոնական տվյալներով 2013 թվականին այն կազմել է աշխատունակ բնակչության 30 %-ը։ 2000-ականների վերջից գործազրկության մակարդակը սկսել է նվազել։ 2005 թվականին վիճակագրության տեղի կոմիտեի հաշվարկներով այն կազմել է 39.7 %, իսկ 2010 թվականին` արդեն 45.4 %:
Պաշտոնական տվյալներով 2013 թվականին աշխատունակ բնակչությունը եղել է 1.191.630 մարդ, որից աշխատուժը կազմել է 483.193 մարդ (նրանցից 338.364 մարդ ունեցել է աշխատանք, իսկ մնացածը` ոչ)։ Աշխատողների գրեթե կեսն ընդգրկված է պետական կառույցներում։ 2013 թվականին աշխատող բնակչությունը հետևյալ ձևով է տեղաբաշխված եղել.
- 31.8 % - պետական, հասարակական ծառայություններ, բանակ
- 13.3 % - պետական ձեռնարկություններ
- 46.7 % - մասնավոր ձեռնարկություններ
- 4.3 % - ընտանեկան ձեռնարկություններ` առանց աշխատանքի վճարի
- 3.9 % - ոչ կառավարական, հումանիտար և այլ կազմակերպություններ։
Ընկերությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանկեր և ապահովագրական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի սկզբին Կոսովոյի տարածքում գործել է առևտրական 9 բանկ և ապահովագրական 13 ընկերություն[8].
- Raifeisen
- Procredit
Հեռահաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- IPKO
- PTK
- Kujtesa
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kosova Steel
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kosovo World Bank
- ↑ 2,0 2,1 «KOSOVO»։ The World Factbook (անգլերեն)։ CIA։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-01-ին։ Վերցված է 2013-2-10
- ↑ Арляпова, 2014, էջ 108
- ↑ Kosovo
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-10-ին։ Վերցված է 2007-10-10
- ↑ BBC NEWS | Business | Brussels offers first Kosovo loan
- ↑ Арляпова, 2014, էջ 109
- ↑ Арляпова, 2014, էջ 111
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Арляпова Е.С. Косово - экономическая витрина постконфликтного урегулирования? // Обозреватель - Observer : Научно-аналитический журнал. — 2014. — № 12 (299).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոսովոյի տնտեսություն կատեգորիայում։ |
|