Կոսովոյի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոսովոյի երաժշտությունը կրել է բազմաթիվ ազդեցություններ։ Երաժշտությունը միշտ եղել է ալբանական և սերբական մշակույթների մաս Կոսովոյում։ Ժամանակակից երաժշտության հետ միասին ժողովրդական երաժշտությունը նույնպես մեծ ժողովրդականություն է վայելում Կոսովոյում, ինչպես նաև տարածված է դասական երաժշտությունը։ Այնտեղ գործունեություն են ծավալում բազմաթիվ ժողովրդական երգիչներ և խմբեր։ Ժամանակակից երաժշտությունը Կոսովոյում ծագել է արևմտյան երկրներից։ Հիմնական ժամանակակից ժանրերն են փոփը, հիփ հոփը[1], ռոքը և ջազը։

Ժողովրդական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցյալում էպիկական պոեզիան երգվել է լահուտայի նվագակցությամբ (ունի մեկ լար), իսկ հետագայում ավելի հաճախ օգտագործվել է քիֆտելիա, որի երկու լարերից մեկն օգտագործվում է մեղեդու, մյուսը՝ թրթռոցի համար։ Կոսովոյի երաժշտությունը կրել է թուրքական երաժշտության ազդեցությունը, որը գրեթե 500 տարի տիրել է Կոսովոյում, այնուամենայնիվ Կոսովոյի բանահյուսությունը պահպանել է իր օրիգինալությունը և օրինակելիությունը[2]։ Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, թե որքան հին է այդ ավանդույթը և ինչպես է այն զարգացել բալկանյան մյուս ժողովուրդների երաժշտություններին զուգահեռ։ Գտնվել են բազմաթիվ վկայություններ սկսած Ք․ ա․ 5-րդ դարից, ինչպիսիք են, օրինակ, քարերի վրա արած նկարները, որոնցում պատկերված են երգիչներ երաժշտական գործիքներով (հայտնի է «Պանիի» դիմանկարը, որը ձեռքում պահել է ֆլեյտայի նմանվող երաժշտական գործիք)[3]։

Ազգային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանական երաժշտությանը հատուկ է քիֆտելիայի (ալբանական ավանդական երաժշտական գործիք), մանդոլինի, մանդոլայի և հարվածային գործիքները օգտագործումը։ Ամենահայտնի ալբանական ռոք խմբերից են՝ Gjurmët, Diadema, Jericho, Offchestra, Toxin, Purgatory, Minatori, Trix, Rock Gjinis, Troja, Votra, Humus, Asgjë Sikur Dielli, Gillespie, Kthjellu, Cute Babulja, Babilon, Bloody Foreigners և այլն։ Ջազ կիթառահար Արմենդ Խաֆերին, ջազ թմբկահար Բայրամ Իստրեֆի կրտսերը, Իլիր Բայրին ջազ և էլեկտրոնային ոճի հայտնի երաժիշտներ են։

Լեդրի Վուլան, Ռիտա Օրան, Էռա Իստրեֆին, Դուա Լիպան, Քիդան[4], Դհուրաթա Դորան, Նորա Իստրեֆին, Մայքը, Գենտա Իսմայիլին, Ռոնա Նիշլիուն, Վեդատ Ադեմին և Ադելինա Իսմայլին ժամանակակից Կոսովոյի ամենահայտնի և ամենաշատ վաճառվող փոփ երգիչներ են։

Կոսովոյում ազգային երաժշտության ներկայացուցիչներից է Շոթա խումբը, որի գլխավոր երգիչն է Շկուրտե Ֆեյզան, իսկ Muzika e lehte shqipe -ի ներկայացուցիչներից է Շկյոլզեն Ջեթիշին, Ագիմի երաժշտական խումբը և բազմաթիվ այլ խմբեր։

Տալլավան, որ Կոսովոյում ծագած երաժշտական ժանր է, հայտնի է նաև Ալբանիայում և Մակեդոնիայի Հանրապետությունում, ալբանախոս համայնքներում[5][6][7]։ 1990-ական թվականներին սկիզբ առնելով գնչուական համայնքում՝ այն ունի արևելյան հնչողություն և համարվում է ցածր կարգավիճակի[8]։ Այնուամենայնիվ, Ալբանիայում և Մակեդոնիայում այն ձեռք է բերել մեծ ժողովրդականություն[9]։ Այն համարվում է Հարավարևելյան Եվրոպայի փոփ ֆոլք ժանրի մի մաս, որը ներառում է նաև բուլղարական չալգան, հունական սկիլադիկոն, ռումինական մանելեն և սերբիական տուրբո-ֆոլքը[10]։

