Jump to content

Կոշտ պոռնոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագոստինո Կարաչիի «Յուպիտեր և Հունո» նկարը (16-րդ դարի փորագրություն): Այն ցույց է տալիս հեշտոցային ներթափանցում, այդ թվում՝ տղամարդու և կնոջ գրգռված սեռական օրգաններ, ինչպես որ տարածված է կոշտ պոռնոգրաֆիայում

Կոշտ պոռնոգրաֆիա կամ հարդքոր պոռնոգրաֆիա (անգլ.՝ Hardcore pornography), պոռնոգրաֆիայի տեսակ, որը ներառում է սեռական օրգանների կամ սեռական ակտերի մանրամասն պատկերներ, ինչպիսիք են հեշտոցային, անալ, բերանային կամ առանց ներթափանցման սեռական հարաբերությունները, սերմնաժայթքումը կամ ֆետիշային խաղը: Տերմինը հակադրվում է սոֆթքոր պոռնոգրաֆիային: Հարդքոր պոռնոգրաֆիան սովորաբար ներկայացված է լուսանկարների, ֆիլմերի և մուլտֆիլմերի տեսքով: 1990-ական թվականների կեսերից ի վեր հարդքոր պոռնոգրաֆիան հասանելի է դարձել համացանցում, և կոնտենտի մեծ մասն անվճար է:

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-60-ական թվականներին ամերիկացի իրավաբանները, քննարկելով անպարկեշտության մասին օրենքները, տարբերակում էին «կոշտ պոռնոգրաֆիան» և «սահմանագծային պոռնոգրաֆիան»։ «Սահմանագծային պոռնոգրաֆիան» գրավում էր սեռական հետաքրքրասիրությունը, սակայն ուներ նաև այլ դրական հատկանիշներ, օրինակ՝ գրական կամ գեղարվեստական արժեք, և, հետևաբար, որոշ դեպքերում կարող էր թույլատրելի լինել, իսկ «կոշտ պոռնոգրաֆիան» նման արժանիքներ չուներ և միանշանակ արգելված էր[1]։ «Ռոթն ընդդեմ Միացյալ Նահանգների» (1957) գործում կառավարության համառոտագիրը տարբերակել է սեռական նյութի երեք դաս՝ «ակնհայտորեն լուրջ գրական մտադրության վեպեր», «սահմանագծային զվարճանք․ մուլտֆիլմեր, նուդիստական հրատարակություններ և այլն» և «կոշտ պոռնոգրաֆիա, որը չունի գրական արժեք»[2]։ Էբերհարդը և Ֆիլիս Քրոնհաուզենը 1959 թվականին տարբերակել են «էրոտիկ ռեալիզմը» «պոռնոգրաֆիայից». վերջինիս մեջ «հիմնական նպատակն է` խթանել էրոտիկ արձագանքը ընթերցողի մոտ»[3]։

«Ջակոբելիսն ընդդեմ Օհայոյի» և այլ գործերով Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը որոշել է, որ միայն «կոշտ» պոռնոգրաֆիան կարող է արգելվել, իսկ մնացածը պաշտպանված են Առաջին փոփոխությամբ[4]։

1970-ական թվականներից հիմնական տարբերակիչը դարձել է «կոշտ պոռնոգրաֆիայի» և «փափուկ պոռնոգրաֆիայի» բաժանումը։ Վերջինս կարող էր օգտագործել սիմուլացված սեռական տեսարաններ և սահմանափակում էր սեռական գործողությունների պատկերումների տիրույթն ու ինտենսիվությունը։ 1973 թվականին Ուիլյամ Ռոտսլերի դասակարգման մեջ էրոտիկ ֆիլմերի X ռեյտինգը բաժանվում էր ենթախմբերի․ «XXX» ռեյտինգը նշանակում է կոշտ բովանդակություն, «XX»՝ սիմուլյացիա, իսկ «X»՝ համեմատաբար մեղմ կոնտենտ»։

Օրինականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշտ պոռնոգրաֆիայի տարածումը բազմաթիվ երկրներում լայնորեն արգելված էր մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը, երբ շատ երկրներ սկսեցին թույլատրել «փափուկ» բովանդակության կոնտենտի տարածումը։ Ներկայում մատակարարումը սովորաբար կարգավորվում է ինչպես կինոֆիլմերի դասակարգման համակարգով, այնպես էլ վաճառքի կետերի վերահսկմամբ։ Սահմանափակումները վերաբերում են կինոֆիլմի ցուցադրմանը, վարձույթին կամ վաճառքին՝ DVD, վիդեո, համակարգչային ֆայլ և այլ ձևաչափերով։ Կոշտ պոռնոգրաֆիայի հանրային ցուցադրությունը և գովազդը հաճախ արգելված են, ինչպես նաև արգելված է այն անչափահասներին տրամադրելը:

Բազմաթիվ երկրներում պոռնոգրաֆիայի տարածման սահմանափակումները մեղմացվել են։ Սահմանափակումների մեղմացման հիմնական ուղին եղել է երկրի կինոդասակարգման համակարգի չափանիշների փոփոխությունը։ Հակապոռնոգրաֆիական շարժումը հաճախ ակտիվորեն ընդդիմանում է օրինականացմանը։ 1969 թվականին Դանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որ օրինականացրել է պոռնոգրաֆիան։ ԱՄՆ-ում պոռնոգրաֆիայի վերաբերյալ իրավական մեկնաբանությունները, կապված խոսքի ազատության սահմանադրական իրավունքի հետ, տարբերվում են նահանգից նահանգ և քաղաքից քաղաք։ Մեծ Բրիտանիայում կոշտ պոռնոգրաֆիան օրինականացվել է 2000 թվականի մայիսին[5][6]։

Ազդեցությունը հասարակության վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերլ Կուչինսկու «Studies on Pornography and Sex Crimes in Denmark» (1970) գիտական զեկույցը, որը պատրաստվել էր ԱՄՆ-ի «Նախագահական հանձնաժողովի» պատվերով, ցույց տվեց, որ Դանիայում պոռնոգրաֆիայի օրինականացումը (ինչպես շատերը կանխատեսում էին) չի հանգեցրել սեռական հանցագործությունների աճի[7]:

2003 թվականին Դանիայում անցկացված և հետագայում Archives of Sexual Behavior-ում հրապարակված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ դանիացի տղամարդիկ և կանայք ընդհանուր առմամբ հավատում են, որ կոշտ պոռնոգրաֆիան դրական ազդեցություն է ունենում իրենց կյանքի վրա[8]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Mulroy, Thomas R. (1963 թ․ սեպտեմբեր). «Obscenity, Pornography and Censorship». ABA Journal. 49: 869–875. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  2. ↑ «345 Mass. 11 Attorney General vs. Book Named "Tropic of Cancer.", 345 Mass. 11». Massachusetts SJC Cases. 1962 թ․ հուլիսի 17. էջեր 15, fn.5. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  3. ↑ Kronhausen, Eberhard; Kronhausen, Phyllis (1959). Pornography and the Law: The Psychology of Erotic Realism and Pornography (1st ed.). New York: Ballantine.; cited in Mulroy p. 874
  4. ↑ President's Commission on Obscenity and Pornography (1970 թ․ սեպտեմբեր). Report. Washington, D.C.: Government Printing Office. էջեր 112, 113, fn.10, 114. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
  5. ↑ Francoeur, Robert T.; Noonan, Raymond J. (2004 թ․ հունվարի 1). The Continuum Complete International Encyclopedia of Sexuality (անգլերեն). A&C Black. էջ 330. ISBN 978-0-8264-1488-5.
  6. ↑ «Green light for porn films». BBC News. 2000 թ․ մայիսի 22. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  7. ↑ Kutchinsky, Berl (1970). Studies on pornography and sex crimes in Denmark. A report to the US Presidential Commission on Obscenity and Pornography. New Social Science Monographs. Copenhagen, Denmark: Nyt fra samfunds videnskaberne. OCLC 155896..
  8. ↑ Hald, G.M.; Malamuth, N.M. (2007). «Self-Perceived Effects of Pornography Consumption». Archives of Sexual Behavior. 37 (4): 614–625. doi:10.1007/s10508-007-9212-1. PMID 17851749. S2CID 35500446.