Կոպեր (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կոպեր
սլովեն.՝ Koper
իտալ.՝ Capodistria
View of Koper from Zusterna.JPG
Կոորդինատներ: 45°33′0″ հս․ լ. 13°44′0″ ավ. ե. / 45.55000° հս․. լ. 13.73333° ավ. ե. / 45.55000; 13.73333
Երկիր Սլովենիա Սլովենիա
Այլ անվանումներ Աեգիդա, Կապրիս, Հուստինոպոլ
Մակերես 311,2 կմ²
ԲԾՄ 4[1] մ
Բնակչություն 24 979[2] մարդ (2012)
Ժամային գոտի UTC+1
Հեռախոսային կոդ +386 5
Փոստային ինդեքսներ 6000
Պաշտոնական կայք koper.si
##Կոպեր (քաղաք) (Սլովենիա)
Red pog.png

Կոպեր նախկին` Աեգիդա, Կապրիս, Կապոդիստրիա (սլովեն.՝ Koper, իտալ.՝ Capodistria), քաղաք Սլովենիայի հարավ-արևմուտքում գտնվող Իստրիա թերակղզում, Ադրիատիկ ծովի Կոպեր ծոցի ափին: Քաղաքում իրականացվում են բազմաթիվ երաժշտական և ազգագրական փառատոներ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպեր քաղաքը գտնվում է Իտալիայի անմիջապես սահմանին, Տրիեստ քաղաքի և սլովենական Իզոլա (Izola), Պիրան (Piran), Պորտորոժ (Portorož) քաղաքների հարևանությամբ:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 24 979 մարդ (12 358 տղամարդ և 12 621 կին): Նախկինում բնակչության մեծ մասը խոսում էր իտալերեն (1900 թվականի տվյալներով բնակչության 92 %-ը խոսում էր իտալերեն): Այսօր բնակչությունը խոսում է և՛ իտալերեն, և՛ սլովեներեն: Թեպետև Հարավսլավիայի գոյության ընթացքում մեծ թվով իտալացիներ Իստրայից Իտալիա էին ներգաղթում, այնուամենայնիվ ներկայումս քաղաքի իտալացի բնակչությունը գերազանցում է 10 %-ը։

Համայնքի բնակչության մայրենի լեզուներն են (2002 թվական)[3].

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպերը սկիզբ է առել անտիկ հունական բնակավայրից, որը հայտնի է եղել Աեգիդա անվամբ: Հռոմեական շրջանում այն ստացել է Կապրիս անունը, որից էլ առաջացել է քաղաքի ժամանակակից անվանումը: Որոշ ժամանակ քաղաքը կրել է Հուստինոպոլ անունը՝ ի պատիվ Բյուզանդիայի Հուստինիանոս II կայսրի: 568 թվականին քաղաքում ապաստանել են Տրեսի` լանգոբարդներից փախած բնակիչները։

7-8-րդ դարերը քաղաքի համար ծանր շրջան էր. քաղաքը գրավել էին ֆրանկները, լանգոբարդները և սլավոնական ցեղերը: 8-րդ դարում քաղաքում ստեղծվել է եպիսկոպոսական առաջնորդարան: 9-րդ դարում Կոպերը ներքաշվել է Վենետիկի և Սրբազան հռոմեական կայսրության պայքարի մեջ: Ցուցաբերած աջակցության համար Կոնրադ II կայսրը քաղաքին շնորհել է որոշ արտոնություններ: 1278 թվականին քաղաքը կցվել է Վենետիկին: Վենետիկի հանրապետության կազմում Կոպերն առանձնահատուկ վերելք է ապրել, այն դարձել է Իստրիայի խոշորագույն քաղաք և նավահանգստ, որի կապակցությամբ էլ վերանվանվել է լատ.՝ Caput Histriae, այսինքն` Իստրայի գլխավոր քաղաք (բառացի` «Իստրայի գլուխ»)։ Այս բառակապակցությունից էլ առաջացել է քաղաքի իտալական անվոնումը` Կապոդիստրիա։ Վենետիկի հանրապետության անկումից հետո` 1797 թվականին քաղաքը կցվել է Ավստրիային: 1805-1813 թվականներին քաղաքը գտնվել է նապոլեոնական զորքի հսկողության տակ, իսկ 1813 թվականից Կոպերը կրկին Ավստրիայի ձեռքն է անցել։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կոպերը Իստրիա թերակղզու հետ միասին անցել է Իտալիային, մինչդեռ Դալմաթիայի մյուս մասն անցել է սերբական, խորվաթական և սլովենական թագավորության կազմի մեջ, որը հետագայում կոչվեց Հարավսլավիայի հանրապետություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կոպերը ընդգրկվել է Տրիեստ ազատ տարածքի «B» գոտու կազմի մեջ, որը վերահսկում էր Հարավսլավիան: Այդ ժամանակ քաղաքի իտալացի բնակչության զգալի մասը ներգաղթել է Իտալիա: 1954 թվականին Տրիեստի ազատ տարածքը կամ Տրեստի ազատ պետությունը դադարել է գոյություն ունենալուց, իսկ Կոպերը անցել է Հարավսլավիային: Վերջինիս անկումից հետո`1991 թվականին այն մտել է անկախացած Սլովենիայի կազմի մեջ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպերը Սլովենիայի միակ առևտրային նավահանգիստն է: Այստեղ ժամանում են Միջին Արևելքի, Ճապոնիայի և Կորեայի նավերը, որը հսկայական նշանակություն ունի տնտեսության համար:

