Կոպենհագենի լեզվաբանական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոպենհագենի դպրոց, (պաշտոնապես հայտնի որպես Կոպենհագենի լեզվաբանական կենտրոն (ֆր.՝  Cercle Linguistique de Copenhague), մի քանի գիտնականների խումբ, որոնք իրենց կյանքը նվիրել են լեզվաբանության ուսումնասիրությանը։ Այն հիմնել են Լուի Ելմսևը (1899–1965) և Վիգո Բրյոնդալը (1887–1942): 20-րդ դարի կեսերին Կոպենհագենի դպրոցը Ժնևի և Պրահայի լեզվաբանական կենտրոնների հետ միասին դարձավ կառուցողական լեզվաբանության ամենակարևոր կենտրոններից մեկը։ 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում Կոպենհագենի դպրոցը զուտ կառուցվածքային մոտեցումից դարձավ ֆունկցիոնալիստական, ստացավ Դանիայի ֆունկցիոնալ քերականություն անվանումը, որը, իհարկե, իր մեջ ներառում էր հիմնադիրների կողմից առաջադրած շատ դրույթներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպենհագենի կառուցվածքաբանական դպրոցի գաղափարները բացարձակ կերպով արտահայտվեցին Լ. Ելմլսևի և Վ. Բրյոնդալի կողմից մշակված հարաբերությունների տեսության դրույթում (գլոսսեմատիկայում/լեզվաբանությունում), որն ընկալվեց որպես նոր լեզվաբանական ուսմունք՝ իր կառուցողական և քննադատական կողմերով։ Նրանք երկուսով հիմնեցին այս դպրոցը Պրահայի լեզվաբանական դպրոցի մոդելով։ Նրանք կարևորում էին ոչ միայն լեզվական միավորների հարաբերությունները, այլև առաջ էին քաշում նրանց գործառույթային դերը։ Կոպենհագենի լեզվաբանական դպրոցի ներսում կային կառուցվածքաբանության տեսակետների վերաբերյալ տարըմբռնումներ. նրանք հավասարապես չէին ընդունում հարաբերությունների տեսության հիմնական դրույթները։ Ելմսևը ավելի հակված էր ֆորմալիստական ուղությանը, և ըստ այդմ ուներ շատ հետևորդներ, նրանց մեջ գլխավորպես հայտնի էին Հանս Յորգեն Ուլդալը և Էլի Ֆիսսեր-Յորգենսենը, ովքեր ջանում էին լեզվի էության վերաբերյալ Ելմսևի վերացական գաղափարները օգտագործել լեզվաբանական տվյալների ուսումնասիրության ժամանակ[1]։

Ելմսևի նպատակն էր հիմնել այնպիսի կաղապար, որը կօգնի ընկալել հաղորդակցումը որպես ֆորմալ համակարգ, և սրա ամենակարևոր բաղադրիչը ճշգրիտ սահմանումներ տալն էր, որոնցով պետք է բացատրվեին ու նկարագրվեին լեզվաբանական համակարգերի տարբեր մասեր և նրանց միջև փոխկապակցվածություններ։ Այս տեսական հիմնակառույցը, որ կոչվում է Գլոսսեմատիկա, ընկած է Ելմսևի երկու գլխավոր աշխատանքների (ֆր.՝ Prolegomena to a theory of Language և ֆր.՝ Résumé of a theory of Language) հիմքում։ Սակայն, նրա մահվանից հետո, ամեն ինչ կիսատ և գործաբանական մակարդակում մնաց։ Եվ այն խումբը, որ ձևավորվել էր գլոսսեմատիկ թեորիաների ուսումնասիրության շուրջ, հետզհետե քայքայվեց։ Չնայած այն հանգամանքին, որ «դպրոցը» չուներ համընդհանուր տեսական հեռանկարներ և միտումներ, այն շարունակեց գործել։

