Jump to content

Կոսմոնավտլար (Տաշքենդի մետրոպոլիտեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կոսմոնավտլար» կայարան
Տաշքենդի մետրոպոլիտեն


Բացման թվական դեկտեմբերի 8, 1984 թվական
Խորություն, մ 8 մետր
Պլատֆորմ(ների) ֆորմա ուղիղ
Պլատֆորմ(ների) երկարություն, մ 102 մետր
Քանդակագործ Ս. Սուտյագին, Ս. Սոկոլով
Շքասրահի կառուցող ինժեներներ Ա. Զոկիրով, Ա. Բրասլովսկի
Ելք դեպի փողոցներ Աֆրոսիյոբ, Միրաբադի,
Յուսուֆ Խոս Խոջիբի, Շարաֆ Ռաշիդովի պողոտա
Վերերկրյա տրանսպորտ 57, 67, 97, 140, 190 համարի ավտոբուսներ
Բացման ժամանակ 05:00
Փակման ժամանակ 00:00

Կոսմոնավտլար (ուզբ.՝ Kosmonavtlar, «Տիեզերագնացներ», նախկինում կրել է նաև «Տիեզերագնացների պողոտա» անվանումը), Տաշքենդի մետրոպոլիտենի կայարաններից մեկը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Կայարանի ներքին հարդարանքը նվիրված է տիեզերագնացության թեմային[1]: Այնտեղ առկա են առաջին տղամարդ և կին տիեզերագնացների՝ Յուրի Գագարինի և Վալենտինա Տերեշկովայի պատկերները[2]։ Մետրոյի կայարանը գործարկվել է 1984 թվականի դեկտեմբերի 8-ին՝ որպես «Ալիշեր Նավոի» - «Տաշքենդ» գծի մաս[3]։

Մինչև 2018 թվականը չէր թույլատրվում լուսանկարներ անել Տաշքենդի մետրոպոլիտենում, որովհետև այն ծառայում էր նաև որպես ռմբապաստարան[4][5]։

Մինչև 1992 թվականի մայիսի 1-ը կայարանը կրել է «Տիեզերագնացների պողոտա» անվանումը։ Իր ներկայիս անվանումը ստացել է մարդու կողմից տիեզերքի յուրացման պատվին։

2024 թվականի ապրիլի 22-ին «Կոսմոնավտլար» մետրոյի կայարանը ներառվել է Ուզբեկստանի նյութական մշակութային ժառանգության անշարժ գույքի օբյեկտների ազգային ցանկում[6]։

Կայարանի ճարտարապետական գեղազարդումն արված է տիեզերագնացության թեմայով։ Այն զարդարված է վառ կապույտ անոդացված ալյումինով։ Կայարանի ինտերիերը զարդարված է կապույտ կերամիկական մեդալիոններով, որտեղ առկա են Ուլուգբեկի, Իկարոսի, Վալենտինա Տերեշկովայի, Յուրի Գագարինի, Վլադիսլավ Վոլկովի և Վլադիմիր Ջանիբեկովի պատկերները։ Կապույտ ալիքաձև նախշերն առկա են պլատֆորմի ողջի երկայնքով, որտեղ կարելի է նկատել նաև տիեզերքի հետ առնչվող որոշ անձանց և սարքերի պատկերներ, այդ թվում՝ Գալիլեո Գալիլեյի, Սպուտնիկ 1-ի և Գագարինի պատկերները[7]։ Կայարանի առաստաղի կենտրոնական հատվածում առկա են ապակե աստղեր։ Այն հիշեցնում է Ծիր Կաթին համաստեղությունը[8]։ Տաշքենդի մետրոպոլիտենի այս կայարանի նախագիծը մշակել է Սերգո Սուտյագինը[9][10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Herfort, Frank (2021 թ․ սեպտեմբեր). CCCP Underground Metro Stations of the Soviet Era. ISBN 978-3-7165-1863-2. OCLC 1164114012.
  2. Villasana, Danielle; Hiltner, Stephen (2019 թ․ նոյեմբերի 20). «Peer Inside Tashkent's Art-Filled (and Long-Shrouded) Subway». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Schwandl, Robert. «Tashkent». urbanrail.
  4. Chapple/RFE/RL, Amos (2018 թ․ օգոստոսի 24). «Uzbekistan's secret underground – in pictures». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. «See photos of beautiful underground train stations in Tashkent, Uzbekistan». Travel (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.
  6. «10 зданий эпохи модернизма внесены в перечень объектов культурного наследия Узбекистана (+фото)». Газета.uz (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 23-ին.
  7. Mayhew, Bradley; Clammer, Paul; Kohn, Michael (2004). Central Asia (անգլերեն). Lonely Planet. ISBN 978-1-86450-296-1.
  8. Details of the Tashkent subway
  9. «The unseen treasures of Uzbekistan's silk road». www.ft.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 10-ին.
  10. «Arxitektor Sergo Sutyagin vafot etdi». uza.uz- National Information Agency of Uzbekistan. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. «Arxitektor Sergo Sutyagin vafot etdi». www.gazeta.uz. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոսմոնավտլար (Տաշքենդի մետրոպոլիտեն)» հոդվածին։