Կոուլունի զբոսայգի
Զբոսայգու տեսքը | |
Տեսակ | հանրային քաղաքային զբոսայգի |
Երկիր | Չինաստան |
Վարչատարածք | 13,3 հա. |
Հիմնվել է | 1970 |
Մակերես | 13,3 հեկտար[1] |
Կոուլունի զբոսայգի (չինարեն՝ 九龍公園, անգլ.՝ Kowloon Park), հանրային խոշոր այգի, որը գտնվում է Հոնկոնգի Ցիմ-Շա-Ցույ շրջանի Յաուշիմոն թաղամասում։ Տարածքը կազմում է 13.3 հա։ Այգին բաց է ամբողջ տարվա ընթացքում (ժամը 17:00-ից մինչև կեսգիշեր)։ Գտնվում է Հոնկոնգի Ժամանցի և մշակույթի դեպարտամենտի ենթակայության տակ։ Տեղագրական հատկությունների շնորհիվ, այգու հյուսիսային մասը պահպանվում է բացօթյա գործունեության համար, իսկ հարավային մասը հիմնականում պասիվ է։
Այգին հայտնի է իր բուսական և կենդանական աշխարհով, այդ թվում և ֆլամինգոներով, կարապներով, արա տեսակի թութակներով, կրիաներով, ինչպես նաև հին բանյան, ալբիցիայ և կամֆորայի ծառերով։ Կոուլունի զբոսայգին հոնկոնգցիների ամենասիրելի հանգստի վայրերից մեկն է։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, փառատոներ, տոնավաճառներ, համերգներ, դասախոսություններ և մարզական մրցույթներ[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի երկրորդ կեսին, ներկայիս այգու տարածքում, կառուցվել է Ուիթֆիլդի (ԱՄՆ) բանակի և Արևմտյան Կոուլոնի ռազմական մարտկոցը, որոնք ծածկում էին Վիկտորիա ծովախորշի հյուսիսը։ 1960-ականների վերջին Հոնկոնգի քաղաքային խորհուրդը որոշեց քանդել Կոուլունի զբոսայգու նախկին ռազմակայանի բազան։ Շինարարության և ճանապարհների երթևեկության ժամանակ քանդվել են ավելի քան 70 շենքեր։ Զբոսայգին պաշտոնապես բացվել է 1970 թվականի հունիսի 24-ին, Հոնկոնգի նահանգապետ Դևիդ Թրենդենի ներկայությամբ։ Բացման արարողությունը ուղեկցվել է տարբեր երաժշտական ներկայացումներով, այդ թվում`առյուծի պարով և Ուելսի թագավորական կայծաքարի հրացանակիր գումարտակի նվագախմբի կատարմամբ[4][5][6]։
Այգու առաջին փուլը ներառում էր չինական այգի, որը շրջապատված էր անգլեական լանդշաֆտով և ծաղկի ժամացույցով։ 1970-ական թվականների երկրորդ կեսին իշխանությունների կողմից այգուն հատկացված տարածքի մի մասը զբաղեցրել է մետրոպոլիտենի գծի և Քոուլոն-Պարկ Քեյսթր ավտոմայրուղու շինարարությունը[7][8]։ 1982 թվականին իշխանությունները հաստատեցին Նատան Ռոադ առևտրային կենտրոնի շինարարությունը, որը բախվելու էր Կոուլունի զբոսայգու բլրի մեջ, սակայն քննադատության ալիքը ստիպեց քաղաքային խորհրդին չեղարկել որոշումը[9]։
Սակայն 1983 թվականին առևտրի կենտրոնի զարգացման իրավունքը՝ ավելի քան 5 հազար քառակուսի մետր 218 միլիոն դոլարով վաճառվեց New World Development կորպորացիային[10]։ 1985 թվականին Park Lane Shopper Boulevard- ի (կամ Park Lane Shopping Arcade) շինարարությունից հետո, առևտրի կենտրոնի տանիքը զուգահեռ էր այգու բլրի հետ։ Որոշվեց առևտրի կետնտրոնի տանիքը կապել այգու տարածքի հետ[11]։ 1987-1989 թվականներին Կոուլունի զբոսայգին վերակառուցվել է Հոնկոնգի՝ Hong Kong Jockey Club-ի հաշվին, շինարարության արժեքը կազմեել է 300 միլիոն դոլար։ Վերակառուցումը ընդգրկում էր այգու տարածքի զգալի ընդլայնում, ինչպես նաև հրապարակի, խաղահրապարակի, սպորտային կենտրոնի և համալիրի լողավազանի մոնտաժում[12][13]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոուլունի զբոսայգին գտնվում է Չիեմսեի շրջանի կենտրոնական մասում։ Հյուսիսից այն սահմանակից է Օսթին-ռոուդ փողոցին, արևելքից՝ Նատան-ռոուդին, հարավից`Հայֆոն-ռոուդին, իսկ արևմուտքից` Կանտոն-ռոուդին։ Այգու հիմնական մուտքը Օսթին-ռոուդի կողմից է։ Կոուլունի զբոսայգի հնարավոր է հասնել մետրոյով և ավտոբուսով[14][15][16]։
Բուսականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերթական արևադարձային ցիկլոնների (թայֆունների) ընթացքում հին այգու ծառերը հաճախ զգալի վնասներ են կրում, այդ թվում նաև առաջանում են ճաքեր։ Այգին վնասից փորձում են պաշտպանել փայտե կամ պողպատե կառույցների օգնությամբ։ Շատ դեպքերում հիվանդ ծառերը չեն կտրում, այլ բուժում են, ինչը մասնագետների կողմից քննադատություն է առաջացնում։ Բոլոր հին և արժեքավոր ծառերը հայտնվում են OVT կոչվող հատուկ գրքում (Old and Valuable Tree) և գտնվում են «Ծառերի կառավարման գրասենյակի» (Tree Management Office) պաշտպանության ներքո։ 2014 թվականի աշնանը այգու աշխատողները փրկել են 400-ամյա չինական բանյան, որի արմատները տառապում են բորբոսից, և քայքայվել են (Wood-decay fungus): Ավելի վաղ Հոնկոնգի իշխանությունները վախենում էին վարակի տարածումից և ցանկացան կտրել քաղաքի ամենահին ծառերից մեկը, որը կոչվում էր «թագավոր»։
Բուսածածկույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգում կան տարբեր տեսակի թզենիներ (այդ թվում ` մանրապտուղ թզենի կամ չինական բանյա - Ficus microcarpa), ալբիցիաներ (այդ թվում` Albizia lebbeck), պավլովնիներ (այդ թվում Paulownia fortunei), լագերստրոմիաներ (այդ թվում `Lagerstroemia speciosa), մրտավարդ, հնդկեղեգ, փիփերթազգիներ (օրինակ՝ Hibiscus tiliaceus և Bombax CEIBA), մրտենի (այդ թվում ՝ melaleuca quinquenervia), ինչպես նաև կամֆորայի ծառ (Cinnamomum camphora), խուղակի ծառ (Cassia fistula), սոճի Էլիտոնի (Pinus elliottii), հացապտղի ծառ (Artocarpus altilis), հրդեհի ծառ։
Որոշ ջրամբարների մակերեսը ծածկված է ջրային շուշաններով և լոտոսներով։ Գունավոր այգում կա մեծ վարդերի պարտեզ, որտեղ աճեցվում են տարբեր տեսակի վարդեր[17][18][19]։
Զբոսայգու օբյեկտները
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին օբյեկտների մեջ են մտնում՝ մինի ֆուտբոլային դաշտ, ֆիտնեսի դաշտ, մանկական խաղահրապարակ, լաբիրինթ այգի, քանդակագործական այգի, գունավոր այգի, չինական այգի, տանիքների այգի[20]։
Ֆուտբոլային դաշտում, տրիբունաներում և դահլիճում օրվա մութ ժամերին լավ լուսավորությունը ապահովված է[21]։ Կես կիլոմետր հեռավորության վրա ֆիթնես դաշտը ունի ութ կանգառ հանգստի համար նախատեսված։ 2-ից 12 տարեկան երեխաների համար նախատեսված խաղահրապարակն ապահովված է անվտանգ ծածկով, տարբեր ճոճանակներով և այլնով[22]։ Բաց դռները, որոնք նախատեսված են մինչև 13 տարեկան երեխաների համար, գտնվում են փոքր բլրի վրա[23]։
