Jump to content

Կոջե (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կոջե
կորեերեն՝ 거제시
Դրոշ

34°51′1″N 128°35′19″E / 34.85028°N 128.58861°E / 34.85028; 128.58861
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՀամայնքՀարավային Գյոնգսանգ
Մակերես401,63 կմ²
Բնակչություն231 353 մարդ (2025)[1]
Պաշտոնական կայքenglish.geoje.go.kr
Կոջե (քաղաք) (Հարավային Կորեա)
Կոջե (քաղաք) (Հարավային Կորեա)

Կոջե (կոր.՝ 거제시, 巨濟市, Կոջե–սի), քաղաք Հարավային Կորեայի Հարավային Գյոնգսանգ գավառում։ Քաղաքը ամբողջությամբ տեղակայված է մի քանի կղզիների վրա, որոնցից ամենամեծը Կոջեդոն է։

Տարածքը, որտեղ գտնվում է ժամանակակից Կոջոն, պատկանել է Պյոնխան ցեղային միություններից մեկին։ Առաջին անգամ Կոջե անունը ծագել է 757 թվականին, երբ քաղաքը մտնում էր Միացյալ Սիլլա պետության կազմի մեջ։ Գորյոյի դինաստիայի օրոք՝ 983 թվականին, Կոջեն ստացել է Կիսոն անունը և խյոնի կարգավիճակ։ Չոսոն դինաստիայի օրոք անունը փոխվել է Չեչխան, իսկ 1423 թվականին քաղաքին վերադարձվել է Կոջե անունը։ Ինդիմական պատերազմի ժամանակ Կոջեն խիստ վնասվել է ճապոնական ծովային ուժերի հարվածներից։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1989 թվականին[2]։

Կորեական պատերազմի տարիներին կղզում գոյություն է ունեցել «№ 76» համակենտրոնացման ճամբարը ռազմագերիների՝ հյուսիսային կորեացիների և չինացի զինվորների համար։ 1952 թվականի մայիսի 7–ին ամերիկյան զորքերի՝ հայրենադարձությունը ձախողելու փորձից հետո, ռազմագերիներն ապստամբել են, բռնել և դատել են ճամբարի ղեկավարին՝ գեներալ Ֆ․ Դոդին[3]։

Ապստամբությունը ճնշելու ընթացքում ԱՄՆ զորքերն օգտագործել են տանկեր, ինչպես նաև բազմիցս կիրառել են քիմիական զենք[4]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոջե քաղաքը գտնվում է Կոջեդո կղզու վրա՝ Կորեական թերակղզու հարավային ափերին՝ Պուսանից ոչ հեռու։ Կոջեդոն Հարավային Կորեայի կազմի մեջ մտնող մեծությամբ երկրորդ կղզին է[5]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոջեն վարչականորեն բաժանված է 9 մյոնների և 10 դոնի[6]։

Անվանում Հանգըլ Մակերես, կմ² Բնակչություն, մարդ Ներքին բաժանում
Իրուն–մյոն 일운면 30,5 6 158 6 րի
Յոնչխո–մյոն 연초면 40,09 8 161 10 րի
Կոջե–մյոն 거제면 38,28 7 140 11 րի
Նամբու–մյոն 남부면 31,85 3 044 5 րի
Սադին–մյոն 사등면 59,95 9 039 11 րի
Տոնբու–մյոն 동부면 52,49 3 737 8 րի
Տունդոկ–մյոն 둔덕면 33,77 3 745 9 րի
Խաչհոն–մյոն 하청면 29,09 4 917 9 րի
Չանմոկ–մյոն 장목면 36,87 5 699 11 րի
Աջու–մյոն 아주동 12,47 8 725
Կոհյոն–մյոն 고현동 5,15 40 489
Մաջոն–մյոն 마전동 1,92 5 728
Նինփհո–դոն 능포동 3,21 12 936
Օկփխո 2(ի)–դոն 옥포2동 10,86

