Կոռնելիս Բոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոռնելիս Բոս
Ծնվել է1500-ականներ կամ ոչ վաղ քան 1506 և ոչ ուշ քան 1510
ԾննդավայրՀերթոխենբոշ, Նիդերլանդներ[1]
Վախճանվել էմայիսի 7, 1555(1555-05-07) կամ 1555[1]
Մահվան վայրԳրոնինգեն, Lordship of Groningen, Նիդերլանդներ[1]
ՔաղաքացիությունՆիդերլանդներ[2]
Մասնագիտություննկարիչ-փորագրող, խմբագիր, printseller, համալսարանի դասախոս, վիզուալ արտիստ, հրատարակիչ, քարտեզագիր, օֆորտանկարիչ, copper engraver, print publisher, փորագրիչ և տպագրիչ
Ժանրքարտեզ[1]
ԹեմաներԿերպարվեստ[3] և copper engraving technique?[3]
 Cornelis Bos Վիքիպահեստում

Կոռնելիս Բոս (հոլ.՝ Cornelis Bos, 1500-ականներ կամ ոչ վաղ քան 1506 և ոչ ուշ քան 1510, Հերթոխենբոշ, Նիդերլանդներ[1] - մայիսի 7, 1555(1555-05-07) կամ 1555[1], Գրոնինգեն, Lordship of Groningen, Նիդերլանդներ[1]), հոլանդացի նկարիչ-զարդարող, փորագրող, հրատարակիչ, տպագիր հրատարակումների առևտրական, հոլանդական գրոտեսկ ձևավոր փորագրության յուրօրինակ ժանրի և ոճի ստեղծող։ Աշխատել է փորիչներով։ Իր աշխատանքները ստորագրել է անուն-ազգանվան սկզբնատառերով՝ «СВ»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նիդեռլանդների Հյուսիսային Բրաբանտի նահանգի Հերթոգենբոս քաղաքում, բայց գրանցված է եղել որպես Անտվերպենի քաղաքացի, եղել է Սուրբ Լուկասի գիլդիայի անդամ։ 1540 թվականից նա ապրել և աշխատել է Անտվերպենում։ Նա փորագրել է Մարտին վան Հեեմսկերկու գծանկարներից։ 1548-1550 թվականներին նա հավանաբար Իտալիայում է եղել, ինչի մասին անուղղակիորեն վկայում են Ագոստինո Վենեցիանոյի և Մարկանտոնիո Ռայմոնդիի բնօրինակների վրա հիմնված նրա փորագրությունները։ Իտալական այլ բնօրինակներից փորագրություններն այնքան շատ և ճշգրիտ էին, որ դրանք օգտագործվել են հոլանդացի փորագրության հայտնի նկարիչ և հրատարակիչ Պիտեր Կուկ վան Ալստի հրատարակած Վիտրուվիոս և Սեբաստիանո Սերիլո ճարտարապետության մասին գիտական շարադրությունների հոլանդական թարգմանության մեջ։ 1530 թվականին Անտվերպենում լույս է տեսել ֆրանսերեն գրություններով «Մորեսկի գիրք»՝ մավրիտական զարդանմուշներով[4]։

Բոսը նկարազարդել է գիտական տրակտատներ, մասնավորապես՝ անատոմիայի մասին գիրք (1542)։ 1544 թվականի ամռանը Կոռնելիս Բոսը ստիպված է եղել փախչել Անտվերպենից՝ դոնատիստների կրոնական աղանդին մասնակցելու պատճառով։ Հավանաբար թաքնվել է Փարիզում։ Այնուհետև 1546-1548 թվականներին աշխատել է Նյուրնբերգում, որտեղ նա հրատարակել է ավելի քան հարյուր փորագրված գծանկարներ` գրոտեսկի և ժապավենի զարդաքանդակներով` գլանափաթեթ և ժապավենանախշ։ Այս կոմպոզիցիաները համեմատվել են նյուրնբերգյան և կլյանիմիսյան ավել փոքր՝ մասնավորապես Վիրգիլ Սոլիսի նկարաքանդակների հետ։ Այնուամենայնիվ, Կ. Բոսն ստեղծել է գրոտեսկի իր տարբերակը (չնայած նա երբեմն իր ստեղծագործություններում նշում էր. «Գրոտեսկ Վատիկանի սյունասրահների ոճով»)։ Բոսի ստեղծագործություններում պատկերված են ֆանտաստիկ սայլեր կամ տարօրինակ մարդկանցով նավեր, նիմփաներ, այծի ոտքերով սատիրներ, սֆինքսներ, քիմեռներ, թռչուններ և էկզոտիկ կենդանիներ՝ փղեր և ռնգեղջյուրներ։ Ենթադրվում է, որ այս տարօրինակությունները վերաբերվում են հոլանդական բանահյուսությանը և ժողովրդական տոնական երթերին, որոնք ամեն տարի անցկացվում էին Անտվերպենում[5]։ Այդպիսի կոմպոզիցիաներում, որոնք բնորոշ են այն ժամանակվա Հյուսիսային Եվրոպայի արվեստին, զուգորդվել են Իտալական Վերածննդի մաներիզմը և ֆլամանդական բարոկկոյի տարրերը։ 1548 թվականին Կոռնելիս Բոսը տեղափոխվել է Գրոնինգեն, որտեղ նա մահացել է 1555 թվականին։ Կոռնելիս Բոսը ամուսնացել է երկու անգամ և ունել է յոթ երեխա (երկու ամուսնության արդյունքում)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 ECARTICO
  2. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Neues allgemeines Künstler-Lexicon; oder Nachrichten von dem Leben und den Werken der Maler, Bildhauer, Baumeister, Kupferstecher etc. Bearb. von Dr. G. K. Nagler. München, E.A. Fleischmann, 1835—1852
  5. Орнаментальная гравюра XVI века в собрании Эрмитажа: Каталог выставки. Вступительная статья и составитель каталога А. Л. Ракова. — Л.: Искусство, 1981. — С. 13,44, 45
  6. Власов В. Г. Стили в искусстве. В 3-х т. — СПб.: Кольна. Т. 2. — Словарь имен, 1996. — С. 316
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիս Բոս» հոդվածին։