-
Պիոներների կամուրջը
-
Բաց տարածքը
-
Ֆուտբոլային դաշտ
-
Շատրվաններով աստիճաններ
Դեկորատիվ լաբիրինթոսը զբաղեցնում է 40-20 մետր տարածություն։ Այն նաև բացօթյա գործունեության վայր է, որն ապահովված է տարեցների համար նախատեսված անհրաժեշտ պիտույքներով[24]։ Զբոսայգու 1.900 մ² տարածքով քանդակների պարտեզը նախատեսված է տեղաբնիկ և արտասահմանցի նկարիչների քանդակները մշտական կամ ժամանակավոր ցուցադրելու համար։ Այգում ցուցադրված ամենահայտնի գործերից մեկը եղել է «Նյուտոնի հայեցակարգը» քանդակը, որը ստեղծվել է Էդուարդո Պաոլոցիի կողմից[25]։
-
Այգի-լաբիրինթոս
-
Այգի-լաբիրինթոս
-
Մշակութային այգի
-
Նյուտոնի հայեցակարգը
Ծաղիկի պարտեզը հանդիսանում է նաև վարդերի պարտեզ[26]։ Պարտեզը Կոուլունի զբոսայգու ամենատարածված վայրերից մեկն է, որն ներառում է երկուական փոքրիկ ջրավազան։ Ջրավազանը պատված է լոտոսներով, այն նաև զարդարված է ավանդական չինական տաղավարով։ Այգու հետիոտնային ուղիները ծածկված են քարերով[27]։ Park Lane Shopping Arcade առևտրի կենտրոնի տանիքի վրա իր երկայնքով գտնվում Նաթան-ռոուդ։
Կան երեք արհեստական այգի՝ նախատեսված է հանգստի (նրանցից մեկում ծխելը չի արգելվում)։ Այգիները հագեցված են լոգգիաներով, ծաղկե մահճակալներով, և նստարաններով[28]։
-
Չինական այգի
-
Ծաղիկներով այգի
-
Չինական տաղավար
-
Այգին տանիքից
3 հազար քառակուսի մետր տարածքով խոշոր Պiացան նախատեսված է տարբեր լայնածավալ բացօթյա միջոցառումների, փառատոների, կարնավալների, ցուցահանդեսների, շնորհանդեսների և այլ զվարճանքի միջոցառումներ կազմակերպեու համար[29]։ 200 մետրանոց փակ ծածկը ծառայում է այգու այցելուներին պահել անձրևից եւ ուժեղ արևից պաշտպանվելու, ինչպես նաև հանգստանալու վայր[30]։ Զբոսայգու ամենաբարձր կետում (ծովի մակերևույթից 37 մետր բարձրություն) մի կոնաձև բլուր է, որտեղից որ բացում է այգու ամբողջ տեսարանը։ Հարթակի տակ գտնվում է ջրի կայանը[31]։ Նատան-ռոուդը միջավայր է՝ նախատեսված վայրի թռչունների պահպանման համար։ Այստեղ այգում չեն օգտագործվում քիմիկատներ և թափված տերևները չեն այրում[32]։ Փոքրիկ (մոտ 300 քառակուսի մետր) Կյանքի այգին նվիրվում է դոնորներին, ովքեր նվիրաբերել են իրենց օրգանները հետագա փոխպատվաստելու համար[33]։
-
Տարածք
-
Բանյան
-
Կյանքի այգի
Թռչունների լիճը բաղկացած է մեծ ջրավազանից նախատեսված ֆլամինգոյի համար, և փոքր ջրավազանից, որը մյուս ջրային թռչունների համար։ Այստեղ ապրում են 18 տեսակի ավելի քան 200 ջրային թռչուններ, որոնց մեջ հիմնական ներգրավում է վարդագույն ֆլամինգոնները։ Նրանցից բացի լճում կան սևամորթային կարապներ, կարմրակտուց սուզաբադ, վարդագույն սուզաբադ և մանդարինկաներ։ Այստեղ կան հետիոտնային կամուրջներ նախատեսված այցելուների համար[34]։ 1980 թվականին բացվելով թռչունների համար նախատեսված հարթակները բաժանվում են յոթ մասերի, դրանցում բնակվում ենն ավելի քան 29 տեսակի թռչուններ, այդ թվում նաև կապույտ, դեղին արա, կանաչ թևերով արա, ազնիվ կանաչ կարմիր թութակ և բաշավոր աղավնի[35][36]։
