Կոպտասացություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոպտասացություն (անգլ.՝ dysphemism), հարանշանակությամբ արտահայտություն, որոնք կա՛մ քննարկվող թեմայի, կա՛մ լսարանի նկատմամբ վիրավորական են, կամ երկու դեպքն էլ միաժամանակ։ Կոպտասացությունները հակադրվում են չեզոք կամ մեղմասացական արտահայտություններին[1]։ Կոպտասացությունը երբեմն կարող է մոտիվացված լինել այնպիսի զգացողություններով, ինչպիսիք են վախը, նողկանքը, ատելությունը և արհամարհանքը։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպտասացություն բառի միջազգային տարբերակն՝ dysphemism-ը առաջացել է հունարեն dys δύς «վատ, սխալ» և pheme φήμη «խոսք, ձայն, համբավ» մասնիկներից։ Այս եզրույթի լատիներեն համարժեքն է malphemism (լատին․՝ malus «վատ» բառից), ինչպես նաև հունարեն մեկ այլ համարժեքը՝ cacophemism (հունարեն՝ kakos κακός «վատ» բառից)

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպտասացության հաճախակի հանդիպող կիրառություններից է հանդիսանում մի սոցիալական խմբի կողմից մյուսի իրավազրկումը։ Կոպտասացությունները օգտագործվում են վիրավորելու, նվաստացնելու և մարդկանց, ում չեն համակրում, ցածրացնելու համար[2]։

Կոպտասացությունն ի հակադրություն բնորոշ խոսելաձևի նշույթավորված ձևն է, որն արտահայտում է խոսողի տեսակը կամ վերաբերմունքը լսողի կամ խմբի նկատմամբ։ Ըստ այդմ, նշույթավորված ձևերն հարաբերական են խոսողին և սոցիալական համատեքստին։ Դիցուկ՝ եթե խոսողն իր մտերիմին դիմի անունով միայն, ապա դա սոցիալական նորմերի մեջ է։ Սակայն որպեսզի ցույց տա իրենց միջև սոցիալական հեռավորությունը կամ բարկությունը, նա կարող է օգտագործել նշույթավորված ձևը՝ ավելի պաշտոնական դիմելաձևը, ավելացնելով կոչում (օրինակ՝ պարոն, տիկին, օրիորդ) կամ օգտագործելով լսողի ազգանունը[1]։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինեկդոխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպտասացության տեսակներից է սինեկդոխը, երբ մի մասն օգտագործվում ամբողջը ներկայացնելու համար[1],

Կոպտասացական մակդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների անուները հաճախ օգտագործվում են որպես կապտասացական մակդիրները։ Դրանք օգտագործելով խոսողը վիրավորում է լսողին հարցի տակ դնելով նրա մարդկային որակները։ Օրինակներից են «էշի մեկը», «խոզ», «օձ» և այլն[3]։

Անվանական կոպտասացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ մեկն օգտագործում է մեկ ուրիշի անունը պատշաճ ազգակցական բառի կամ դիմելաձևի փոխարեն։ Խոսողը օգտագործում է մեկ այլ պատահական կամ ցածր ոճ քան տվյալ սոցիալական համատեքստն է ենթադրում։

  • «Դոննա, ի՞նչ ես անում»։ («մայրիկի» փոխարեն)
  • «Ինչպե՞ս ես, Արմեն»։ («քեռի Արմենի» փոխարեն)

Հարկ է նշել, որ նման կիրառությունը կարող է չհամարվել կոպտասացություն, եթե լսողն ընդունում է խոսողի կողմից գործածված բառը, ինչպես օրինակ մայրիկն ով նախընտրում է իրեն կոչեն անունով քան թե «մայրիկ»։ Այսպիսի պարագայում դա դուրեկան կլինի լսողի համար քան վիրավորական, ուստի և չի համարվի կոպտասացություն։

Բարկությունը կամ դժգոհությունը լսողի կամ լսարանի նկատմամբ կարող է խոսողին ստիպել օգտագործել անվանական կոպտասացություն կամ նմանատիպը[1]։

