Կոռնելիա Էնդեր
| Կոռնելիա Էնդեր | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Ամբողջական անուն՝ | գերմ.՝ Kornelia Ender |
| Բնօրինակ անուն | գերմ.՝ Kornelia Ender |
| Մասնագիտացում | լողորդ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 25, 1958[1][2] (67 տարեկան) |
| Ծննդավայր | Պլաուեն, Karl-Marx-Stadt District, Արևելյան Գերմանիա |
| Հասակ՝ | 172 սանտիմետր |
Կոռնելիա Գրումտ-Էնդեր (գերմ.՝ Kornelia Grummt-Ender. հոկտեմբերի 25, 1958[1][2], Պլաուեն, Karl-Marx-Stadt District, Արևելյան Գերմանիա), արևելագերմանացի լողորդուհի, որ տարբեր մրցատարածություններում դարձել է օլիմպիական խաղերի քառակի, աշխարհի առաջնությունների ութակի չեմպիոնուհի և բազմակի ռեկորդակրուհի։
Մասնակցել է 1972 և 1976 թվականների ամառային օլիմպիական խաղերին։ Ընդ որում՝ 1972 թվականին եղել է ընդամենը 13 տարեկան և մինչև օրս մնում է օլիմպիադաներին երբևէ մասնակցած գերմանացի ամենաերիտասարդ մարզիկը[3]։ 1972 թվականի մյունխենյան օլիմպիադայում երեք մրցաձևում դարձել է փոխչեմպիոն, իսկ հաջորդ՝ մոնրեալյան օլիմպիադայում հինգ մրցաձևում նվաճել է չորս ոսկե և մեկ արծաթե մեդալ։ Ընդսմին՝ չեմպիոնական չորս տիտղոսներն էլ նվաճել է՝ սահմանելով օլիմպիական և աշխարհի ռեկորդներ։
1978-1984 թվականներին ամուսնացած է եղել արևելագերմանացի լողորդ, օլիմպիական քառակի չեմպիոն Ռոլանդ Մաթեսի հետ, ու թեև երազանքի զույգի համարում են ունեցել[3], նրանից բաժանվել է և ամուսնացել գերմանացի մեկ այլ մարզիկի՝ աշխարհի չեմպիոն բոբսլեյիստ և տասնամարտիկ Շտեֆեն Գրումտի հետ (ամեն մեկից մեկ դուստր է ունեցել)։
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976 թվականի հոկտեմբերի 31-ին Մոնղոլիայի փոստ թողարկել է դրոշմանիշների շարք (№1018-1024 + փոստային բլոկ №С1025): 30 մոնգե արժողություն ունեցող №1020 դրոշմանիշին պատկերված է Կոռնելիա Էնդերը։
- Գերմանիայի վերամիավորումից հետո հայտնի դարձավ, որ ԳԴՀ-ի լավագույն մարզիկներին հավաքական թիմերի բժիշկներն ու մարզիչները համակարգված կերպով տվել են արդյունավետությունը բարձրացնող անօրինական նյութեր՝ անաբոլիկ ստերոիդներ՝ առանց այդ մասին նրանց տեղյակ պահելու[4][5]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար բրոնզե շքանշան
- 1974: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արծաթե շքանշան
- 1976: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ոսկե շքանշան[6]
- 1973–1976 թթ. ԳԴՀ-ի Տարվա մարզուհի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 n-tv Nachrichtenfernsehen. «Was macht eigentlich ...: ... Kornelia Ender?». Վերցված է 2016-09-05-ին.
- ↑ Webarchiv |url=http://www.berlinonline.de/berliner-zeitung/archiv/.bin/dump.fcgi/1994/0405/dieaktuelleserie/0122/index.html |text=„Kollektiver Zwang zum Schweigen“ |wayback=20100131132141 in der Berliner Zeitung, 5. April 1994; Stand: 6. Mai 2009
- ↑ Webarchiv |url=http://www.steroid-abuse.org/the-wonder-girls-women.htm Արխիվացված 2008-12-25 Wayback Machine |text=Women and Steroids – The “Wonder Girls”. |wayback=20081225045846 aus steroid-abuse.org (englisch); Stand: 6. Mai 2009
- ↑ «Von der Ehrung für die Olympiamannschaft der DDR. Hohe staatliche Auszeichnungen verliehen. Vaterländischer Verdienstorden in Gold». Neues Deutschland. ZEFYS Zeitungsportal der Staatsbibliothek zu Berlin. 1976-09-10. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-04-10-ին.
{{cite web}}: Invalid|url-status=ja(օգնություն); Unknown parameter|archiv-bot=ignored (օգնություն); Unknown parameter|kommentar=ignored (օգնություն) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 24-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kurzbiografie zu: Ender, Kornelia. In: Wer war wer in der DDR? 5. Ausgabe. Band 1. Ch. Links, Berlin 2010, ISBN 978-3-86153-561-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Корнелия Эндер – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Lord, Craig (Mar 26, 2004) Olympic heroes Արխիվացված 2007-03-11 archive.today. Times Online.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիա Էնդեր» հոդվածին։ |
| ||||||||||