Կոորդինատների արեգակնակենտրոն համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգակնակենտրոն համակարգը Նիկոլայ Կոպեռնիկոսի կողմից

Կոորդինատների արեգակնակենտրոն համակարգ, աստղագիտական կոորդինատների համակարգ։ Կոորդինատների արեգակնակենտրոն համակարգում որոշվում է երկնային մարմինների դիրքը Արեգակի կենտրոնի նկատմամբ։ Գոյություն ունեն արևակենտրոն ուղղանկյուն և ոլորտային կոորդինատների համակարգեր։ Կոորդինատների արեգակնակենտրոն համակարգում որպես հիմնական հարթություն ընդունվում է խավարածրի հարթությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 594