Միջմշակութային կոպտասացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժարգոնային արտահայտություններ, որոնք կոպտասացություններ են մի մշակույթում, կարող են մյուսում չլինել այդպիսին, եթե ունեն այլ իմաստ։ Օրինակ՝ «fag» բառն ամերիկյան անգլերենում վիրավանք է համասեռամոլների դեմ։ Սակայն, բրիտանական անգլերենում «fag» բառը սովորաբար վիրավարական բառ չի հանդիսանում և նշանակում է ծխախոտ[4]։ Նման կերպ ունենք «fanny» բառը, որ կրկին ունի տարբեր նշանակություններ վերոնշյալ անգլերենների տարբերակներում՝ ամերիկյանում այան փաղաքշական արտահայտություն է, իսկ բրիտանականում՝ վուլգար բառ[5]։

Համատեքստ և շեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ արտահայտություններ, որոնք որոշակի համատեքստում մեղմասություններ են, կարող են մի շարք այլ դեպքերում համարվել կոպտասածություններ։ Սրանք հաճախ անգլերեն գրականությունում հանդիպում են X-phemism-ներ անվամբ. արդյոք արտահայտությունը կոպտասացություն է, թե ոչ, կախված է նախադասության համատեքստից[6] Երբ ընկերոջ հետ են քննարկում մահը, մեղմասություն կհամարվի ասել «ոտերը տնկել» արտահայտությունը։ Այնուամենայինիվ եթե բժիկն օգտագործեր այս արտահայտությունն անհաջող վիրահատությունից հետո, ապա ասածը մասնագիտական բժշկական համատեքստում կհամարվի կոպտասուցություն։ Նման կերպ սեռական հարաբերությանն առանչվող բազմաթիվ X-phemism-ներն ընկերների շրջապատում կարող են համարվել մեղմասություններ, իսկ որոշակի լսարաններում՝ կոպտաբանություններ։ Օրինակ՝ մեկը կարող է ընկերոջ մոտ օգտագործել «շինել» արտահայտություն, սակայն նույնի կիրառումը մեծ ծնողների մոտ քիչ հավանական է թվում[6]։

Կարող են լինել դեպքեր, երբ նույն բառի համար իրար հակասող բացատրությունները կարող են առանց միտումնավորության առաջ բերել կոպտասացություն։ «Տեռորիստ» բառի նվաստական կիրառությունը ցայտուն օրինակ է, քանի որ այդ բառի բացատրությունը կարող է տարբերվել մշակույթից մշակույթ և անգամ միևնույն մշակույթի անհատների մեջև։ Սովորաբար «տեռորիստ» բառը նշանակում է մեկը ով օգտագործում բռնությունը և վախը որպես միջոցներ հասնելու քաղաքական, կրոնական կամ գաղափարախոսական նպատակներին։ Այս բացատրությունը երկիմաստ է և շատ խմբեր, ովքեր իրենք իրենց կոչում «ազատության մարտիկներ», «հեղափոխականներ» կամ «ազատագրողներ», կարող են տարակարծիք խմբերի կողմից կոչվել «տեռորիստներ»[7] Խմբերին որպես տեռորիստներ պիտակավորելը կապեր է ստեղծում այլ իրականում այդպիսի կազմակարեպությունների հետ, որոնց հետ իրականում անգամ որոևէ առնչություն կարող է գոյություն չունենալ[7]։

Տեքստի թարգմանությունը կամ վերարտադրությունը (լինի դա գրավոր, թե բառացի) կախված է թարգմանչի նախկին գիտելիքներից և փորձառությունից։ Անհատը համեմատում է համապատասխանող հատկությունները իր երկարաժամկետ հիշողությունում գոյություն ունեցող պատկերացումների հետ[8]։ Որոշ բառային միավորներ հնարավոր է ակտիվացնեն այս պատկերացումները, առաջ բերելով կարծրատիպային պատկերներ, որոնք հետո դառնում են լսողների մտքում նախատիպ։ Կոպտասացությունները լսողի հիշողությունում առկա բացասական կարծրատիպերն են ակտիվացնում և անդրադառնում տրված տեքստի մեկնաբանմանը։

