Կոպենհագենի Ամալիենբորգ հրապարակ (կտավ)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Վիլհելմ Համասոյ[1] |
| տարի | 1896[1] |
| բարձրություն | 136,5 ± 0,1 սանտիմետր[2] |
| լայնություն | 136,5 ± 0,1 սանտիմետր[2] |
| ժանր | Ճարտարապետական նկարչություն |
| նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
| գտնվում է | Դանիայի ազգային պատկերասրահ[1] |
| հավաքածու | Դանիայի ազգային պատկերասրահ[1] |
պատկերված են
| |
| https://collection.smk.dk/#/en/detail/KMS1542 կայք | |
Ծանոթագրություններ | |
Ամալիենբորգ հրապարակ, Կոպենհագեն (դանիերեն՝ Amalienborg Plads), դանիացի նկարիչ Վիլհելմ Համասոյի 1896 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Դանիայի ազգային պատկերասրահում[3]։
Կտավն ունի 136,5 սմ բարձրություն, 136,5 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավում պատկերված է Կոպենհագենի Ամալիենբորգ մշուշապատ հրապարակը և 1768 թվականին ֆրանսիացի քանդակագործ Ժակ Սելիի կերտած Ֆրեդերիկ V-ի բրոնզաձույլ, արևի լույսով ողողված ձիարձանը։ Հուշարձանը կառուցելու համար պահանջվել է 14 տարի, իսկ արժեքը կազմվել է ավելին քան Ամալիենբորգի չորս արքունի շենքերը, որոնք շրջապատում են արձանին, թերևս սա է պատճառը, որ նկարիչը որոշել է արձանը պատկերել արևի լույսով ողողված։ Կտավում մարդկային կյանքի հետքի բացակայությունը բնորոշ է Համասոյի աշխատանքներին, միաժամանակ ընդգծելով թեմայի մոնումենտալ արժեքը։ Խեղաթյուրված ճարտարապետական գծերը նկարին հաղորդում են տարածական զգացում, և ձիավորը, կարծես, վարգով իջնում է նկարից՝ իր հետևում թողնելու ծավալային պալատները։ «trompe l'oeil» էֆեկտի շնորհիվ կտավն ավելի երկար է երևում, սակայն իրականում պատկերված է քառակուսի չափերով։
Համասոյի այս շրջանի այլ գործերից են՝
- «Հին շենքեր և Դանիական արևելահնդկական ընկերությունը», 1902
- Դանիական արևելահնդկական ընկերության շենքերը Էնի փողոցից, 1902
- Բրիտանական թանգարան, 1906
- Կոպենհագենի թագավորական պալատի եկեղեցին, 1910
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 http://www.smk.dk/en/explore-the-art/search-smk/#/detail/KMS1542
- 1 2 http://collection.smk.dk/#/detail/KMS1542
- ↑ «Vilhelm Hammershøi: Amalienborg Plads - Statens Museum for Kunst». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
