Կոռնելիա Ֆունկե
Կոռնելիա Ֆունկե գերմ.՝ Cornelia Funke | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1958[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Dorsten, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, սցենարիստ և նկարազարդող |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | ֆենթեզի |
Ուշագրավ աշխատանքներ | Թանաքե սիրտը |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | corneliafunke.com corneliafunke.nl |
![]() |
Կոռնելիա Ֆունկե (անգլ.՝ Cornelia Funke, դեկտեմբերի 10, 1958[1][2][3][…], Dorsten, Recklinghausen, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի գրող, շուրջ 40 մանկական գրքերի հեղինակ և բազմաթիվ մրցանակների դափնեկիր։ Հիմնականում գրել է ֆենտեզի ժանրում։ Գրքերը շատ տարածված են նրա հայրենիքում և թարգմանվել են նաև մի քանի լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոռնելիա Ֆունկեն մինչ գրող դառնալը եղել է սոցիալական աշխատող և զբաղվել է հաշմանդամ երեխաների խնդիրներով։ Հենց այդ ժամանակ նա հասկացել է պատմության արժեքը, օգնել խնամակալության տակ գտնվողներին ցրվել տխուր իրականությունից՝ երևակայությունը տանելով կախարդական աշխարհներ։ Նա նաև սովորել է գրքի նկարազարդում Համբուրգի Դիզայնի քոլեջում։ Ֆունկեն իր կարիերան սկսել է մանկական գրքեր նկարազարդելով։
Վեպերի էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆունկեի վեպերից շատերը նկարահանվել են. դրանք են՝ Լորդ Վոր, Ձեռքերը դուրս է Միսիսիպիից, Վայրի հավեր և սեր, Թանաքե սիրտ, Վայրի հավերն ու կյանքը, Երբ Ձմեռ պապը ընկավ Երկիր, Ծուղակ ուրվականների համար, և Վիշապի վարպետ։ Նա հանդես է եկել նաև Թանաքե սիրտը ֆիլմի պրոդյուսեր։ 2005 թվականին Թայմս ամսագիրը Ֆունկեին անվանել է աշխարհի ամենաազդեցիկ գերմանուհին։ Գրողին անվանել են նաև գերմանացի Ջոան Ռոուլինգ։ Նրա Լորդ Վոր վեպը արժանացել է երկու հեղինակավոր ամերիկյան մանկական գրականության մրցանակ Տարվա լավագույն մանկական գիրք անվանակարգում, իսկ Խնամակալ անգլ.՝ Guardian օրաթերթը նրան դրել է իր մանկական գրականության հիթ - շքերթի առաջին շարքում։ Վիշապի վարպետ ֆանտաստիկ վեպը, որը հրատարակվել է 2004 թվականին, Նյու Յորք Թայմս բեսթսելլերների ցուցակում մնաց 78 շաբաթ։ Բացի այդ նա Ճապոնիայի միջազգային ուսանողական համայնքի կողմից պարգևատրվել է Սակուրայի մեդալով։ 2019 թվականին Կոռնելիան հանդես է եկել որպես մեքսիկացի կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի Ֆավնի լաբիրինթոսը ֆիլմի նովելիզացիայի [Ն 1] հեղինակ։
Արվեստի գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 թվական, Վիշապի վարպետ ռուս.՝ Повелитель драконов
- 2000 թվական, Լորդ Վոր ռուս.՝ Лорд Вор
- 2006 թվական, Երբ Ձմեռ պապը ընկավ Երկիր ռուս.՝ Когда Санта упал на Землю
- 2007 թվական, Կերակրեմ Քաջին անգլ.՝ Igraine the Brave
- 2010 թվական, Ձեռքերը դուրս է Միսիսիպիից ռուս.՝ Руки прочь от Миссисипи
- 2012 թվական, Ասպետի ուրվականը անգլ.՝ Ghost Knight
- 2016 թվական, անգլ.՝ Dragon Rider: The Griffin’s Feather
- 2019 թվական, Պանի լաբիրինթոսը անգլ.՝ Pan’s Labyrinth: The Labyrinth of the Faun, համահեղինակ է Գիլյերմո դել Տորոյի հետ
Թանաքե եռերգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվական, Թանաքե սիրտը ռուս.՝ Чернильное сердце (роман) վեպ
- 2005 թվական, Թանաքե արյուն ռուս.՝ Чернильная кровь
- 2008 թվական, Թանաքե մահ ռուս.՝ Чернильная смерть
Սերիա Հայելիների ետևում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվական Անխոհեմ, Քարը մարմնում ռուս.՝ Бесшабашный. Камень во плоти (Reckless)[4]
- 2013 թվական, Անխոհեմ, Կենդանի հոգիներ ռուս.՝ Бесшабашный. Живые тени (Fearless)[5]
- 2016 թվական, Անխոհեմ, Ոսկե մանվածք ռուս.՝ Бесшабашный. Золотая пряжа[6]