-
Թռչունների լիճ
-
Թռչունների վանդակներ
-
Կրիաներ
-
Նոր տաղավար
2012 թվականի աշնանը այգու արևելյան մասում Park Lane Shopper Boulevard առևտրի կենտրոնի մուտքի մոտ բացվեց՝ Հոնգկոնգի հեքիաթային աստղը։ Այստեղ 100 մետրի երկայնքով տեղադրված են կոմիքսներից հայտնի հերոսների արձանները և բրոնզե ձեռքեր արձաններ՝ Հոնկոնգի հեքիաթային գրքերի հեղինակները։ 2016 թվականի սկզբին տեղի ունեցավ Հոնկոնգի հոմոսեքսուալ աստղեր պողոտայի երկրորդ փուլի բացման արարողությունը[37][38][39]։
Փակ օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոուլոնի փակ օբյեկտներն են մարզասրահը և լողավազանը։
Լողավազանի համալիրը բացվել է 1989 թվականի սեպտեմբերի 12-ին և զբաղեցնում է երեք հեկտար տարածք։ Այն տարեկան սպասարկում է 800 հազար զբոսաշրջիկների, ինչպես նաև անցկացվում են լողի ներքին և միջազգային մրցույթներ[40][41]։ Փակ օբյեկտների կազմի մեջ է մտնում հանդիսատեսների ամբիոնը, որը բաղկացած է 1689 տեղերից և չորս չջեռուցվող լողավազաններից, գլխավորը 50 մետրոնոց լողավազանը, որը հագեցած է ժամանակակից էլեկտրոնային էկրաններով, երկու 25 մետրանոց մարզական լողավազաններով և մեկ 21 մետրանոց լողավազանով, որը նախատեսված է ցատկեր կատարելու համար[42]։ Լողավազաններից մեկը հագեցած է հատուկ վերելակով և հատուկ սանդուղքով, որը նախատեսված է սահամանափակ հնարավորություններով երեխաների համար։ Փակ օբյեկտների շարքում են նաև երեք բաց անկանոն ձևավորված լողավազանները, որոնք միմյանց են միացված ջրվեժներով և սպիտակ գույնի հետյոտային կամուրջներով։ Լողավազանների շուրջ կան հովանոցներով գոտիներ արևային ճառագայթներ ընդունելու համար[43]։
Կոուլուն այգու մարզասրահը գտնվում է գլխավոր շենքի արևմտյան մասում։ Հիմնական տարածքում, որը մակերեսը 1760 քառակուսի մետր է, անցկացվում են տարբեր սպորտաձևերի մրցույթներ ՝ հանդբոլ, վոլեյբոլ, բոսկետբոլ, նեդբոլ և բադմիտոն։ Մրցույթների համար նախատեսված տարածքն ունի օդակարգավորման համակարգ, կանաչե ծածկույթ, էլեկտրոնային ցուցատախտակ։ Նաև մարզասրահում կան տարածքներ, որոնք նախատեսված են խաղերի, սեղանի թենիսի, մարտական պարապմունքների, սպորտային պարերի, ֆիտնեսի և յոգայի պարապմուքներ անցկացնելու համար[44]։
Այգու հարավ-արևելյան անկյունում բարձրանում է մզկիթ և իսլամական Կոուլունի իսլամական կենտրոնը։ Ի թիվս այլոց, Կոուլունի փակ օբյեկտների մեջ հատկապես առանձնանում են պատմական շինությունները, օրինակ ՝ Ուիտֆիլդի բարաքները։ Հին բարաքներից մեկում գտնվում է Հոնկոնգյան ճարտարապետական հասարակությունը[45], այն հիմնադրվել է 1967 թվականին, և հանդիսացել է Հոնկոնգի պատմության թանգարանի պահեստային տարածք, երկու յալ բարաքներոմ, Հոնկոնգի բաց ժառանգության կենտրոնն է, մեկ այլ բարաքում Սանիտարական կրթության տեղեկատվական և ցուցադրական կետրոնը։