1954 թվականին մի խումբ արդյունաբերողներ քաղաքում հիմնադրել են Tomos մոտոցիկլետներ արտադրող ընկերությունը: Գործարանի գլխավոր տնօրեն է դարձել Ֆրանկ Պեկարը: Գործարանը բացվել է 1959 թվականին, որի բացմանը ներկա է եղել այն ժամանակվա Հարավսլավիայի նախագահ Իոսիպ Տիտոն: Գործարանը թողարկել է մոտոցիկլետներ, մոպեդներ, մակույկներ տարբեր դասերի և պահեստամասերի: Լայնորեն հայտնի է մոպեդների մի շարք, որը կոչվում է Colibri[4][5]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրետորյանական պալատ
Լոջիի պալատ
  • Պրետորյանական պալատ, Կոպեր քաղաքի առավել հայտնի շենքը, գեղեցիկ պալատ Վենետիկի գոթական ոճով (1464 թվական), գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակում
  • Համբարձման ռոտոնդա (12-րդ դար), քաղաքի կենտրոնի ամենահին շենքը
  • Աստվածամոր Վերափոխման մայր տաճար (15-րդ դար)
  • Լոջիի պալատ (15-րդ դար)։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպերում է գտնվում Սլովենիայի միակ առևտրային նավահանգիստը: Քաղաքը նոր, ժամանակակից մայրուղով կապված է երկրի մայրաքաղաք Լյուբլյանայի, իտալական Տրիեստ քաղաքի հետ: Կանոնավոր տրանսպորտային հաղորդակցությամբ կապված է Լյուբլյանայի, Սլովենիայի, Իտալիայի և Խորվաթիայի հարևան քաղաքներ հետ: Կոպերում առկա է նաև երկաթուղային կայարան, որը համեմատ երկաթուղային և ծովային տրանսպորտի օգտագործվում է շատ քիչ:

Հայտնի բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիտորե Կարպաչչո, իտալացի նկարիչ
  • Պետրո Պաոլո Վերջերիո, իտալացի բարեփոխման գործիչ
  • Պետրո Պաոլո Վերջերիո ավագ, իտալացի հումանիստ
  • Սանտորիո, իտալացի բնախոս, անատոմ, գյուտարար
  • Անդրեյա Կլեպաչ, սլովենացի թենիսիստուհի
  • Տինկարա Կովաչ, սլովենացի երգչուհի, Սլովենիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում
  • Մլադեն Ռուդոնյա, սլավոնացի ֆուտբոլիստ

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nadmorska višina naselij, kjer so sedeži občin» [Height above sea level of seats of municipalities] (Slovene, English)։ Statistical Office of the Republic of Slovenia։ 2002։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-25-ին 
  2. «Koper»։ Place Names։ Statistical Office of the Republic of Slovenia։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-25-ին։ Վերցված է 3 July 2012 
  3. Slovenian Statistics Office site, results of the 2002 census. Stat.si. Retrieved on 24 September 2011.
  4. «Завод Tomos»։ Վերցված է 2017-07-09 
  5. en:Tomos
  6. «AllCorfu.Com: Corfu's Twin Cities»։ allcorfu.com։ Վերցված է 25 February 2010 
  7. 7,0 7,1 «Comune di Ferrara – Portale Telematico Estense»։ Ferrara.comune.fe.it։ Վերցված է 27 March 2010 
  8. «Sito ufficiale del Comune di Muggia»։ Comune.muggia.ts.it։ Վերցված է 27 March 2010 
  9. «Sito Web del Comune di S.Dorligo della Valle – Dolina (TS)»։ Comune.san-dorligo-della-valle.ts.it։ Վերցված է 27 March 2010 
  10. «Žilina – oficiálne stránky mesta: Partnerské mestá Žiliny [Žilina: Official Partner Cities]»։ © 2008 MaM Multimedia, s.r.o..։ Վերցված է 2008-12-11 
  11. «Welcome to JiuJiang»։ Jiujiang.gov.cn։ Վերցված է 25 February 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]