Արգելադրված արտահայտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելադրված արտահայտությունները օգտագործվում են որպես վիրավորանքներ, մակդիրներ և հայհոյանքներ, որովհետև դրանք կարող են վիրավորել լսողի անձնավորությունը, որն էլ կարող է խախտել սոցիալական ներդաշնակությունը, հատկապես երբ խոսողը և լսողը սոցիալական հեռավոր դասերից են։ Այդ իսկ պատճառով, վիրավորանքները սոցիալապես արգելադրված են և կոպտասացություն են համարվում։ Սոցիալական տաբուն խախտելը կարող է լինել էմոցիոնալ պոռթկում[1]։

Վատ կամ արգելադրված բառերը շատ բաների համար իրենց քանակով ակնհայտորեն գերակշռում են «լավ» բառերին։ Hugh Rawson իր «Կախարդված բառեր» գրքում նկատում է, որ նայում ենք Ռոգեթի միջազգային բառարանում, ապա տեսնում ենք, որ այնտեղ կա 89 հոմանիշ խմած ի տարբերություն 16-ի՝ սթափ համար, և 206-ը՝ վատ մարդու համար ի համեմատությունը 82-ի՝ լավ մարդու համար։ Անողջախոհության հոմոնիշները բառարանում զբաղեցնում են շուրջ 140 տող՝ զբաղեցնելով շուրջ չորս անգամ ավելի շատ տեղ քան ողջաղոհությունը։ Անողջախոհ կնոջ համար առկա է 34 հոմանիշ, անողջախոհ մարդու համար՝ 24-ը։ Բացարձակապես չկա հոմանիշ տրված ողջախոհ կնոջ և տղամարդու համար։"[3]

Մարմնական գարշանքները կամ արտաթորանքները կոպտասացության մշտական թեմաներ են։ Շատ համայնքներում պատմականորեն հավատում էին, որ մարմանկան գարշանքներն ինչպիսիք են կղանքը, թուքը, արյունը, եղունգի զույգվելը և մազի կիսվելն անեծք էին համարվում։ Այդպիսի զզվանքները ձեռք բերովի են. երեխաները և կենդանիները չեն խորշում մարմնական գարշանքներից (եթե միայն դրանք չունեն նեխահոտություն)։ Ավստրալիայի Մելբորն քաղաքի Մոնաշ և Լա Թրոուբ համալսարաններում կատարված մի ուսումնասիրության մեջ վարկանիշային համակարգով գնահատել են թե մարմնական գարշանքները ինչքանով զայրացնող են[1].[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Allan, Keith; Burridge, Kate (2001). Euphemism and Dysphemism: Language Used As Shield and Weapon (1st Replica Books ed.). Bridgewater, N.J.: Replica Books. ISBN 978-0-7351-0288-0.
  2. Allan, Keith; Burridge, Kate (2006). Forbidden Words: Taboo and the Censoring of Language (Reprinted ed.). Cambridge [u.a.]: Cambridge University Press. ISBN 978-0-521-52564-0.
  3. 3,0 3,1 Rawson, Hugh (1989). Wicked words: a treasury of curses, insults, put-downs, and other formerly unprintable terms from Anglo-Saxon times to the present (1st ed.). New York: Crown Publishers. ISBN 0-517-57334-2.
  4. «Definition of Fag». The American Heritage Dictionary.
  5. «Definition of Fanny». The American Heritage Dictionary.
  6. 6,0 6,1 Plaff, Kerry; Raymond W. Gibbs; Michael D. Johnson (1997). «Metaphor in using and understanding euphemism and dysphemism». Applied Psycholinguistics. 18 (1): 59–83. doi:10.1017/S0142716400009875.
  7. 7,0 7,1 Bhatia, Michael (2005). «Fighting Words: Naming Terrorists, Bandits, Rebels and Other Violent Actors» (PDF). Third World Quarterly. 26 (1): 6. doi:10.1080/0143659042000322874. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  8. Fairclough, Norman (2001). Language and power (2nd ed.). Harlow, [u.a.]: Longman. ISBN 978-0-582-41483-9.
  9. Spears, Richard A. (2001). Slang and euphemism: a dictionary of oaths, curses, insults, ethnic slurs, sexual slang and metaphor, drug talk, college lingo, and related matters (3. rev. and abridged ed.). New York [u.a.]: Signet. ISBN 978-0-451-20371-7.