Կոռնելիոս Առաջին
| Կոռնելիոս Առաջին | |
|---|---|
| Տեսակ | առանձնյակ |
| Սատկել է | ապրիլի 3, 2013[1] |
| Սատկելու վայր | Caldwell Zoo, Տեխաս, ԱՄՆ[1] |
| Երկիր | |
Կոռնելիոս Առաջին (սատկել է 2013 թվականի ապրիլի 3-ին)[2], սև ռնգեղջյուր, որը բնակվել է Գրենբիի կենդանաբանական այգում (Քվեբեկ, Կանադա)։
Քաղաքական թեկնածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոռնելիոսը 1965-1993 թվականներին եղել է Կանադայի Ռնգեղջյուրի կուսակցության անվանական առաջնորդը։ Կուսակցությունը զգալի թվով ձայներ է ստացել Կանադայի 1979, 1980 և 1984 թվականների ընտրություններում, երբեմն նույնիսկ որոշ ընտրատարածքներում հայտնվելով երկրորդ տեղում, բայց երբեք չի ընտրվել Կանադայի Համայնքների պալատի թեկնածու։
Կուսակցությունը ոգեշնչվել է Բրազիլիայի Սան Պաուլուի կենդանաբանական այգու Կակարեկո ռնգեղջյուրից, որը 1958 թվականի քաղաքային խորհրդի ընտրությունների թեկնածու էր՝ քաղաքական կոռուպցիայի դեմ բողոքելու մտադրությամբ[3]։ Ընտրական հանձնաժողովները չեն ընդունել Կակարեկոյի թեկնածությունը, սակայն նա, ի վերջո, հավաքել է 100․000 ձայն՝ ավելի շատ, քան այդ ընտրություններում որևէ այլ կուսակցություն (այդ ընտրություններն աչքի են ընկել ընտրողների սակավությամբ)։ Այսօր «Վոտո Կակարեկո» (Կակարեկոյի քվե) տերմինը Բրազիլիայում սովորաբար օգտագործվում է բողոքի ձայները նկարագրելու համար։
1984 թվականի Կանադայի դաշնային ընտրությունների ժամանակ կուսակցությունն իր ծրագրի մեծ մասը հատկացրել է Բելգիային պատերազմ հայտարարելուն, քանի որ բելգիական Թենթեն մուլտհերոսը կոմիքսների շարքի վաղ շրջանի թողարկումներից մեկում ռնգեղջյուրի էր սպանել[4]։ Կուսակցությունն առաջարկել էր վերացնել Բելգիա-Կանադա պատերազմի սպառնալիքը, եթե Բելգիան կուսակցության՝ Մոնրեալում գտնվող գրասենյակ մատակարարեր մեկ արկղ միդիա և մեկ արկղ բելգիական գարեջուր (Օտտավայում Բելգիայի դեսպանությունը իրականացրել է դա)[4]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրենբիի կենդանաբանական այգին, ի վերջո, Կոռնելիոսին փոխանակել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգու ընձուղտի հետ[5]։ Սան Դիեգոյի կենդանաբանական այգին նրան վարձակալությամբ տրամադրել է Քոլդուելի կենդանաբանական այգուն, որտեղ նա 2003 թվականի հունվարի 6-ին ունեցել է ձագ[6]։
Անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոռնելիուսը սատկել է 2013 թվականի ապրիլի 3-ին Քոլդուելի կենդանաբանական այգում։ Լրատվական հաղորդագրությունը նշել է, որ նա «տառապում էր թոքաբորբից, և նրա թոքերում առկա էր տուբերկուլյոզի միկոբակտերիա»[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.kltv.com/story/22042159/caldwell-zoos-black-rhino-cornelius-has-died/
- 1 2 Kerri Compton (2013 թ․ ապրիլի 22). «Caldwell Zoo's black rhino Cornelius has died». KLTV.
- ↑ «Cacareco». Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2014-10-06-ին.
- 1 2 «Dateline-Montreal Grand Prix update». Forces Canada. 2003 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Ingrid Peritz (2007 թ․ օգոստոսի 8). «After years of near-extinction, the whacky Rhino party is back». The Globe and Mail.
- ↑ «Black Rhino Born at Caldwell Zoo» (PDF). Significant Efforts in Conservation. Association of Zoos and Aquariums. 2003 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ փետրվարի 21-ին.