Սերբիական երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյում սերբիական երաժշտությունը ավանդական երաժշտության խառնուրդ է և կազմում է բալկանյան ավանդույթի մաս, որն ունի իր յուրօրինակ հնչեղությունը և կրել է արևմտյան և թուրքական ազդեցությունը[11]։ Կոսովոյի սերբական երգերը ոգեշնչման աղբյուր են ծառայել Ստիվեն Մոկրանյասի 12-րդ երգերի պսակի (սերբ.՝ Руковет) համար։ Կոսովոյի սերբական երգերի մեծ մասում գերիշխում է եկեղեցական երաժշտությունը՝ էպիկական պոեզիայի իր յուրօրինակ կատարմամբ[11]։ Սերբիական գուսլե ազգային երաժշտական գործիքը օգտագործում են նաև Կոսովոյում[12]։ Մառա Դյորդևիչը սերբիական ժողովրդական երգերի հայտնի կատարող է Կոսմետից։ Ներկայումս Յորդան Նիկոլիչը նույնպես կատարում է այս տարածքի երգերից։

Ռոք երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավսլավական ազդեցությունը զգալի է նաև Կոսովոյի ալբանացների ռոք երաժշտության վրա[13]։ Ալբանական առաջին հայտնի ռոք խումբը, որ կոչվում է «Կապույտ աստղ», հիմնադրվել է 1964 թվականին Պրիշտինայում։ Ավելի ուշ խումբը վերանվանվել է Modestët[14]։ 1970-ական թվականների սկզբին ռոք երաժշտությունը Կոսովսկա Միտրովիցայում (Կոսովո, այն ժամանակ՝ Հարավսլավիայում) ռոք երաժշտությունը ներկայացվել է սերբական և ալբանական խմբերի կողմից։ Այդ խմբերից ոմանք, ինչպիսին է MAK-ը[15] իր կազմում ուներ ինչպես ալբանացի, այնպես էլ սերբ երաժիշտներ։ Երկու ազգերի ներկայացուցիչներ էին ընդգրկված FAN խմբում, որը նույնպես հիմնվել է Միտրովիցայում։

1980-ական թվականներին ալբանական ռոք երաժշտության կարևոր կենտրոն է եղել Պրիշտինան։ Առաջատարների թվում է եղել Gjurmët խումբը, որը հիմնադրվել է 1981 թվականին։ Ռոքի և muzikë qytetare-ի համադրմամբ ստեղծված նրանց երաժշտությամբ սկիզբ է դրվել ալբանական ռոքին։ Այս ժամանակահատվածում ձևավորված այլ հայտնի խմբերից էին՝ Ilirët, 403, Telex, Seleksioni 039, Minatori և Menkis։ Մյուս կողմից, անդերգրաունդ երաժշտությունն ավելի շատ հակված էր դեպի փանկը։ 1980-ական թվականներին Պրիշտինայի ամենախոշոր անդերգրաունդ ռոք/փանկ խումբը Lindja-ն էր իր առաջատար երաժիշտ Լուան Օսմանի հետ (հիմնական կիթառահար)։ 1990-ականներից սկսել են ի հայտ գալ նոր ռոք խմբեր, որոնցից են՝ Troja, Dardan Shkreli, Blla blla blla և Elita 5 (Մակեդոնիայից)։

Զուգահեռ կառավարությունների ժամանակաշրջանում (1989-1999) և 1999 թվականի պատերազմից հետո Կոսովոյում ստեղծվել են նոր ռոք խմբեր, որոնցից առավել հայտնի են Դիադեմա, KEK (Kreativ e jo Komercial, հայերեն՝ ստեղծագործող և ոչ կոմերցիոն), 7me7-ը, The Hithat-ը, Cute Babulja-ն, Por-no-ը, Gre3n-ը, Retrovizorja-ը։

2004 թվականից հետո ստեղծվել են բազմաթիվ ալտերնատիվ ռոք խմբեր, որոնք ձևավորել են նոր ալիք։ Հիմնադրված շատ խմբեր կազմալուծվել են, ապա վերստեղծվել։ Այդպիսի խմբերից են՝ Votra, Gillespie, The Bloody Foreigners, և Gre3n (դադարեցրել է գոյությունը 2008 թվականին)։ Ստեղծվել են նաև Glasses-ը, The Dizzies-ը (Gillespie-ի որոշ անդամների հետ), The Freelancers-ը, որոնց մեծ մասն իր նորամուտը կատարել է 2009 թվականին։

Արտասահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից փոփ աստղեր Ռիտա Օրան, Դուա Լիպան բնիկ ալբանացիներ են Պրիշտինայից, որ հասել են միջազգային ճանաչման իրենց երաժշտության շնորհիվ[16]։ Էռա Իստրեֆինի «Bonbon» երգը Յութուբում դիտվել է ավելի քան 400 միլիոն անգամ։ Ծագումով Պրիզրենից է կիթառահար Պետրիկ Չեկուն, որն արժանացել է մի շարք միջազգային մրցանակաների[17]։

Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

RTK ալիքը դիմել է Եվրոպական հեռարձակողների միության անդամ դառնալու համար։ Ալիքը ցանկացել է ներկայացնել Կոսովոն Եվրատեսիլ 2009 մրցույթին[18][19]։ Եվրատեսիլ երգի մրցույթին Կոսովոն կարող էր մասնակցել 2011 թվականին, եթե միանար Եվրոպական հեռարձակողների միությանը։ Երկիրն ունի Եվրոպական հեռարձակողների միությանը միանալու իրավունք[20], սակայն Ռուսաստանը և մասնակից մի շարք այլ երկրներ չեն ճանաչել Կոսովոն, ինչի պատճառով մերժում են Կոսովոյի անդամակցությունը Եվրոպական հեռարձակողների միությանը։ Ըստ Կոսովոյի Koha Ditore թերթի՝ ապագա մասնակցությունը կորոշվի ազգային ընտրությամբ, որ կոչվում է Akordet e Kosovës. դա նախկին փոփ շոու է, որը հեռարձակվել է տարիներ առաջ։

Վիկտորյան, որ Կոսովոյի Վուչիտրն բնակավայրից է, ներկայացրել է Հարավսլավիան Ասկա խմբի կազմում 1982 թվականին։ Ինչպես Կոսովոյի անկախության հռչակումից առաջ, Կոսովոյի ալբանացիները մասնակցում են Ալբանիայի ազգային ընտրության փուլին, որ կոչվում է Festivali i Këngës, և ներկայացնում այդ երկիրը։ Կոսովոյցի երգիչ Ռոնա Նիշլիուն կատարել է «Suus» երգը Եվրատեսիլ 2012-ում և գրավել 5-րդ տեղը։ Լինդիտա Հալիմին ներկայացրել է Ալբանիան 2017 թվականին «World» երգով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Example of mixed Rap with Shota music Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
  2. Knaus, Warrander, Verena, Gail (2010). Kosovo. Kosovo: Brad Travel Guides. էջ 41.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Kruta, Beniamin (1990). Vendi i polifonise shqiptare ne polifonike ballkanike. Kultura Popullore. էջեր 13–14.
  4. http://www.teksteshqip.com/kida/biografia
  5. Samson, Jim (2013). Music in the Balkans. BRILL.
  6. «Refleksion sociologjik mbi kiçin e muzikës tallava». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  7. Gail Warrander and Verena Knaus (2010). Kosovo. BRADT.
  8. Samson, 2013, էջ 78
  9. Samson, 2013, էջ 79
  10. Natalie Bayer (2009). Crossing Munich. Silke Schreiber. ISBN 978-3-88960-108-7. «Formen wie: tallava in Albanien, chalga in Bulgarien, skiládiko in ... in Rumänien, turbo folk in Serbien usw»
  11. 11,0 11,1 Warrander, Gail (2011). Kosovo. Bradt Guides. էջ 41. ISBN 9781841623313.
  12. Biddle, Ian (2013). Music National Identity and the Politics of Location: Between the Global and the Local. Ashgate Publishing, Ltd. ISBN 9781409493778.
  13. Sabrina P. Ramet, Gordana Crnković: Kazaaam! splat! ploof!: the American impact on European popular culture, page 176 "...rock music spread in every corner of Yugoslavia—even to economically and socially underdeveloped Kosovo..."
  14. «Agim Bass Berisha». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link), "...It was this year, 1964, when Agim and Afrim decided to form their band, which was named “Blue Stars”..."
  15. «Agim Bass Berisha». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link), "...1970-1979: these were the years when rock in Kosovo really bloomed. Many new bands were formed those years, and the leading band was “MAK” from the city of Mitrovica..."
  16. «Rita Ora».
  17. «Catalogue of the 3rd edition of Dam Festival». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  18. "NDR on the Kosovo potential participation in Eurovision" Արխիվացված 2012-03-29 Wayback Machine oikotimes.com 22 May 2008 - Link accessed 27/05/08
  19. "RTK wants to enter Eurovision as soon as possible" Արխիվացված 2008-05-28 Wayback Machine eurovision.serious-news.com 19 April 2008 - Link accessed 27/05/08
  20. "History by country" Արխիվացված 2008-05-28 Wayback Machine eurovision.tv Link accessed 27.05.08