Jump to content

Կոպերի նավահանգիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպերի նավահանգիստ
Տեսակնավահանգիստ և բիզնես ձեռնարկություն
Երկիր Սլովենիա[1]
Ջրլիցի ափինԱդրիատիկ ծով
Ձևավորում1957
Քարտեզ
Քարտեզ

Կոպերի նավահանգիստ (սլովեն.՝ Luka Koper, իտալ.՝ Porto di Capodistria[2]), Սլովենիայի միակ նավահանգիստը։ Հիմնադրվել է 1957 թվականի մայիս ամսին։ Կառավարվում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, նավահանգստային և լոգիստիկ ծառայություններ է մատուցում և ընկած լինելով Ադրիատիկ ծովի հյուսիսային մասում, Կոպեր քաղաքին կից՝ միմյանց է կապում գլխավորապես Կենտրոնական ու Հարավարևելյան Եվրոպայի և միջերկրածովյան ու հեռավորարևելյան շուկաները։ Ունի տնտեսական ազատ գոտի։

2019 թվականին Կոպերի նավահանգիստը եղել է զբոսանավերի ամենամեծ նավամատույցը Ադրիատիկի հյուսիսում։ Գործել են 12 տերմինալ, նավագնացային 38 գիծ[3]։ Ուղևորներ ու բեռներ տեղափոխող գնացքներն այս նավահանգիստ են հասնում եվրոպական 11 երկրներից՝ Ավստրիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Սերբիայից, Խորվաթիայից, Չեխիայից[4]։ Նավահանգստի ղեկավարությունը ունի արտասահմանյան երեք ներկայացուցչություն, որոնք գտնվում են Վիեննայում (Ավստրիա), Բուդապեշտում (Հունգարիա) և Պրահայում (Չեխիա)[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.lobbyfacts.eu/datacard/luka-koper-dd?rid=767074833115-89
  2. http://www.luka-kp.si/ |urltrad= |enlaceroto= |título= Información sobre el puerto |fechaacceso=12 de marzo de 2014 | suscripción= |autor= |apellido= |nombre= |enlaceautor= |coautores= |fecha= |año= |mes= |formato= |obra= |editor= |editorial= |ubicación= |página= |páginas= |idioma= esloveno|doi= |urlarchivo= |fechaarchivo= |cita= }}
  3. «Суднаходныя сувязі» (սլովեներեն). АТ «Коперскі порт». 2019. Վերցված է 31 мая 2019-ին.
  4. «Чыгуначныя сувязі» (սլովեներեն). АТ «Коперскі порт». 2019. Վերցված է 30 мая 2019-ին.
  5. «Прадстаўніцтвы» (սլովեներեն). АТ «Коперскі порт». 2019. Վերցված է 30 мая 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոպերի նավահանգիստ» հոդվածին։