1989 թվականին Կոպենհագենի լեզվաբանական կենտրոնի մի խումբ մասնակիցներ, ոգեշնչվելով Ճանաչողական լեզվաբանության նվաճումներով և Սայմըն Կ․ Դիքի ֆունկցիոնալիստական թեորիաներով, ստեղծեցին Դանիայի Ֆունկցիոնալ Քերականականության դպրոցը, որի նպատակն էր Ելմսևի, Բրյոնդալի և այլ դանիացի լեզվաբանների, ինչպիսիք են՝ Փոլ Դիդերիխսենը և Օտտո Յասպերսենը և այլ ժամանակակից ֆունկցիոնալիստ լեզվաբանների գաղափարների միավորումը։ Կոպենհագենի լեզվաբանական դպրոցի այս նոր սերնդի ամենացայտուն ներկայացուցիչներից են եղել Փիթըր Հարդերը, Էլիզաբեթ Էնբերգ-Փեթերսոնը, Ֆրանս Գրեգերսենը, Ունա Կանգերը և Մայքըլ Ֆորտեսքյուն։ Դպրոցի հիմնաքարային աշխատանքներից է Հարդերի 2006 թվականին գրված Դանիայի Ֆունկցիոնալ Քերականություն ( դան․՝ Dansk Funktionel Grammatik) աշխատությունը։ Վերջերս կատարված աշխատանքներից է Օլե Նեյդերգաարդ Թոմսենի Խոսույթի Ֆունկցիոնալ Գործաբանությունը։

Հաջորդիվ կներկայացնենք Կոպենհագենի դպրոցի երկու փուլերը՝ Գլոսսեմատիկ (լեզվաբանական) Դպրոց և Դանիայի Ֆունկցիոնալ Դպրոց։

Լեզվաբանական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյոնդալն իր աշխատանքներում ընդգծում էր, որ համակարգի ձևային հատկանիշները պետք է առանձին լինեն նյութից, էությունից։ Հետևաբար Ելմսևը այդ դրույթը 1930 թվականին ներկայացնում է, որպես Կոպենհագենի դպրոցի հիմնական գաղափար, լեզվաբանակնա ֆորմալ հիմք, որը հետագայում հայտնի էր գլոսսեմատիկա եզրով, այն իրենից ներկայացնում է լեզվական նշանի երկակիությունը։ Նա ձևավորել է իր լեզվաբանական տեսությունները Հանս Յորգան Ուլդալի հետ միասին՝ փորձելով վերլուծել լեզվի արտահայտության և բովանդակության պլանների հարաբերակցումը։ Նա այն կարծիքին էր, որ լեզուն հաղորդակցման միակ միջոցը չէ (հմմտ․ խուլերի հաղորդակցումը), և նրան հետաքրքրում էր հաղորդակցման նշանների, նշանագիտության հիմնական տեսությունները։

Լեզվաբանական դպրոցի հիմքում էին Սոսյուրի տեսությունները, չնայած շատ ասպեկտներ կապված էին հին ուսումնասիրական ավանդույթների հետ։ Բայց և այնպես, այն մեկ անգամ ևս փորձեց համատեղել տրամաբանությունը և քերականությունը։ Ելմսևը ամեն կերպ իր տեսությունը զարգացնում է լեզվական նշանի գաղափարը և հետագայում անդրադարձավ ոչ միայն լեզվական նշանին այլև ընդլայնեց նշանի սահմանները։

Դպրոցի հիմնական գաղափարներն էին՝

  • Լեզուն կազմված է բովանդակությունից և արտահայտությունից։
  • Լեզուն կազմված է համակարգից և հաջորդականությունից։
  • Արտահայտությունը և բովանդակությունը փոխկապակցված են։
  • Կան որոշակի հարաբերություններ հաջորդականության և համակարգի միջև։
  • Չկան հստակ համապատասխանություններ արտահայտության և իմաստի միջև, սակայն նշանները կարելի է բաժանել ավելի փոքր մասնիկների։

