Կոսովոյի երկաթուղային տրանսպորտ



Կոսովոյի երկաթուղային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, որը հանդիսանում է տարածաշրջանի տրանսպորտային համակարգի կարևոր բաղադրիչը։ Կոսովոյի երկաթուղային ճանապարհների ընդհանուր երկարությունը 333 կմ է։ Երկաթուղագիծը ստանդարտ է 1435 մմ լայնությամբ[1]։ Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետությունը երկաթուղին համարում է պետական հատվածի սեփականությունը[2]։ Կոսովոյի երկաթուղու օպերատորը Trainkos ընկերությունն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոսովոյի տարածքում առաջին երկաթգիծը տեղադրվել է 1874 թվականին, այն անցնում էր Ջեներալ Յանկովիչ քաղաքից մինչև Կոսովո-Պոլե և Միտրովիցա։ Սա Կոսովոյի շուրջ երկաթուղային ցանցի զարգացման սկիզբն էր և կարևոր էր տարածաշրջանի տնտեսության համար։ 1934 թվականին այս գծի կառուցումը շարունակվել է տարբեր ուղղություններով։ Կառուցվել են Միտրովիցա-Լեշակ, 1934 թվականին Կոսովո Պոլե-Պրիշտինա, 1936 թվականին Կոսովո-Պոլե-Պեչ, 1949 թվականին Պրիշտինա-Պոդուևո-Լիվադիցա, իսկ 1963 թվականին՝ Կլինա-Պրիզրեն ճյուղերը։
Մինչև 1990-ական թվականները տարածաշրջանի երկաթուղային ցանցի սպասարկմամբ զբաղվում էր հարավսլավական երկաթուղին։ 2008 թվականին Սերբիայի երկաթուղային ճանապարհները վերականգնել են Կոսովոյի տարածաշրջանի հյուսիսային հատվածի մի մասի որոշ երթուղիներ։
Ժամանակակից դրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին երկաթուղային ճանապարհները ծածկում են Կոսովոյի տարածքի զգալի մասը, բացառությամբ երկու քաղաքների՝ Գնիլան և Ջյակովիցա քաղաքների[3]։ Նախատեսվում է կառուցել երկաթուղային ճյուղ դեպի Ալբանիա։
Կոսովոյի երկաթգծի վրա աշխատում են դիզել-էլեկտրական լոկոմոտիվները։ Երկաթուղային տրանսպորտը կարևոր դեր ունի զբոսաշրջիկների տեղափոխման գործում[4]։
Կոսովոյի ներքին փոխադրումներն ունեն հետևյալ ժամանակացույցը. գնացքներն ամեն օր երթևեկում են Պեչ և Պրիշտինա, Կոսովո Պոլե և Ջեներալ Յանկովիչ, Կոսովո Պոլե և Գրաչանիցա քաղաքների միջև։ Ինչ վերաբերում է միջազգային փոխադրումներին, ապա արագընթաց գնացքը օրական մեկ անգամ մեկնում է Պրիշտինայից մինչև Սկոպյե և հակառակը[5]։
Միջազգային կապեր և ծառայություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոսովոյի երկաթուղին Պրիշտինան կապում է Սկոպյեին (Մակեդոնիա) հարավում, իսկ հյուսիսում Սերբիայի երկաթուղին Միտրովիցան կապում է Կռալյևոյի հետ (Սերբիա)։ Միտրովիցայի և Ֆուշե Կոսովեի (Պրիշտինայի արևմուտք) միջև ընկած հատվածը ներկայումս չի սպասարկվում որևէ գնացքի կողմից[6]։
Ալբանիա Ալբանիա - Կապ չկա
Չեռնոգորիա Մոնտենեգրո - Կապ չկա
Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա - բաց է
Սերբիա Սերբիա - բաց է
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Փոխադրված ուղևորներ | Եկամուտը եվրո |
---|---|---|
2013 | 276 852 | 179,515 |
2012 | 267 901 | 171 943 |
2011 | 279 330 | 193 593 |
2010 | 281 650 | 184 972 |
Տարի | Փոխադրված բեռներ տոննա (նետտո) | Եկամուտը եվրո |
---|---|---|
2013 | 778 134 | 2 332 274 |
2012 | 488,539 | 1 601 675 |
2011 | 748 667 | 2 450 434 |
2010 | 877 332 | 2 864 370 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kosovo Արխիվացված 2019-04-12 Wayback Machine // The World Factbook — Central Intelligence Agency
- ↑ «Transporti». rks-gov.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
- ↑ «RTK». rtklive.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
- ↑ «http://esk.rks-gov.net/publikimet/doc_download/1018-permbledhje-e-te-dhenave-te-transportit-dhe-telekomit-ne-kosove». esk.rks-gov.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Hekurudhat». kosovorailway.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Informata për Infrakos | INFRAKOS». infrakos.com. Վերցված է 2014 թ․ մարտի 2-ին.
- ↑ http://www.trainkos.com/wp-content/uploads/2012/03/Plani-i-Biznesit-2013-Trainkos-Sh.A.pdf