Որսորդներ ուրվականների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 թվական, Տեսիլքներ որսացողները և անհավատալիորեն ընդվզող ուրվականը(անգլ.)Ghosthunters and the Incredibly Revolting Ghost (2007 թվականին անգլերեն հրտարակություն)
- 1994 թվական, Տեսիլքներ որսացողները և սարսափելի անպարտելի կայծակնային ուրվականը անգլ.՝ Ghosthunters and the Gruesome Invincible Lightning Ghost( 2007 թվականին անգլերեն հրտարակություն)
- 1995 թվական Տեսիլքներ որսացողները և ամբողջովին բորբոսնած բարոնուհին անգլ.՝ Ghosthunters and the Totally Moldy Baroness! (2007 թվականին անգլերեն հրատարակություն )
- 2001 թվական, Տեսիլքներ որսացողները և կործանման ցեխոտ հրեշը անգլ.՝ Ghosthunters and the Muddy Monster of Doom (2007 թվականին անգլերեն հրատարակություն)
Վայրի հավեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993 թվական, Վայրի հավերը գերմ.՝ Die Wilden Hühner
- 1995 թվական, Վայրի հավերը, դպրոցական ուղևորության գերմ.՝ Die Wilden Hühner auf Klassenfahrt)
- 1998 թվական, Վայրի հավերը, աղվեսի տագնապը անգլ.՝ Die Wilden Hühner — Fuchsalarm
- 2000 թվական, Վայրի հավերն ու երկրի երջանկությունը անգլ.՝ Die Wilden Hühner und das Glück der Erde
- 2003 թվական, Վայրի հավերն ու սերը անգլ.՝ Die Wilden Hühner und die Liebe
- 2004 թվական, Վայրի հավերը, գողացված գաղտնիքները անգլ.՝ Die Wilden Hühner — gestohlene Geheimnisse CD-ROM
- 2007 թվական, Վայրի հավերն ու կյանքը անգլ.՝ Die Wilden Hühner und das Leben, գրված է Թոմաս Շմիթի կողմից, բայց ներառում է Վայրի հավեր գրքի հերոսներ
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆունկեն 1979 թվականին ամուսնացել է պոլիգրաֆիստ Ռոլֆ Ֆրամի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա։ Աղջիկը Աննան ծնվել է 1989 թվականին, իսկ տղան՝ Բենը՝ 1994 թվականին։ Ֆունկի ընտանիքը 24 տարի ապրել է Համբուրգում, մինչև նրանք 2005 թվականի մայիսին տեղափոխվեցին Բևեռլի Հիլզ։ 2006 թվականի մարտին մահացել է Ռոլֆ Ֆրամը՝ քաղցկեղից։ Կոռնելիան 2010 թվականի փետրվարից եղել է մանկատան պաշտոնական հովանավորը։ 2012 թվականի մայիսից նա ՄԱԿ-ի կենսաբազմազանության հարցերով գերմանական դեսպաններից էր։ 2013 թվականից հանդիսացել է Բարեգործական հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը անգլ.՝ Ecologia Youth Trust, որն օգնում է մարգինալացված երեխաներին և երիտասարդներին ամբողջ աշխարհում։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նովելացումը, վեպացումը գրքային վեպի տեսակ է, որը սցենարի կամ այլ մեդիաարտադրության սյուժեի գեղարվեստական հարմարեցում է՝ կինոնկար, հեռուստասերիալ, համակարգչային խաղ և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 http://web.archive.org/web/20170323114533/http://jeugdliteratuur.org/auteurs/cornelia-funke
- ↑ «Корнелия Функе - Камень во плоти». Fantasy Worlds. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Корнелия Функе - Живые тени». Fantasy Worlds. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Золотая пряжа». Litmore.ru - скачать книги бесплатно (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Астащенко Е. В. Религиозное измерение немецкой «Бесконечной книги» в детском фэнтези К. Функе // Studia Litterarum. — 2018. — Т. 3. — № 1. — С. 102—117. —
- Иванова Е. А. Книги о книгах в литературе фэнтези // Известия Саратовского университета. Новая серия. — 2018. — Т. 18. — № 3. — С. 342—346. —
- Комиссарова Е. В. Взаимодействие эпиграфов с литературными реминисценциями основного текста в произведении К. Функе «Чернильное сердце» // Известия Волгоградского государственного педагогического университета. — 2015. — № 5. — С. 248—253.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիա Ֆունկե» հոդվածին։ |
|