Բարաքը, որտեղ այսօր գտնվում է Հնոկոնգի բաց ժառանգության կենտրոնը, հիմնադրվել է 1910 թվականին և մինչև 1967 թվականի օգտագործվել է ռազմական կարիքների համար, որից հետո փոխանցվել է գաղութային իշխանությյուներին։ 1983 թվականից մինչև 1998 թվականը, այնտեղ ժամանակավորապես եղել է Հոնկոնգի երաժշտության պատմության թանգարանը, քանի դեռ նրա համար չէին կառուցել նոր շենք։ Լրացուցիչ բաց մավոր, կապված երկու պատմական բարաքների հետ, կառուցվել է 1980-ականներին, թանգարանի տարածքը մեծացնելու համար։ Հոնկոնգյան բաց ժառանգության կետրոնը սկսել է աշխատել 2005 թվականի հոկտեմբերին, գտնվում է Հուշարձանների և իրերի գրասենյակի հսկողության տակ։ Կետրոնը իրականացնում է Հոնկոնգի ճարտարապետական ժառանգության մշտական ցուցահանդես, կրթական դահլիճ և տեղեկատու գրադարան, ինչպես նաև իրականացնում են այլ թեմատիկ ցուցահանդեսներ և դասախոսություններ[46][47]։
Հոնկոնգի բաց ժառանգության ևս մեկ երկհարկանի բարաքը զբաղեցնում է Սանիտարական կրթության ցուցադրական և տեղեկատվական հարթակը։ Այն գտնվում է Շրջական միջավայրի հիգիենայի և ապրանքների դեպարտամենքի կառավարության տակ, և բացվել է 1997 թվականին։ Ցուցադրական հարթակները տեղակայված են ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Այստեղ մշտապես տարվում են վտանգավոր սննդամեթերքի, գենետիկորեն ձևափոխված սննդամեթերքի, սննդային հավելումների, հասարակական հիգիենայի, խոհանոցային հիգիենայի, այդ թվում նաև համակարգչային գրաֆիկայի, տեսանյութերի և լուսանկարների օգտագործման մասին աշխատանքներ։ Կենտրոնի առաջին հարկում պարբերաբար անցկացնում են դասախոսություններ և սեմինարներ։ Տեղեկատվական կենտրոնը պահպանում է ավելի քան 6 հազար հրապարակումներ, բազմաթիվ գրքեր և տեսալսողական նյութեր, ունի սեփական դահլիճ դասախոսությունների և խորհրդակցություննների համար։ Նաև կետրոնը ընդունում է խմբերի և կազմակերպում է արտագնա կուսանկարչական միջոցառումներ[48][49]։
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանգստյան օրերին Կոուլուն այգում աշխատում են կրպակներ, որոնք վաճառում են արվեստի առարկաներ, նկարներ և լուսանկարներ, մայթերի վրա լուսանկարիչները նկարում են այցելուների դիմանկարները[50]։ Կիրակի օրերին, այգում գործում է քունգֆուի մարզումների անկյուն, որտեղ անվճար անցկացվում են վիշապի պարի ցուցադրություններ, առյուծի պարի և տարբեր տեսակի չինական մարտարվեստներ։ Ամեն օր այգու տարբեր անկյուններում հավաքվում են թռչունների սիրահարները, որպեսզի տեսնեն մոտ 100 տեսակի տարբեր թռչունների[51][52]։
2009 թվականի դեկտեմբերին զբոսայգու լողավազանների ցանցում կազմակերպվեց հերթական արևելա-ասիական լողի խաղերը։ Նաև այս լողավազանում պարբերաբար անցկացվում են հոնկոնգյան լողի խաղեր և լողի Ասիական առաջնության ընտրական մրցումները[53]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chi-yung Jim։
- Chi-yung Jim։
- Pu Miao, ISBN 978-94-017-2815-7։
- Zhuzhao Zeng։
- Jason Wordie, ISBN 978-962-209-813-8։
- Andrew Yanne, Gillis Heller, ISBN 978-962-209-944-9։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lcsd.gov.hk/tc/parks/kp/historical.html(չին.) — 康樂及文化事務署.
