Կոշկավոր կատուն (մուլտֆիլմ, 1938)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Հիմնված է | Կոշկավոր կատուն |
Ռեժիսոր | Վալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ |
Սցենարիստ | Վալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 12 րոպե |
Թվական | 1938 |
«Կոշկավոր կատուն», մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը թողարկվել է 1938 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ընկերությունում Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների կողմից։ Այն Շառլ Պերոյի հեքիաթի երաժշտական էկրանավորումն է։ Երաժշտության հեղինակը Նիկիտա Բոգոսլովսկին է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե խորամանկությամբ թշնամուդ հաղթես, երբեք չես կորչի։
Ջրաղացպանը մահանալուց հետո իր տղաներին ժառանգություն է թողնում։ Ավագին նա թողնում է ջրաղաց, միջնեկին` ավանակ, իսկ փոքրին` կատու։
Խորամանկ կատուն հագնում է տիրոջ երկարաճիտ կոշիկներն ու գլխարկը, վստահ ուղևորվում դեպի թագավորական պալատ և նվերների օգնությամբ իր տիրոջ նկատմամբ հետաքրքրություն արթնացնում։ Նրան կոչում էր մարկիզ Կարաբաս։
Հետաքրքրված միապետի ընտանիքը ուղևորվում է սիրալիր պալատականի մոտ։ Ճանապարհին հնձվորներն ու կանայք, ինչպես նրանց նախապատրաստել էր կատուն, ասում են, որ դաշտերը, որտեղ նրանք աշխատում են, պատկանում են մարկիզ Կարաբասին։ Ջրաղացպանի տղան մտնում է լիճը և կատվի հրահրմամբ ձևացնում, թե խեղդվում է։ Նրան փրկում են, թանկարժեք հագուստ հագցնում, այնուհետև շարունակում իրենց ճանապարհը։
Առջևում մնում էր միայն ամրոցը։ Պարզվում է, որ այն մարդակերի բնակավայրն է։ Կատուն խնդրում է իր կախարդության հմտություններով հայտնի հրեշին վերածվել առյուծի, այնուհետև մկան, ինչից հետո նրան հեշտությամբ խեղդում է։ Ժամանած արքայի առջև վեր է խոյանում մարկիզ Կարաբասի՝ իր աղջկա փեսացուի հրաշալի ամրոցը։
Աշխատակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստներ` Ա. Կարպով, Վալենտինա Բրումբերգ, Զինաիդա Բրումբերգ
- Ռեժիսորներ` Վալենտինա Բրումբերգ, Զինաիդա Բրումբերգ
- Նկարիչներ` Կոնստանտին Մալիշև, Նադեժդա Պրիվալովա, Լիդիա Ռեզցովա, Ֆաինա Եպիֆանովա
- Օպերատոր` Կ. Կռիլովա
- Կոմպոզիտոր` Նիկիտա Բոգոսլովսկի
- Ձայնային օպերատոր` Ս. Ռենսկի
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմը սև-սպիտակ է (գունավոր տարբերակը չի պահպանվել), ձայնային։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1968 թվականին Բրումբերգները վերստեղծեցին այս մուլտֆիլմը նոր սերնդի համար. գունավոր «Կոշկավոր կատուն»[1]։
- 2015 թվականին Գոսֆիլմաֆոնդում բացվեց «Սպիտակ սյուներ» արխիվային կինոյի 19-րդ փառատոնը։
Տեղի է ունեցել Բրումբերգ քույրերի «Կոշկավոր կատուն» (1938) երաժշտական ֆիլմի գունավոր տարբերակի երկրորդ պրեմիերան, որը վերականգնել է Նիկոլայ Մայրովը։ Մինչ այդ ֆիլմը հնարավոր էր տեսնել միայն սև-սպիտակ տարբերակով[2]։