Կոուդոր Սադանանդա Հեգդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոուդոր Սադանանդա Հեգդե
K. S. Hegde.jpg
 
Կուսակցություն՝ BJP?
Կրթություն՝ Նախագահական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դատավոր
Ծննդյան օր հունիսի 11, 1909(1909-06-11)
Ծննդավայր Nitte, South Canara District, Madras Presidency, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր մայիսի 24, 1990(1990-05-24) (80 տարեկանում)
Վախճանի վայր Մանգալոր, Մայսուր դիվիզիոն, Կառնատակա, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան և British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Զավակներ N. Santosh Hegde?

Կոուդոր Սադանանդա Հեգդե (անգլ.՝ Kawdoor Sadananda Hegde, հինդի՝ के एस हेगड़े, հունիսի 11, 1909(1909-06-11), Nitte, South Canara District, Madras Presidency, Բրիտանական Հնդկաստան - մայիսի 24, 1990(1990-05-24), Մանգալոր, Մայսուր դիվիզիոն, Կառնատակա, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1977-1980 թվականների Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոուդոր Սադանանդա Հեգդեն ծնվել է 1909 թվականի հունիսի 11-ին Նիտտեում, Բրիտանական Հնդկաստան: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, որից հետո ուսումը շարունակել է Մանգալուրի Սուրբ Ալոսիոսի քոլեջում, Մադրասի կառավարական քոլեջում և Մադրիասի իրավաբանական քոլեջում:

1947 թվականից մինչև 1951 թվականը զբաղեցրել է վարչական պաշտոններ: 1952 թվականից մինչև 1957 թվականը համարվել է հնդկական խորհրդարանի վերին պալատի՝ Ռաջյա սաբհայի անդամ: 1957 թվականից մինչև 1966 թվականը եղել է Մայսուրի Գերագույն դատարանի դատավոր: 1966 թվականից մինչև 1967 թվականը եղել է Դելի քաղաքի Գերագույն դատարանի և Հիմաչալ-Պրադեշ նահանգի Գերագույն դատարանի նախագահ:

1967 թվականին նշանակվել է Հնդկաստանի Գերագույն դատարանի դատավոր: 1973 թվականին թոշակի է անցել, երբ նրա կրտսեր գործընկերներից մեկը նշանակվեց Հնդկաստանի գլխավոր դատավոր:

Այդ բանից հետո սկսել է ակտիվ մասնակցել երկրի հասարակաքաղաքական կյանքին: 1977 թվականին Ջանատա կուսակցության կողմից հարավային Բանգալոր ընտրական շրջանից հետո ընտրվել է երկրի խորհրդարանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա:

1977 թվականից մինչև 1980 թվականը զբաղեցրել է Լոկ սաբհայի խոսնակի պաշտոնը: Այդ պաշտոնում Ազգերի համագործակցության 23-րդ, 24-րդ և 25-րդ խորհրդարանական կոնֆերանսների ժամանակ գլխավորել է հնդկական խորհրդարանական պատվիրակությունները, որոնց անցկացվել են 1977 թվականի սեպտեմբերին Օտտավայում, 1978 թվականի սեպտեմբերի Քինգսթոնում և 1979 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Վիլինգտոնում: Հեգդեն նաև գլխավորել է 1978 թվականի սեպտեմբերին Բոննում անցկացված 65-րդ խորհրդարանական և 1979 թվականի սեպտեմբերին Կարակասում անցկացված 66-րդ Միջխորհրդարանական կոնֆերանսներում հնդկական խորհրդարանական պատվիրակությունները:

1979 թվականին ստեղծել է Նիտտեի կրթության ֆոնդը, որը նախատեսված է եղել իր հայրենի քաղաքում միջնակարգ դպրոցի զարգացմանը:

Կոուդոր Սադանանդա Հեգդեն մահացել է 1990 թվականի մայիսի 24-ին Մանգալորում՝ 80 տարեկան հասակում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Birth Centenary Celebrations of Late K S Hegde at Nitte»։ Daijiworld Media։ 2008-06-14։ Վերցված է 2008-11-02 
  2. "Obituary". The Indian Express. 26 May 1990. Retrieved 6 February 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]