- ↑ Alessandro Inversini, Roland Schegg Information and Communication Technologies in Tourism 2016: Proceedings of the International Conference in Bilbao, Spain, February 2-5, 2016. — Springer, 2016. — С. 192. — ISBN 978-3-319-28231-2
- ↑ «400-year-old Chinese banyan tree in Kowloon Park saved from the chop» (անգլերեն). South China Morning Post.
- ↑ «Historical Background» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ Wordie, 2007, էջ 30-31, 35
- ↑ Govt will find space for recreation (6 стр.) // South China Morning Post. — 25 June 1970.
- ↑ G.V. Somers. Delays in Kowloon Park development (12 стр.) // South China Morning Post. — 16 January 1974.
- ↑ Kevin Sinclair. Park still not ready after eight years // South China Morning Post. — 10 December 1978.
- ↑ Michael Chugani. Kowloon Park land sale plan tipped to spark row // South China Morning Post. — 10 January 1982.
- ↑ Jim Gilchrist. Bargain' $218m for park site // South China Morning Post. — 6 February 1983.
- ↑ Eliza Hope, Kate Ryan The City in Architecture. — Images Publishing, 2002. — С. 42-43. — ISBN 9781876907228
- ↑ «Redevelopment of Kowloon Park, Tsim Sha Tsui» (անգլերեն). SOCAM Development. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Kowloon Park» (անգլերեն). The Hong Kong Jockey Club.
- ↑ «How to Access» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ Pu Miao, 2013, էջ 173
- ↑ Jules Brown, Dinah Gardner Hong Kong and Macau. — Rough Guides, 2002. — С. 118. — ISBN 9781858288727
- ↑ «The Urban Forest of Hong Kong: A Pictorial» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Kowloon Park, Hong Kong» (անգլերեն).
- ↑ K.C. Chau & S.N. Tsui. «Perception of Urban Trees in Hong Kong» (PDF) (անգլերեն).
- ↑ «Outdoor Facilities» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Mini-Soccer Pitch» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Children's Playground» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Discovery Playground» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Maze Garden» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Sculpture Walk and Sculpture Garden» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Colour Garden» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Chinese Garden» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Roof Gardens» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Piazza» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Loggia» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Viewing Cone» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Conservation Corner» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Kowloon Park site to honour organ donors» (անգլերեն). South China Morning Post.
- ↑ «Bird Lake» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Aviary» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ Kowloon Park will be "doubled" // South China Morning Post. — 25 February 1982.
- ↑ «Avenue of Comic Stars opens in Kowloon Park with statues of characters» (անգլերեն). South China Morning Post.
- ↑ «HK Avenue of Comic Stars opens» (անգլերեն). Government of the Hong Kong Special Administrative Region. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Hong Kong Avenue of Comic Stars». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Kowloon Park Swimming Pool» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ P. Thompson, J. Tolloczko, N. Clarke Stadia Arenas and Grandstands: Design, Construction and Operation. — CRC Press, 1998. — С. 7. — ISBN 0-419-24040-3
- ↑ «Indoor Heated Pools» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Outdoor Pools» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Kowloon Park Sports Centre» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Contact Us» (անգլերեն). Hong Kong Archaeological Society. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Hong Kong Heritage Discovery Centre» (անգլերեն). Antiquities and Monuments Office. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Reference Library» (անգլերեն). Antiquities and Monuments Office. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Health Education Exhibition & Resource Centre» (անգլերեն). Food and Environmental Hygiene Department.
- ↑ «Health Education Exhibition & Resource Centre:Exhibition Contents» (անգլերեն). Food and Environmental Hygiene Department.
- ↑ «Arts Fun Fair Stalls» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Kowloon Park» (անգլերեն). Hong Kong Bird Watching Society.
- ↑ «Wild Bird Watching» (անգլերեն). Leisure and Cultural Services Department.
- ↑ «Park pool ready for 3rd HK Games» (անգլերեն). Government of the Hong Kong Special Administrative Region. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոուլունի զբոսայգի» հոդվածին։ |
|