Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ
Cornwall and West Devon Mining Landscape Tirwedh Balweyth Kernow ha Dewnens West*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Crowns peh.jpg
Երկիր Միացյալ Թագավորություն
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2006  (30-րդ նստաշրջան)
Համար 1215
##Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ (Միացյալ Թագավորություն)
Locator Dot2.gif
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Կոռնուոլի և Արևմտյան Դևոնի հանքարդյունաբերական լանդշաֆտ (անգլ.՝ Cornwall and West Devon Mining Landscape Tirwedh Balweyth Kernow ha Dewnens West), հանքարդյունաբերական լանդշաֆտ Մեծ Բրիտանիայի տարածքում, որն արտացոլում է 17-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում արդյունաբերական հեղափոխության ընթացքում Մեծ Բրիտանիայի հանքարդյունաբերության և պղնձի, անագի արդյունահանման մեթոդների զարգացումը: Պահպանված հանքերը, մեքենասրահները, հալման վառարանները և բազմաբնույթ օժանդակ շինությունները թույլ են տալիս պատկերացում կազմել լեռնահարստացման բնակավայրերի Կոռնուոլի ավանդույթների ծագման մասին, որոնք 1860-ականներից հետո տարածվել են ամբողջ աշխարհում և գործում են մինչև օրս[1]։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Նիք Ջոնսոնը նկատել է, որ ամբողջ աշխարհում շուրջ 175 օբյեկտներ կազմավորվել են Կորնուոլի լեռնարդյունաբերական լանդշաֆտի ազդեցության ներքո՝ տարածաշրջանի բնակիչների կողմից[2]:

19-րդ դարի սկզբին Կոռնուոլում և արևմտյան Դևոնշիրում արտադրվել է ամբողջ համաշխարհային պղնձի երկու երրորդ մասը։ 2006 թվականին հանքարդյունաբերական լանդշաֆտն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։ Ներառման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է արքայազն Չարլզը, տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 10-ին Կոռնուոլի Cotehele House-ում[3]։ Փորձագետների կարծիքի համաձայն՝ համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակը կավելացնի զբոսաշրջիկների հոսքը տարեկան 60 000 մարդով։

Օբյեկտը պաշտպանում է 10 հանքարդյունաբերական շրջաններ, որոնք ձևավորվել են 1700-1914 թվականների ընթացքում և հանդիսանում են առավել նշանակալի և լավ պահպանված։ Ստորև ներկայացված շրջաններն այնպիսի կարգով, ինչպես գտնվում են օբյեկտի կայքում՝ նշելով համարը և տարածքը[4]՝

  • A1 (անգլ.՝ St.Just Mining District) 2671 հեկտար
  • A2 (անգլ.՝ Port of Hayle) 207 հեկտար
  • A3 (անգլ.՝ Tregonning and Trewavas Mining District) 4483 հեկտար
  • A4 (անգլ.՝ Wendron Mining District) 810 հեկտար
  • A5 (անգլ.՝ Camborne & Redruth Mining District) 1403 հեկտար
  • A6 (անգլ.՝ Gwennap Mining District) 3045 հեկտար
  • A7 (անգլ.՝ St.Agnes Mining District) 1225 հեկտար
  • A8 (անգլ.՝ Luxulyan Valley) 274 հեկտար
  • A9 (անգլ.՝ Caradon Mining District) 1436 հեկտար
  • A10 (անգլ.՝ Tamar Valley) 4164 հեկտար

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cyniczna kopalnia.jpg
Calstock Viaduct.jpg
The Perran Foundry - geograph.org.uk - 160892.jpg
Սենթ Ջասթ Թամար գետ Պերան
Tin mine near St Agnes 2.JPG
Restored engine house of the Phoenix mine, Minions - geograph.org.uk - 104699.jpg
Carn Galver Mine - geograph.org.uk - 3953.jpg
Victory Shaft, Geevor Tin Mine - geograph.org.uk - 73052.jpg
Սենթ Ագնես Կարադոն Ռեդրաթ Սենթ Ջասթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Cornwall and West Devon Mining Landscape» (անգլերեն)։ ЮНЕСКО։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-05-07 
  2. «Heritage site bid gets go-ahead» (անգլերեն)։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-05-07 
  3. «Prince of Wales inaugurates World Heritage site of the Cornwall and West Devon Mining Landscape» (անգլերեն)։ ЮНЕСКО։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-25-ին։ Վերցված է 2010-05-07 
  4. «The World Heritage Site Areas» (անգլերեն)։ Cornish Mining World Heritage։ Արխիվացված է օրիգինալից 2006-06-16-ին։ Վերցված է 2010-05-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]