Դանիայի Ֆունկցիոնալ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիական ֆունկցիոնալ լեզվաբանության դպրոցը ստեղծվել է՝ փորձելով համատեղել ժամանակակից ֆունկցիոնալ քերականությունն ու ճանաչողական լեզվաբանությունը ավելի վաղ կառուցվածքային դպրոցի լավագույն գաղափարների և հասկացությունների հետ։ Ելմսլևի և Սոսյուրի նման, դպրոցը պնդում է հաղորդակցության հիմնական կառուցվածքային բաժանումը բովանդակության և արտահայտման հարթություններում[2]։ Սիմոն Դիկի և ֆունկցիոնալիզմի քերականագետների նման, դանիացի ֆունկցիոնալիստները նաև պնդում են, որ լեզուն սկզբունքորեն մարդկանց միջև հաղորդակցման միջոց է և լավագույնս ընկալվում և վերլուծվում է իր հաղորդակցական գործառույթի միջոցով։ Լեզվական ասույթները վերլուծելիս բովանդակությունը և արտահայտման պլանները վերլուծվում են առանձին-առանձին, արտահայտության պլանը վերլուծվում է ավանդական կառուցվածքային մեթոդներով, իսկ բովանդակությանը՝ հիմնականում վերլուծվում է իմաստաբանության և գործաբանական մեթոդներով։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ արտահայտման պլանի վրա կառուցվածքները բովանդակության պլանում հայելային բնույթ ունեն։ Փոլ Դիդերխեսենը ասույթները բաժանում է երեք հիմնական դաշտերի՝ հիմնային դաշտ, կապի դաշտ և բովանդակության դաշտ, և արտահայտությունների պրագմատիկ կառուցվածքը, որը հաճախ օգտագործում է հիմնային դաշտի խոսույթում՝ պրագմատիկ գործառույթների համար է օգտագործվում, կապակցման դաշտը ՝ իլոկուտիվ ակտի ժամանակ, և բովանդակության դաշտը ՝ լեզվական հաղորդագրության համար։ Դանիացի ֆունկցիոնալիստները ենթադրում են, որ ասելիքը չպետք է վերլուծվի նվազագույն միավորներով, այլ առավելագույն միավորներով և նույնիսկ ավելի։

Ստորև բերված է երկու վերլուծության օրինակ.

Ասույթ The book hasn't been read by anyone for a while.
Արտահայտում հոդ/գոյական ներկա ժամանակ/ժխտական կրավորական սեռով արտ․ բայ/գործողություն կատարող/ ժամանակի մակբայ
Բովանդակություն Թեմա՝ հայտնի տեղեկություն պատմողական իլոկուտիվ ակտ ստորոգում։ to be read/կատարողը։ by anyone/Ժամանակի ցուցիչ։ for a while

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bernd Kortmann, Johan van der Auwera. 2011. The Languages and Linguistics of Europe: A Comprehensive Guide, Volume 2 Walter de Gruyter pp.833-834
  2. Engberg-Petersen et al. 1996 p. vii "A functionalist approach implies a conception of language as a matching of content that can be communicated with the expressive means of the language. That is, instead of seeing language metaphorically as horizontal levels, one put on top of the other, we return to the basic Saussurean notion that languages have two planes: an expression plane and a content plane."

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Harder, Peter (2006): “Funktionel lingvistik — eksemplificeret ved dansk funktionel lingvistik”. NyS 34/35. 92-130. (Multivers. Det akademiske Forlag.)
  • Harder, Peter. Dansk funktionel Lingvistik: en Introduktion.[1]
  • Seuren, Pieter A. M. (1998) Western linguistics: an historical introduction. Wiley-Blackwell.
  • Engberg-Pedersen, Elisabeth; Michael Fortescue; Peter Harder; Lars Heltoft; Lisbeth Falster Jakobsen (eds.). (1996) Content, expression and structure: studies in Danish functional grammar. John Benjamins Publishing Company.
  • Harder, Peter. (1996) Functional Semantics: A Theory of Meaning, Structure and Tense in English. (Trends in Linguistics: Studies and Monographs 87). Berlin/New York: Mouton de Gruyter.