Օկփհո–իլդոնի հետ

39 188

Օկփհո 1(իլ)–դոնի հետ

Մտնում է Օկփհոդոնի մեջ
Օկփխո 1(իլ)–դոն 옥포1동 10,86

Օկփհո–իլդոնի հետ

39 188

Օկփհո 2(իլ)–դոնի հետ

Մտնում է Օկփհոդոնի մեջ
Սանմում–դոն 상문동 34,68 8 405
Սույան–դոն 수양동 20,05 9 638
Չանփհյոն–դոն 장평동 6,98 26 810
Չանսինփհո–դոն 장승포동 2,15 3 713

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոգա (կամուրջ), աշխարհի ամենամեծ կամուրջներից, որն ունի 8,2 կմ երկարություն, միացնում է Կոջեն մայրցամաքի և մի քանի փոքր ափամերձ կղզիների հետ[7]։
  • Պատմական այգի ռազմագերիների ճամբարում, Կորեական պատերազմի տարիների ռազմագերիների նախկին ճամբար, որտեղ գտնվել է մինչև 173 հազար մարդ, այժմ վերածվել է թանգարանի բաց երկնքի տակ[8]։
  • Ամենամյա հունվարյան փառատոն ձմեռային լող սիրողների համար[9]։
  • Արվեստի ամենամյա հոկտեմբերյան փառատոն[10]։
  • Կոջեն հայտնի է իր լողափերով և լեռնային զբոսաշրջությամբ։ Քաղաքում կա հանգստի համար սարքավորված 12 լողափ, որոնցից ամենախոշորներն են Կուջորի, Խակտոնի և Տոկպխոյի լողափերը[11]։ Չնայած Կոջեդո կղզու փոքր չափերին՝ այնտեղ կան լեռնային արշավների համար պիտանի մի քանի սարեր։ Կոջեդոյի ամենահայտնի սարը Կերյոնսան է, որն ունի 566 մետր բարձրություն և գտնվում է կղզու կենտրոնում[12]։

Խորհրդանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Հարավային Կորեայի մյուս քաղաքները և գավառները, Կոջեն ունի մի շարք խորհրդանշաններ[13].

  • Ծառ՝ Տունբերգի սոճի
  • Թռչուն՝ որոր
  • Ծաղիկ՝ կամելիա
  • Թալիսմաններ՝ Մոնդորի և Մոնսունի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://kosis.kr/statHtml/statHtml.do?sso=ok&returnurl=https%3A%2F%2Fkosis.kr%3A443%2FstatHtml%2FstatHtml.do%3FtblId%3DDT_1B040A3%26orgId%3D101%26checkFlag%3DN
  2. История Кодже(չաշխատող հղում) (չաշխատող հղում) (անգլ.)
  3. «TRUCE TENT AND FIGHTING FRONT». Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
  4. Война в Корее, 1950—1953. — СПб.: Полигон, 2003.
  5. География Кодже(չաշխատող հղում) (չաշխատող հղում) (անգլ.)
  6. Административное деление Кодже.(չաշխատող հղում) (չաշխատող հղում) (կոր.)
  7. Мосты Кодже(չաշխատող հղում) (չաշխատող հղում) (անգլ.)
  8. Парки Кодже(չաշխատող հղում) (չաշխատող հղում) (անգլ.)
  9. Фестиваль зимнего плавания в Кодже.(չաշխատող հղում) (չաշխատող հղում) (անգլ.)
  10. Фестиваль искусств в Кодже.(չաշխատող հղում) (չաշխատող հղում) (անգլ.)
  11. Пляжи Кодже.(չաշխատող հղում) (չաշխատող հղում) (անգլ.)
  12. Горы Кодже.(չաշխատող հղում) (չաշխատող հղում) (անգլ.)
  13. Символы Кодже(չաշխատող հղում) (չաշխատող հղում) (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոջե (քաղաք)» հոդվածին։