Jump to content

Օգյուստեն Լուի Կոշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոշի Օգյուստեն Լուիից)
Օգյուստեն Լուի Կոշի
Augustin Louis Cauchy
Ծնվել էօգոստոսի 21, 1789(1789-08-21)[1][2][3][…]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էմայիսի 23, 1857(1857-05-23)[1][5][6][…] (67 տարեկան)
Սո, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]
ԳերեզմանCemetery Sceaux[7]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունմաթեմատիկոս, ճարտարագետ, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան[8], Թուրինի համալսարան[1], Corps of bridges, waters and forests?[1], Պոլիտեխնիկական դպրոց[1], Կոլեժ դե Ֆրանս[1] և Շառլ Բուրբոն[1]
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, երկրաչափություն, մաթեմատիկա, մեխանիկա, առաձգականության տեսություն, համապարփակ վերլուծություն[9], աբստրակտ հանրահաշիվ[9], continuum mechanics?[9], մաթեմատիկական ֆիզիկա[9] և Կոշիի խնդիր[9]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՃանապարհների և կամուրջների ազգային դպրոց (1810)[1], Անրի IV լիցեյ (1805)[1] և Պոլիտեխնիկական դպրոց (1807)[1]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[10][11]
Եղել է գիտական ղեկավարViktor Bunyakovsky?[12], Միխայիլ Օստրոգրադսկի[12], Gabriel Oltramare?[12] և Francesco Faà di Bruno?[12]
Հայտնի աշակերտներՕգյուստ Կոնտ
Ազդվել էԲերնարդ Բոլցանո[13]
Պարգևներ
Ամուսին(ներ)Aloise de Bure?
ՀայրԼուի Ֆրանսուա Կոշի
ՄայրMarie-Madeleine Desestre?[18]
Ստորագրություն
Изображение автографа
 Augustin Louis Cauchy Վիքիպահեստում

Օգյուստեն Լուի Կոշի (ֆր.՝ Augustin Louis Cauchy, օգոստոսի 21, 1789(1789-08-21)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - մայիսի 23, 1857(1857-05-23)[1][5][6][…], Սո, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1816)։ Մշակել է մաթեմատիկական անալիզի հիմքերը, և մեծ ավանդ ներդրել մաթեմատիկայի զանազան բնագավառներում՝ անալիզի, հանրահաշվի, մաթեմատիկական ֆիզիկայի և բազմաթիվ այլ։ Կոշին առաջինն էր, ով հիմնովին ապացուցեց մաթեմատիկական անալիզի առաջին թեորեմները։ Որպես լուրջ մաթեմատիկոս, Կոշիի աշխատանքը` ծավալվելով մաթեմատիկայի ու մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներում, մեծ հետք է թողել ժամանակակից մաթեմատիկոսների ու գիտնականների վրա։

Կոշիի անունով ավելի շատ հասկացություններ ու թեորեմներ են անվանվել, քան ցանկացած ուրիշ մաթեմատիկոսի։ Միայն առաձգականության տեսությունում Կոշիի անվամբ կա տասնվեց հասկացություն ու թեորեմ։ Հեղինակել է հինգ ամբողջական դասագիրք ու մոտ ութ հարյուր հետազոտական հոդված։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցը (1807) և Կամուրջների ու ճանապարհների դպրոցը (1810)։ 1816–1830-ին դասավանդել է Պոլիտեխնիկական դպրոցում և Կոլեժ դը Ֆրանսում, 1848-ից՝ Փարիզի համալսարանում և Կոլեժ դը Ֆրանսում։ Կոշի աշխատանքները վերաբերում են մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի տարբեր բնագավառներին։ Նրա մաթեմատիկական անալիզի դասընթացները՝ հիմնված սահմանի հասկացության համակարգված օգտագործման վրա, օրինակ են ծառայել հետագա դասընթացների մեծ մասի համար։ Գրանցում Կոշը տվել է ֆունկցիայի անընդհատության գաղափարի սահմանումը, զուգամետ շարքերի տեսության հստակ կառուցումը, ինտեգրալի սահմանումը՝ որպես գումարների սահման ևն։ Զարգացրել է անալիտիկ ֆունկցիաների տեսությունը, տվել անալիտիկ ֆունկցիայի ինտեգրալային տեսքը (տես Կոշիի ինտեգրալ), ֆունկցիայի վերլուծումը աստիճանային շարքի, մշակել է մնացքների տեսությունը։ Դիֆերենցիալ հավասարումների տեսության բնագավառում Կոշին են պատկանում, այսպես կոչված, Կոշիի խնդրի ձևակերպումը, I կարգի մասնակի ածանցյալներով հավասարումների ինտեգրման մեթոդը և լուծման գոյության հիմնական թեորեմները։ Աշխատանքներ ունի նաև առաձգականության տեսության, օպտիկայի, երկրաչափության, թվերի տեսության, հանրահաշվի վերաբերյալ։ Քաղաքական համոզմունքներով ծայրահեղ ռոյալիստ էր, Բուրբոնների կողմնակից։

Կոշին Լուի Ֆրանսուա Կոշիի (1760-1848) ու Մարի Մադելին Դեսետղի որդին էր։ Ուներ երկու եղբայր` Ալեքանդր Լորեն Կոշին (1792-1857) ու Օյգեն Ֆրանսուա Կոշին (1802-1877), ով նույնպես մի քանի մաթեմատիկական աշխատանքներ է հրապարակել։

Կոշին ամուսնացել է Ալուա դը Բուրի` իր հրատարակչի մոտիկ բարեկամուհու հետ 1818 թվականին։ Նրանք ունենում են երկու դուստր` Մարի Ֆրանսուա Ալիսա ու Մարի Մաթիլդան։

Կոշիի հայրը կորցնում է իր բարձր սպայի պաշտոնը Ֆրանսիական հեղափոխության պատճառով, Օգյուստեն Լուիի ծննդից մի ամիս առաջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 StructuraeRatingen: 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Коши Огюстен Луи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  7. Find A Grave — 1996.
  8. https://www.researchgate.net/publication/242018993_Augustin-Louis_Cauchy_l'itineraire_tourmente_d'un_mathematicien_legitimiste — P. 13.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  10. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. CONOR.Sl
  12. 12,0 12,1 12,2 12,3 Mathematics Genealogy Project — 1997.
  13. Grattan-Guinness I. Bolzano, Cauchy and the new analysis in the early 19. century // Arch. Hist. Exact Sci.Springer Science+Business Media, 1970. — Vol. 6. — P. 372–400. — ISSN 0003-9519; 1432-0657
  14. http://www.pourlemerite.org/peace/peace.php
  15. https://www.amacad.org/person/augustin-louis-cauchy
  16. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 66.
  17. https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
  18. Pas L. v. Genealogics — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստեն Լուի Կոշի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 589